Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

«Չգիտեմ՝ ինչքան աչքերս փակեմ, ո՞նց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ»․ Արթուր Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը BRAVO. am-ին 02/04/2022   19:13  |  Անցուդարձ

Պատերազմից հետո տեւական ժամանակ չէի կարողանում ոչ մի երգ լսել, հատկապես՝ հայրենիքին վերաբերող:Արթուր Գրիգորյանի հարցազրույցը BRAVO. am-ին, որը հրապարակվել է պատերազմից հետո՝ ամիսներ անց։

«20 օր էր անցել, առավոտյան արթնացա ու շատ ծարավ մարդու պես մի քանի անգամ լսեցի Արթուր Գրիգորյանի «Ւմ Արցախ» ստեղծագործությունը: Բայց «Արցախն» այս անգամ այլ կերպ էր հնչում, այլ զգացողությամբ էի լսում:

Պատերազմից 7 ամիս անց ես Երգի պետական թատրոնում եմ՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի սենյակում ռոյալի կողքին նստած: Ներս մտավ ու միանգամից․«Դե, դու գիտես՝ կյանքիս գլխավորն էր ու կարեւորը (Արցախը,-խմբ): Իսկ գիտե՞ս՝ այս ռոյալը որտեղից. Աղդամի երաժշտական ուսումնարանից։ Սա առաջին պատերազմից հետո են ինձ նվիրել»:


Մտքերս ի մի եմ բերում ու պատրաստած հարցերս դնում մի կողմ, պարզապես  զրուցում: Զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվում, արտասվում, անգամ մի պահ ընդհատում...

- Երգերս արդիական չեն արդեն, այլ կերպ են հնչում։ Խնդիրն այն է, որ ես իրենց  որպես երգ չեմ վերաբերվում: Տանել չեմ կարողանում, որ հայրենիքի համար տոնից տոն սուտ երգեր են գրում: Գրել եմ այն ժամանակ, երբ դաշնամուրը կանչել է ինձ, ու զգացել եմ, որ պետք է, կա:

- «Հավերժ հայրենիք» երգը գրվեց պատերազմի ընթացքում: Դաշնամուրը կանչե՞լ էր այդ ժամանակ:

- Չէ, այդ երգը գրվել է պատերազմից առաջ, պարզապես հանրայնացվեց այդ ժամանակ։ Պատմություն ունի այդ երգը։ Ալավերդիում եմ գրել։ Կոմիտասի հայտնի նկարը տեսա ու ինքս ինձ ասացի.«է՜, դու գժվել ես, ես ի՞նչ գժվեմ․․․»,  հետո գժվեցի ու գրեցի մեքենայի մեջ:

 

- «Արցախը»  գրվել է 1986թ.-ին, բայց պատերազմից հետո ինձ թվում էր՝ առաջին անգամ էի լսում։ Հատկապես, երբ համացանցում հայտնվեց դաշնամուրային Ձեր կատարումը. այլ հնչողություն ուներ:

- Ճիշտ ես, զգացողություններս այլ էին։ Ես էլ պատերազմից հետո որ լսեցի, ուրիշ Արցախ էր։

 - Պատերազմից  հետո չե՞ք գնացել Արցախ:

- Չէ, չե՛մ կարողանում: Ամսի 23-ին որոշել էի գնալ։ Առավոտյան զարթնեցի ու չկարողացա...

- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ վերջաբանն այսպես կլիներ:

- Գիտե՞ս, 1,5 տարի առաջ մանկական խումբ էի տարել Արցախ՝ ամանորյա միջոցառման: Հետ գալուց կանգնեցինք՝ հաց ուտելու։ Ու չգիտես՝ ինչու, սկսեցի սարերի վրա գոռալ... Չհասկացա: Զգում էի ինչ-որ մի բան, ասես վերջին անգամ էի տեսնում։ Տագնապի ուժեղ զգացում կար։

- Ձեր «ընկե՞րն» էր ասել (Բարձրյալը,- խմբ.), խոսե՞լ էիք իր հետ, ազդակնե՞ր էր ուղարկել:

- Իհարկե... Ջղայնանում եմ, խոսում եմ հետը։ Մի տարօրինակ բան էր կատարվում։ Դեռ առաջին պատերազմի ժամանակ 20 տարեկան մի տղա  մահացավ ձեռքերիս մեջ։ Ու վերջերս այդ երեխան անընդհատ գալիս էր երազիս։ Արդեն ինչ-որ բան ասում էր:

- Մեր ժողովուրդը ե՞րբ կորցրեց պետականության կորստի նկատմամբ վտանգի իմունիտետը:

- Ժողովուրդը պետք է հասկանար, որ հայրենիքն ամենաթանկ բանն է. չհասկացավ։

- Ինչո՞ւ այսքան կենցաղային դարձանք:

- Դե, ուրեմն այդքան չէին սիրում, որքան ես։ Չեմ ասում՝ ես ավելի լավն եմ, քան ժողովուրդը։ Չէ, պարզապես գնահատականները պետք է ճիշտ դրվեն, ինչն այսօր ամենակարեւորն է։ 60-նն անց մարդ  եմ, ո՞նց ապրեմ, ի՞նչ մեղքով: Մեղք ունեմ, չէ՞, որ շնչում եմ, ապրում եմ... Կամ այդ հողն ինչի՞ս է պետք առանց տղաների, չէ՞ որ հողը մարդիկ են, ժողովուրդն է։ Մեծացել եմ Ստեփանակերտում, բայց Ստեփանակերտով չի։ Չգիտեմ՝ ոնց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ։ Այ, դա չեմ պատկերացնում. ինչքա՞ն պետք է աչքերս փակեմ, կամ էլ ձեռքս ինչքա՞ն դնեմ ճակատիս, որ չտեսնեմ վերեւում մնացած Շուշին։ Իսկ այս վիճակից դուրս գալու համար մեզ ուժ է պետք, որ չունենք, հավատք, որ չունենք։ Իսկ մյուս կողմից էլ դուրս ես գալիս փողոց ու տեսնում ես, որ շատերի հետ ոչինչ չի կատարվել՝ ուտում են, խմում եւ այլն:

- Երբ բոլոր դռները փակ են, հույսը որտե՞ղ է:

- Դժվար հարց ես տալիս, իհարկե, տրաֆարետային կպատասխանեմ. Պետք է հավատալ, պետք է հույս ունենալ, բայց ախր, ես դեպրեսիայի մեջ չեմ, ես դատարկ եմ. դրանք տարբեր բաներ են: Ո՞ւր էր՝ դեպրեսիա լիներ։  

- Դատարկությունը եկավ ավելի շատ պատերազմի՞ց հետո։

- Այո: Այդ պատասխանատվությունը ես իմ վրա զգում եմ: Առաջին պատերազմում այսքան մեղք չզգացի, գուցե հաղթած էինք, չգիտեմ:


 - Երաժշտությունը չի՞ օգնում է այս վիճակից դուրս գալ: Ասում են՝ լավ դեղամիջոց է:

-Չէ՜, ես հո չեմ ծնվել Արթուր Գրիգորյան, նորմալ երեխա եմ ծնվել։ Իմ անունն Արթուր չի, գիտե՞ս։ Անձնագրով ես Արտաշես եմ. արցախցի պապիկիս անունն է: Մամաս ուղղակի Արթուր անունը շատ է սիրել: Հետո ստացվեց, որ Արթուր Գրիգորյան դարձա։ Հիմա մեկ-մեկ էդ Արթուր Գրիգորյանից էլ եմ զզվում, հոգնել եմ, բայց մեկ-մեկ էլ երախտապարտ եմ։ Հա, ի դեպ, մի քանի օր առաջ նոր երգ եմ գրել արցախցի մի բժշկի մասին, որ գնացել էր վիրավոր զինվորին փրկելու: Այդ տղան մնացել է ողջ, ինքը մահացել է։ Իսկ ես այդ բժշկին տեսել եմ 8 տարեկանում:

- Բայց Ձեզ դիմում են նաեւ այլ կերպ՝ մաեստրո, վարպետ։

- Չեմ սիրում այդ բառերը: Երբ ինձ ասում են մաեստրո, միանգամից կանգնեցնում եմ։ Իսկ վարպետի առումով էլ, ախր, ես ի՞նչ վարպետ։ Ես ավելի շատ վարժապետ եմ (ծիծաղում է,-խմբ.): Չեմ սիրում, որ իմ հոգուն ծափահարում են. դրա կարիքը չունեմ։ Ես հաց ու պանիր եմ սիրում: Ավելորդ բաներ չեմ անում, վարում եմ ոչ թանկանոց մեքենա, ապրում եմ Դավթաշենում: Շատ հնարավորություններ եմ ունեցել դրսում ապրելու։ Մի անգամ Իլյա Ռեզնիկը՝ Պուգաչովայի երգերի խոսքերի հեղինակը, ասաց.«Ո՞ւր ես գնում, մնա Մոսկվայում, կդառնաս հայտնի, երկրորդ Ռայմոնդ Պաուլսը, ինքնաթիռ կունենաս, կգնաս քո հայրենիք՝ համերգների, քեզ VIP-ով կդիմավորեն։ Համերգներդ կտաս ու երջանիկ կապրես»։  Չկարողացա: Մի տարի էլ Միացյալ Նահանգներում մնացի։ Ես չեմ սիրում տոմս առնել ու գնալ ծովի ափին հանգստանալու։ Իմ հանգիստն Արցախն է եղել: Ես կարող էի իմ մեքենայով միայնակ գիշերվա ժամը 12:00-ին գնալ Շուշի, Ջդրդուզում մի քար ունեի, նստեի վրան, մի երեք ժամ մնայի այնտեղ, լուսաբացը դիմավորեի ու հետ գայի Երեւան։ Կամ որ գնում էի Արցախ, գնում էի խուլ գյուղեր ու տատիկների հետ նստում մի ժամ։ Ուժ էի ստանում, ախր ո՞ր մեկը պատմեմ։

- Անցյալը խանգարո՞ւմ է մեզ, որ գնանք դեպի ապագա:

- Անցյալն էլ պետք է գնահատենք, որ ապագան իմանանք՝ ինչ է: Դա էլ չենք կարողանում անել։ Ինչ-որ ցեղի նման բան ենք դարձել: Ո՞ւր է կորել արժանապատվությունը։ Ի՞նչ եղավ, ինչո՞ւ ամեն ինչ այսքան էժանացավ: Իմ հեռախոսը զինվորի հեռախոս է։ Գիտե՞ս, ես էդ տեղերում չկամ(սոցիալական ցանցերը նկատի ունի,- խմբ.): Մանեն միշտ կռվում է հետս, խոսում է վրաս՝ էսպես չանեմ, էնպես չանեմ։ Խելոք «դեդո» եմ դարձել։ էն մարդուց բան չի մնացել (ժպտում է,-խմբ.)։ Իսկ դու գիտե՞ս՝ հանրային մարդու համար ինչքան դժվար է. երբ  մեկը հորդ մասին մի բան ասի, երեխադ լսի, խայտառակություն է։

- Հատկապես այս շրջանում...

- Ես երբեք չեմ վախեցել «շրջաններից»։ Մի անգամ Բախտամյան Արթուրը հարցրեց․«Ո՞նց է պատահել, որ 3 նախագահների հետ էլ մտերիմ եմ»։ Զարմացա, ասացի՝ իբր ինչ։ Մտերիմ եմ, քանի որ իրենք ինձ են ընդունել, ես էլ՝ իրենց։

Չգիտեմ: Ես նաեւ կոպիտ եմ. մարդկանց հետ կարող եմ մտերիմ լինել, բայց ոչ մեկին մոտիկ չեմ թողնում։ Ռենտգեն եմ: Ասում են՝ Գրիգորիչն արցախցի չի, այլ արցախցի հրեա է։ Մի քանի աչք ու ականջ ունի։  

- Արթուր Գրիգորիչ, արդեն քանի՞ սերունդ է թատրոնում կրթվել:

- Վեցից յոթ: Դե, գիտես՝ սկզբում մեր բնակարանում էինք փորձեր անում: Հիմա էլ լավ երեխեք ունեմ։

- Ձեր թատրոնում լավ երգեր են երգել՝ գրագետ, առանց կլկլոցների, բայց  ավարտելուց հետո շատերի երգարվեստը կապ չունի այն ամենի հետ, ինչ այստեղ սովորել են:

- Հա, ճիշտ ես: Հենց տեսնում եմ, մատ եմ թափ տալիս։ Դե, ասում են՝ փող են աշխատում։ Ի՞նչ անեմ: Իհարկե, ջղայնանում եմ, ասում եմ՝ էս ինչ ախմախ երգեր եք երգում, գոնե մի ասեք, որ մոտս եք սովորել։ Կամ էլ գալիս են, լավ գործեր են բերում ու ցույց տալիս, որ շաքարս չբարձրանա։ Իսկ երգարվեստի վիճակը շատ վատ է. օրը մեկ ստամոքսային մտածելակերպով երգեր են հնչում: Հենց դա էլ ազդեց մեր այսօրվա վիճակի վրա. չգիտես՝ ինչ երաժշտություն է հնչում:

- Նախկինում ցածր իրավագիտակցությամբ այսքան շատ քաղաքացի չկար:

- Չէ՛, կար, պահված էր: Իսկ հիմա այս կեղծ դեմոկրատիայի անվան տակ բոլորը դուրս եկան։

- Հիշո՞ւմ եք՝ Ձեզ ասում էին, որ բոլորի դռները փակում եք, ցուցակ ունենք՝ ում պետք է թողնեիք եթեր: Իսկ մի պահ էլ անգամ մեղադրեցին, որ Դուք ամերիկյան երաժշտությունը տարածեցիք:

- Դա իսկապես շատ ծիծաղելի էր: Ես շատ կուզեի ամերիկյան երաժշտություն գրել։ «Մեղեդի», «Իմ Արցախ», «Հայ գարուններ», «Հայ իմ աշխարհ»՝ ո՞րն է ամերիկյան, ո՞րը։ Իհարկե, ունեմ ոճային երգեր, բայց ոչ՝ ամերիկյան։

- Գրիգորիչ, երկու երեխա ունեք ու լիքը երեխաներ: Հարազատ երեխաները չե՞ն խանդել, չէ՞ որ մյուսների հետ ավելի շատ ժամանակ եք անցկացրել։

- Վա՜յ, Մանես գիտե՞ս՝ ոնց է խանդում։ Չնայած՝ արդեն սովորել են։ Մինչեւ հիմա Նունե Եսայանը որ զանգում է, ասում է՝ «Պապ, ո՞նց ես»։ Դե, 16 տարեկանից իմ մոտ է եղել, պապա չեմ, բա ի՞նչ եմ։ Հիմա արդեն իրենց երեխաների պապիկն եմ։ Իսկ թոռնիկների աշխարհն այլ է. իրենք իմ թուլությունն են։ Հա... էն փոքրս՝ Նեան, լրիվ արցախցի է։ Մի հայացք ունի, որ նայում է, մեկ էլ՝  դըխկ դեմքիս, ու սկսում ենք իբրեւ կռվել։ Նա էլ հետ չի մնում ու արցախցու մունաթ ձայնով սկսում է պատասխանել։ Տղաս ասում է․«Ի՞նչ ես անում»: Նայում է ուշադիր ու գլխով՝ քթիս (ծիծաղում է,-խմբ.): Իսկ Կայան լրիվ ուրիշ երեխա է, ոչ թե իմն է, այլ իսկապես ուրիշ է։ Իհարկե, ես սիրելուց «սուսի–պուսի» բաներ չեմ անում. ինչպես քո հետ եմ խոսում, այդպես էլ մեծավարի՝ իրենց հետ։

- Արցախցիների այդ հատկանիշը նկատել եմ:

- Արցախն ինձ այդպես է դաստիարակել։ Երախտապարտ եմ այդ դաստիարակությանս, այդ մթնոլորտի համար։ Կիրթ, կոկիկ, սիրուն, ամեն ինչ տեղը, բայց մունաթն էլ անպակաս (ժպտում է,-խմբ․): Օրինակ՝ քեզ ծանոթ չեն։  Ծանոթացրին, սկզբից քեզ ոտքից գլուխ կնայի ու մունաթ դեմքով ու ձայնով կարձագանքի։ Ու այդ հայացքի մեջ կարդում ես՝ «Ա հո՞ւվ ըս տու, շտեղա՞ն ըս եկալ, Երեւանա՞ ըս»։  

- Մի առիթով ասել եք, որ սիրում եք լռել։ Ի՞նչ կա այդ լռության մեջ:

- Օ՜, այնքան բան կա. վերանայել կա, սխալներ կա, որ չես զղջում։ Ես միայնակ գայլ եմ։ Ընտանիքս կա: Միայն կնոջս եմ սիրել: Առաջին դասարանում միասին ենք դպրոց գնացել: 17-ում սիրահարվել եմ: Հետո ինքը գնաց բժշկական սովորելու, ես եկա Երեւան: 27-ում համերգներով գնացի Արցախ, տեսա՝ սպասում է: Մենք որ գնում ենք Արցախ, ամբողջ ճանապարհին չենք խոսում: Հայացքներով ենք խոսում։ Երջանիկ եմ շատ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով
18:07 04/02/2022  |  ՄեկնաբանությունԱրթուր Գրիգորյանի արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում. Սերժ Սարգսյան
16:29 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲարի ճանապարհ դեպի հավերժություն, Մաեստրո. շոու-բիզնեսի ներկայացուցիչները ցավակցական գրառումներ են կատարել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
15:42 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
19:29 11/12/2020  |  Հարցազրույց«Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
00:03 28/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու. Արթուր Գրիգորյան
10:58 21/08/2019  |  ՄեկնաբանությունԻ՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությու՞ն ներկայացվի. Արթուր Գրիգորյան
10:20 20/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր. տեսչության նախկին ղեկավար
11:35 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀեղափոխությունից հետո վճիռները չպետք է նույն կերպ կայացվեն. Դավիթ Ղազարյանի փաստաբան
13:17 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿամայականությունը՝ այն հիմնավորումով, թե նախկին իշխանություններն էլ են գործել կամայականորեն՝ ճիշտ ճանապարհ չէ. Արթուր Գրիգորյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]