ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլևս մեր ձայնը բարձրացնող ՀՀ իշխանություններ չկան, ու պետք է կարողանանք ելք գտնել այս իրավիճակից. Մետաքսե Հակոբյան 02/13/2022 20:08 | Քաղաքական
Պատերազմը ցույց տվեց, որ մեր Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակների համար չէ, իսկ պատերազմող երկրում, որտեղ հավանական է, որ ճգնաժամային իրավիճակներ կլինեն, Սահմանադրությունը ևս պետք է լինի այդպիսին։ Անդրադառնալով Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
Տիկին Հակոբյանը վստահեցնում է՝ եթե 2020թ․-ին Արցախի Սահմանադրությունը չխոչընդոտեր, ապա դեպքերը կարող էին այլ կերպ զարգանալ․ «Պատերազմից անմիջապես հետո, երբ փորձեցինք ճգնաժամային կառավարություն, փրկության կոմիտե կամ խումբ ստեղծել, որը կբացառեր նախագահի կողմից միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունը, մեր Սահմանադրությունն, ուղղակի, թույլ չտվեց»։
Սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի կշիռը մեծացնելու առաջարկով, ինչպես տիկին Հակոբյանն է ասում, իր ներկայացրած ուժը դեռևս 2020թ․ նոյեմբեր-դեկտեմբերին է հանդես եկել, սակայն, ինչպես և կանխատեսվում էր, առաջարկն անտեսվել է։ Եվ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀ և Արցախի իշանությունների քայլերը համահունչ են, այլ ելք չէր մնում, քան անհապաղ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։
«Այլևս մեր ձայնը բարձրացնող ՀՀ իշխանություններ չկան, ու մենք պետք է կարողանանք ելք գտնել այս իրավիճակից։ Շատ բարդ գործընթացներ են սպասվում, և մինչև 2025 թվականը պետք է Արցախում ձևավորված լինի այնպիսի կառավարություն, որ ունենա և՛ հստակ տեսլական, և՛ քայլ առ քայլ մշակված ճանապարհային քարտեզ՝ անգամ այն պարագայում, եթե հանկարծ այնպես ստացվի, որ 2025-ին խաղաղապահ առաքելությունն Արցախում չլինի»,-ասում է Մետաքսե Հակոբյանը։
Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ Արցախում Սահմանադրության հանրաքվեին կհաջորդեն նախ՝ խորհրդարանական, ապա՝ նախագահական ընտրություններ, ու այդ երեքն էլ տեղի կունենան մինչև 2025 թվականը։
Ըստ տիկին Հակոբյանի՝ առավել հավանական է, որ թվարկված երեք կարևոր գործընթացներն էլ տեղի կունենան առաջիկա մեկուկես տարվա ընթացքում։ «Առաջիկա երեք ամսում սահմանադրական փոփոխությունների նպատակով ստեղծված հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը, որից հետո ևս երեք ամիս կպահանջվի նոր Սահմանադրության մշակելու համար։ Այսինքն՝ առնվազն կես տարի անց կկարողանանք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին հստակ խոսել, բայց դրանք մինչև 2024 թվականը պետք է կայացած լինեն»,-մանրամասնում է Հակոբյանը։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Արցախում սպասվող նախագահական ընտրություններին կառաջադրի՞ իր թեկնածությունը Վիտալի Բալասանյանը, թե՞ ոչ, տիկին Հակոբյանն ասաց, որ այդ թեմայով որևէ խոսակցություն չի եղել։ Առհասարակ, ստեղծված պայմաններում, երբ իրավիճակը շատ արագ փոխվում է, ըստ, Մետաքսե Հակոբյանի, դժվար է կանխատեսել, թե ովքեր կառաջադրվեն, ովքեր՝ ոչ։ Նա, համենայնդեպս, չբացառեց, որ Արցախում ներկայումս իշխող ուժ համարվող Ազատ Հայրենիքն իր թեկնածուն կունենա, ուղղակի՝ այլ դեմքով․ «Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, բայց Արցախում կան կուսակցությունների անվան տակ գործող խմբավորումներ, որոնք կապված են Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք հանրային տրամադրությունները հասկանալու համար որոշակի անուններ են շրջանառում։ Չեմ ուզում անուններ հրապարակել առայժմ, բայց, պտտվող լուրերի մեջ հիմնավոր է, թերևս, այն, որ, օրինակ, ՔՄԴ-ն, որն այժմ ԱԺ-ում դաշինքի մեջ է «Ազատ Հայրենիք»-ի հետ, կապված է Լևոն Տեր- Պետրոսյանի հետ ու անգամ ֆինանսական աջակցություն է ստանում գործարար Խաչատուր Սուքիասյանից»։
Հակոբյանն ասում է՝ իր ներկայացրած քաղաքական ուժն իշխանության հետ չի համագործակցել ոչ պատերազմի ընթացքում, ոչ հետո․ ընդամենը սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներ են իրականացրել։
Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունները, Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ, Արցախի ու Արցախի ժողովրդի վերջին հնարավորությունն է, ինչի համար պետք է հնարավորինս անել, որպեսզի ժողովուրդը տեսնի՝ ով է իրականում գործում հանուն Արցախի, և չսխալվի ընտրության հարցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ