Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին

«Պասիվիստ» և «պացիֆիստ» ակտիվիստները. Արամ Հովհաննիսյան 02/11/2022   12:05  |  Վերլուծություններ

Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։  Այս մասին գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Արամ Հովհաննիսյանը. 

«Ինչպես է կեղծվել և շարունակում կեղծվել քաղաքացիական հասարակությունը

Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ի դրամատիկ գիշերվանից հետո ընդդիմադիր դաշտի լայն կոնսենսուսով Հայաստանում մեկնարկեց փողոցային բուռն գործընթաց՝ պարտված իշխանության անհապաղ հեռացման պահանջով։ Ակնհայտ էր, որ այդ օրերը վճռական նշանակություն էին ունենալու Հայաստանի ապագայի համար, այդ օրերին էր պարզ դառնալու՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կմաքրվե՞ն պարտության բեռից, դուրս մղելով պարտության հոգեաբանությունը իրենց միջից, թե՞, կիսելով և ստանձնելով պարտության նվաստացուցիչ բեռը, կշարժվեն նորանոր ստորացումների ճանապարհով։ Հենց այս օրերին հանկարծակիորեն անհետացան քաղաքացիական հասարակությունն ու «առաջադեմ երիտասարդությունը»՝ փողոցային պայքարի «դրայվերները»։ Մարդիկ, որոնք ոչ մի թրիգեր բաց չէին թողնում փողոցային գործընթացներ սկսելու, մթնոլորտը սրելու և իշխանությանն իր տեղը ցույց տալու համար։ Մարդիկ, որոնք կազմակերպել ու բազմաթիվ դեպքերում հաջող ավարտին էին հասցրել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի, Թեղուտի, էլեկտրիկ Երևանի և մի շարք այլ շարժումներ։ Եվ վերջապես՝ մարդիկ, որոնք գեներացրել և հաջողությամբ ավարտին էին հասցրել հեղափոխությունը՝ դեմոնտաժելով մի ամբողջ համակարգ։ Նոյեմբերի 9-ից հետո սրանք մի քանի ամսով «անհետացան» բոլորի տեսադաշտից։ Պատճառը փողոցային պայքարի ձևերը մոռանալը կամ մասսայաբար կորոնավիրուսով վարակվելը չէր։ Այդ պասիվությունն ինքնին քաղաքական ակտ էր, ուղղակի ակտիվիզմը փոխարինվեց պասիվիզմով, իսկ ակտիվիստները՝ պասիվիստներով։ Ի տարբերություն Նիկոլի՝ քամինգ աութ եղած, այսինքն՝ բացահայտ աջակիցների, որոնք ունեին բավարար համարձակություն և «մոտիվացիա»՝ նման բեռ վերցնելու իրենց վրա և ցուցադրաբար հանդես գալու սոցիալական ոխակալության, նեոբոլշևիզմի դիրքերից՝ ստորադասելով Արցախը սոցիալական խնդիրներին, առաջադեմ քաղաքացիականներն իրենց հոգեհարազատ իշխանությանը լատենտ աջակցեցին։ Ակտիվիստների պասիվ դերակատարումը քաղաքական քայլ էր, որն անկասկած փրկեց և երկրորդ կյանք պարգևեց քաղաքական վախճանի եզրին կանգնած Նիկոլին։

Պացիֆիստները՝ պարտությունը ֆետիշացնողները

Հայկական անոմալիան ունի խոր արմատներ։ Դա´ է ծնել հեղափոխությունը, և ոչ թե հակառակը։

Մեր երկրում տարիներ շարունակ, առնվազն՝ նախորդ 10-15 տարիների ընթացքում, նույն «առաջադիմական բորբոսի», իրենց առընթեր ՀԿ-ների, որոշ կուսակցությունների, տարբեր ԶԼՄ-ների և մի շարք՝ որպես «նոր ինտելեկտուալ էլիտա» ներկայացողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ դրվեցին այնպիսի քարոզչակոդեր, որոնց միջոցով նորմալիզացվեց, ինչ- որ տեղ ֆետիշացվեց պարտության գաղափարը։ Հադրութը, Շուշին ամուր կանգնած, իսկ Արցախն ամբողջական ու շրջապատված բուֆերային 5 շրջաններով՝ սույն տարրերը հանրությանը ներշնչում էին պարտության անխուսափելիությունը։ Տարիների ընթացքում ստեղծվեց մի մթնոլորտ, երբ մի շարք միջավայրերում ուղղակիորեն ամոթալի դարձավ ներկայանալ հայրենասեր, երբ սեփական հայրենքի մասերը զիջելուն դեմ խոսելը վերածվեց էքստրեմիզմիև հետամնացության, իսկ պարտությունը դիտարկվում էր մոտալուտ ու անխուսափելի, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող կանխել։ Կրկնում եմ՝ այն պարագայում, երբ Արցախն ամբողջական էր ու շրջապատված հայ ժողվրդի կյանքի և ջանքերի արդյունքում անվանափոխված Ջրականով, Ակնայով և այլ անվտանգային բուֆերներով։ Մենք արձանագրում ենք, թե ինչպես մի շարք իրավապաշտպաններ, Շուռնուխում բռնության ենթարկված միասեռականների դեպքի առիթից խոր ցավ ու անասելի աղմուկ հանող «հումանիստներ», որևէ մեկի իրավունքի տեսական խախտման լուրերից ազդվողներն ու ողջ սոցիալական ցանցով մեկ բռնության ձայնը հեշթեգներ կազմակերպողներն ու բարձրաձայնողները գեթ մեկ անդրադարձ չկատարեցին պատերազմի արդյունքում արդեն գրեթե երկու տարի Բաքվի բանտերում ապրող տղաներին, չկազմակերպեցին ոչ մի դրամահավաք՝ ծանր ու հերոսական մարտեր մղած զինվորների ապակայունացած հոգեբանությունը վերականգնելու համար կամ ծանր հաշմանդամություն ստացած մարտիկների վերականգնման համար։ Որևէ ձայն չեն հանում Հայաստանում դատաիրավական կամայականությունների և, ըստ էության, ավտորիտար համակարգի կառուցման դեմ։ Սեփական ժողովրդի և զինվորների նկատմամբ ապրումակցման մանիակալ բացակայությունը կարելի է պայմանավորել հանրային սույն շերտի սեփական հոգեկան ու սոցիալական խախտումների արդյունքում իրենց իսկ հասարակությունից նեղսրտած լինելու և կամ՝ թուրքական լոբբինգի մասնիկը լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ դժվար է հասկանալ, թե ինչո´ւ այդքան հեշտ այս բոլոր ողբերգությունները, ստորացումները ընդունեց և այդքան արագ համակերպվեց պարտության մտքի հետ հայ ժողովուրդը։ Վերը նկարագրված տարրերն իրենք իրենց և մեր հանրության մի զգալի մասին վաղուց ադապտացրել էին անխուսափելի պարտության մտքի հետ։ Պարտությունը սպասված էր ու ֆետիշացված։

2018-ից ընտրազանգվածային բնորոշման համար տարբեր ձևակերպումներ են դրվել շրջանառության։ Դրանց մի մասը վիրավորական երանգ ուներ, բայց դրանցից ոչ մեկը լիարժեք չէր, գոնե՝ վտանգավորության տեսակետից։ Ամենավտանգավոր խավը «ինտելեկտուալ ժեխն» էր, որն իր մեջ ներառում էր պատվերով ակտիվիստներին, դրանց կոչենք «Պասիվիստներ», և ներշնչված պարտվողականներին՝ կեղծ «Պացիֆիստներ»։ Այս երևույթի վտանգը շարունակվում է, և կարիք կա հասկանալ նոր իրողություններում «պսևդոառաջադիմական քաղաքացիական» վիրուսի կանխարգելման գործիքները»։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:29 02/02/2022  |  ՎերլուծություններԼռողները կկիսեն պատասխանատվությունը. Այլընտրանքային նախագծեր խումբ
13:07 31/01/2022  |  ՎերլուծություններՍուտը Արարատի փեշերին կամ պատմության կեղծումը՝ որպես փրկօղակ. Այլընտրանքային նախագծեր խումբ
12:17 29/12/2021  |  ՎերլուծություններԳրպանային դիվանագիտություն և մշակութային կապիտուլյացիա. Այլընտրանքային նախագծեր խումբ
15:02 25/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն այդպես էլ չհասկացավ, որ Հայաստանի ղեկավարի թիվ 1 առաքելությունը պատերազմ թույլ չտալն էր.«Այլընտրանքային նախագծեր»
12:24 13/12/2021  |  ՎերլուծություններՈ՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը
10:59 16/11/2021  |  ՎերլուծություններՄաքսատված Հայաստան . Այլընտրանքային նախագծեր խումբ
14:37 13/10/2021  |  ՎերլուծություններՈ՞ւմ շունն է, ի վերջո, սա. Լիլիթ Բլեյան
13:32 30/09/2021  |  ՎերլուծություններՄի ոչ մասնավոր պատմություն. Այլընտրանքային նախագծեր խումբ
13:32 22/09/2021  |  ՎերլուծություններՀրատապ լուրեր Նոր Հայաստանից
12:12 20/09/2021  |  ՎերլուծություններՀամերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]