Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան 04/20/2024   18:02 Ղազարյան, մատով իմ հետ չխոսաս․ պահեստազորի գնդապետը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը

Ադրբեջանի բանտից նոր վերադարձած հայ զինվորը չի կարող 8 ժամ ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո էլ շարունակել ծառայությունը, այդպիսի ռեմբոներ չեն լինում.Նաիրա Զոհրաբյան 02/09/2022   21:40  |  ԼՐԱՀՈՍ

Գերությունից վերադարձած տղաները ո՛չ հոգեպես, ո՛չ էլ ֆիզիկապես պատրաստ չեն ծառայությունը շարունակելու, նրանց որոշակի ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար: Չի կարող Ադրբեջանի բանտից նոր վերադարձած հայ զինվորը 8 ժամ ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո շարունակել ծառայությունը, այդպիսի ռեմբոներ չեն լինում:

Նրանք մարդիկ են, որոնք ունեն էմոցիաներ, և, բնականաբար, ունեն վերականգնողական կուրսեր անցնելու անհրաժեշտություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են , որ փետրվարի 7-ին հայրենիք վերադարձած 8 գերիներից 6-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, իսկ 2 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ հետագա ծառայությունը շարունակելու համար:

Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անթույլատրելի համարեց, որ Բաքվի բանտից նոր վերադարձած հայ զինվորին ուղարկեն ծառայությունը շարունակելու, վերադարձած գերիները պետք է անցնեն վերականգնողական երկարատև շրջան, նրանց հետ պետք է աշխատեն հատուկ մասնագետներ, և նոր միայն շարունակեն իրենց ծառայությունը.

«Ես այս հարցի մասին բազմիցս բարձրաձայնել եմ: Երբ գերիները վերադառնում էին հայրենիք, նրանց, որոնց զինակոչը դեռևս չէր ավարտվել, շատ կարճ վերականգնողական թերապիայից հետո նորից զորակոչում էին ծառայությունը շարունակելու: Երբ այս խնդիրը բարձրացրի՝ նշելով, որ տղաները հոգեբանորեն պատրաստ չեն ծառայությունը շարունակելու, ՊՆ-ն հղում էր տալիս օրենսդրությանը և ասում, որ օրենսդրությունը նման բան չի նախատեսում: Շատ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանից վերադարձված ռազմագերիններին, ովքեր ենթարկվել էին ֆիզիկական և հոգեբանական կտտանքների, վերականգնողական կարճ թերապիա անցնելուց հետո ուղարկել են կրկին ծառայությունը շարունակելու: Նրանցից շատերն ունեին ֆիզիկական և հոգեբանական լուրջ խնդիրներ, նրանց հետ պետք է աշխատեին սոցիոլոգները, հոգեբանները:

Սակայն այդ ժամանակ ինձ առաջարկեցին, որ օրենքում փոփոխություն առաջարկեմ, և եթե օրենքը թույլ տա, իրենք նոր կարող են որոշ ժամկետով հետաձգել ծառայությունը»,-ասաց Զոհրաբյանը և նկատեց, որ ՊՆ-ն օգտվում է օրենքի բացից և գերությունից վերադարձած տղաներին տարկետում չի տրամադրում.

«Սա սխալ է, որքան էլ տղաները փորձեն տոկուն երևալ և իրենց հարազատներին ցավ չպատճառելու համար ասեն, որ Բաքվում իրենց լավ են վերաբերվել, բայց մենք գիտենք, որ իրականությունն այլ է, նրանց տևական ժամանակ ռեաբիլիտացիա է պետք, բայց քանի որ օրենքը թույլ չի տալիս, ՊՆ-ն էլ օգտվում է բացառապես օրենքի լծակից »,-ասաց նա:

ԱԺ նախկին պատգամավորը նաև շեշտեց՝անհրաժեշտ է ստեղծել նաև հոգեբանների, սոցիոլոգների և հոգեթերապեվտների խումբ, որոնք կաշխատեն գերությունից վերադարձած զինվորների, ինչպես նաև պատերազմում հաշմանդամ դարձած զինվորների հետ.

«Նրանք այսօր սոցիումին ինտեգրվելու լրջագույն խնդիրներ ունեն, քան որ այն սթրեսը, նվաստացումները, որոնք իրենք կրում են անազատության մեջ, այն էլ Ադրբեջանի նման հանցագործ բանտերում, անբացատրելի է »,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

Իսկ թե առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում այն երևույթին, որ գերությունից նոր վերադարձած զինվորներին անմիջապես տանում են հարցաքննության, նրանց նկատմամբ գործեր են հարուցվում, Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ այստեղ երկկողմանի է խնդիրը:

Ըստ նրա՝ որոշակի հանգամանքներ կան, որոնք պետությունը պետք է պարզի.

«Օրինակ, ինչպես է եղել, որ 7 հոգով գերի են հանձնվել երկու ադրբեջանցու։ Ես չեմ ուզում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց գտնում եմ, որ պետությունը պետք է կատարի իր պարտականությունը և պարզի գերեվարման բոլոր հանգամանքները »:

Զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց, որ այս ողջ գործընթացը պետք է արվի միայն վերականգնողական երկարատև փուլ անցնելուց հետո, պետք է զինվորներից ցուցմունք վերցնել հոգեկան հավասարակշիռ վիճակում, իսկ հոգեկան հավասարակշիռ վիճակում կարող են լինել միայն անհրաժեշտ ռեաբիլիտացիայից հետո։

«Նրանց նախ պետք է թողնեն, որպեսզի տուն գնան: Ծնողը ամիսներով սպասում է որդու վերադարձին, հետո էլ ստիպված է լինում 8 ժամ սպասել, որպեսզի որդուն հարցաքննեն, հետո էլ պարզ կդառնա ՝ որդուն կկալանավորե՞ն, թե՞ բաց կթողնեն:Այս ամենը գալիս է նրանից, որ չկա մշակված ինստիտուտ՝ ինչպե՞ս աշխատել ռազմագերիների հետ, այստեղ նաև լուրջ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, որը ծագել է նաև 44 օրյա պատերազմի հետևանքով: Նրանց հետ պետք է աշխատանքներ տարվեն, քանի որ բոլորը վերադառնում են հոգեբանական լուրջ խնդիրներով, այդ վիճակում կարող են անգամ ոչ ճիշտ ցուցմունքներ տալ, ինչպես հարցաքննված գերիներից մեկն էր պատմել՝ ինչ տվել են, արագ-արագ ստորագրել է, այսպես չի լինում, նրանց հոգեբանակն սթրեսի, աֆեկտի մեջ են, աֆեկտի մեջ կարող են ցանկացած ցուցմունք տալ, կարող են նրանց մտքերն անգամ ուղղորդել և ստանալ իրենց ուզած ցուցմունքը ստանալ »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:00 07/02/2022  |  ԼՐԱՀՈՍՌազմագերիների հարազատները փորձել են կոտրել Քննչական կոմիտեի շենքի ապակիները
20:00 06/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության. Ռուբեն Մելիքյան
13:52 29/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄամիջանյանը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի. Զոհրաբյան
19:01 21/01/2022  |  Դատական ռեպորտաժներԳերությունից հայրենադարձված Արեն Արամյանի խափանման միջոցի հարցը չի քննվել,նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացվեն դատարան
19:58 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԳերությունից հայրենադարձված Արեն Արամյանը հրատապ բժշկական միջամտության կարիք ունի, առկա է ոտքն ամպուտացնելու վտանգ, սակայն նրան կալանքի տակ են պահում.փաստաբանը միջնորդել է գրավ կիրառել
17:42 19/01/2022  |  ՄեկնաբանությունԻսկ թե շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20 հազար դոլարով փախնում Հայաստանից, հայկական վիճակագրությունն այդ մասին լռում է. Զոհրաբյան
14:27 16/01/2022  |  ԼՐԱՀՈՍՇնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ. Նաիրա Զոհրաբյան
16:59 12/01/2022  |  ԼՐԱՀՈՍՋալալ Հարությունյան, Օնիկ Գասպարյան պատասխան եք տալու աշխարհի որ ծայրում էլ լինեք. Զոհրաբյան
15:51 12/01/2022  |  ԼՐԱՀՈՍֆեյսբուքյան մարտերի ՕԳԳ-ն զրո է. Նաիրա Զոհրաբյան
22:08 11/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆրանք թուրքից խաղաղություն մուրացողների հերթական զոհերն էին․ Նաիրա Զոհրաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]