Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Գերմանիայի դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլիրյանին՝ Թալեաթ փաշայի գնդակահարման համար. Պատմական փաստ 02/02/2022   22:44  |  Վերլուծություններ

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի  Շարլոտենբուրգ – Հարդենբերգ փողոցների խաչմերուկում  ատրճանակից արձակված մի գնդակով  սպանություն էր կատարվել:

Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական  մարդասպան: Սպանվել էր մեկը, որ արժանի էր եղել մահապատժի:

Սպանողը երիտասարդ  հայ էր,  մաքրակենցաղ, համեստ կյանքով ապրող մի  ուսանող:

Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել էր ժողովրդասպան մի հանցագործի, ցեղասպանի։  Գերմանիայի դատարանը քննում էր Թեհլիրյանի մեղադրանքի հիմքերը։ Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանն իրեն վերագրած մեղադրանքին պատասխանել էր այսպես. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։

Ինչո՞ւ և ինչպե՞ս Գերմանիայի դատարանն արդարացման որոշում կայացրեց  Մեհմեդ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլիրյանի վերաբերյալ։ Այս  մասին շատ է խոսվել, գրվել, բայց մեր օրերում կարծես մոռացվել է կամ փորձ է արվում մոռացության մատնել։ «Փաստինֆո»-ն առաջարկում է վերադառնալ պատմության քառուղիները՝  ընդհուպ մինչև Քեմալական Թուրքիա։

Դատավարություն՝ Հայոց Ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի նկատմամբ

1918թ. Մուդրոսի զինադադարից հետո, ձգտելով ազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից և կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակիցների՝ Թուրքիայի հանդեպ հնարավոր պատժիչ գործողությունները, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված  քեմալական նոր կառավարությունը որոշում է Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին, ինչպես նաև՝  «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին։

1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումներով Անկարայի նախկին վալի Մազհար բեյի գլխավորությամբ  կազմվում են հարցաքննիչ հանձնախմբեր, որոնք սկսում են հավաքել արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ: Արդյունքում, ձերբակալվում են  երիտթուրքերի մի շարք նախարարներ ու կուսակցության ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, զինվորականներ և այլ պաշտոնյաներ: 

Հայոց Մեծ  Ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրքերի կուսակցության պարագլուխների և նախարարների դատավարությունը սկսվում է 1919թ. ապրիլի 27-ին Ստամբուլում և ընդհատումներով շարունակվում մինչև հունիսի 26-ը (տեղի է ունենում 13 նիստ): Այս դատաքննությունների ընթացքում հեռակա կարգով մեղադրվում են  11 ու դատավարությանը ներկա 20 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչ:

Նույն թվականի մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունն անսպասելիորեն 77 մեղադրյալի թուրքական բանտից աքսորում է Մալթա կղզի: 

Երիտթուրքերի առաջնորդները դատապարտվել են մահապատժի անգամ Թուրքիայի դատարանի կողմից

Երիտթուրքերի հանցագործությունների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակվում է 1919թ. հուլիսի 5-ին: 31 հանցագործներից 4-ը` Ներքին գործերի նախարար, երիտթուրքերի կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Էնվեր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմը հեռակա կարգով դատապարտվում են  մահապատժի: Մյուս 27 մեղադրյալների մեծ մասը դատապարտվում են տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրյալներ հանցանշանների բացակայության պատճառով արդարացվում են:

Հատկանշական է, որ Սևրի պայմանագրի կետերից մեկը նույնպես  անդրադառնում էր մասսայական բռնություններ իրականացրած թուրք հանցագործներին պատժելու խնդրին: Հետևաբար, թուրքական կառավարությունը ընդունում էր նաև Դաշնակից տերությունների իրավունքը` քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն պատերազմի օրենքների և սովորույթների դեմ գործողությունների իրականացման մեջ մեղադրվող անձանց, այլև պարտավորվում էր «Դաշնակից տերություններին հանձնել վերջիններիս կողմից պահանջվող անձանց, որոնք պատասխանատու էին պատերազմական վիճակում Օսմանյան կայսրության մեջ մինչև  1914թ. օգոստոսի 1 -ը  տվյալ տարածքներում ջարդերի  իրագործման համար»: 

Դատավարություններին առնչվող բոլոր  արձանագրություններն ու որոշումները 1919-1920թթ. Հրատարկվում են  թուրքական պաշտոնական «Թաքվիմ-ը վեքայի» թերթի հավելվածներում: Բոլոր անվանաթերթերը կրում են «Նորին մեծություն Փադիշահի 1335թ.(1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի դատավարության արձանագրությունը» խորագիրը: 

Մեղադրական եզրակացություններում բերված փաստաթղթերը` ծածկագիր հեռագրերը, նամակները, փաստում են, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չեն եղել, սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, այլ եղել են  նախապես կանխամտածված և իրականացվել են բացարձակապես կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով: 

Այսպիսով, 1919-1920թթ. թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված երիտթուրքական դատավարությունն այն եզակի ու անհերքելի փաստերից է, որով ապացուցվում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ պետականորեն կազմակերպված ու իրագործված ցեղասպանությունը: Այս դատաքննություններն ու մեղադրական եզրակացությունները լուրջ փաստարկներ են թուրքական պաշտոնական պատմագրության` Հայոց Ցեղասպանությունը ժխտող պնդումները հերքելու համար: 

Վերադառնալով հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից գնդակահարության ենթարկված Երիտթուրքական կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Մեհմեդ Թալեաթ Փաշայի դատավարության  գործին, անհրաժեշտ է փաստագրել՝  վերջինս երկու անգամ  թուրքական իշխանության կողմից մահապատժի է դատապարտվել։

Առաջին անգամ մահապատժի որոշում է կայացվել 1915 թվականի մայիսի 24-ին, վերջինիս մահից դեռևս վեց տարի առաջ, երբ համաշխարհային առաջին պատերազմի մասնակից Ֆրանսիան Անգլիան և այլ դաշնակից պետությունները «France press» գործակալության միջոցով թուրքական պաշտոնական «Հավաս» գործակալությանը հայտնել էին, որ օրվա Թուրքիայի կառավարության ղեկավարները պատերազմից հետո հայկական ջարդեր կազմակերպելու համար պատասխանատվության են կանչվելու և պատժվելու են խստագույն դատով` մահապատժով։ Սա թերևս Թալեաթ փաշայի մահապատժի առաջին դատավճիռն էր, որ չիրագործվեց, որովհետև  պատերազմից անմիջապես հետո, անգլիական իշխանությունները վերոհիշյալ պատասխանատուներին ձերբակալելով, ոչ թե մահավճիռ գործադրեցին« այլ նրանց փոխադրեցին-աքսորեցին Մալթա կղզի, որտեղից էլ նրանք մեկ առ մեկ փախուստի դիմեցին։

Թալեաթը դատավճռով մահապատժի  է դատապարտվել երկու անգամ, սակայն իրականացրեց Թեհլերյանը

Երկրորդ անգամ Թալեաթ փաշան մահապատժի դատապարտվեց 1920-ին, երիտթուրքական  կառավարության տապալումից  հետո կազմակերպված թուրքական նոր կառավարության ռազմական դատարանի կողմից: Երկրորդ անգամ  ևս դատավճիռը չգործադրվեց։ Թալեաթ փաշային հաջողվեց  կեղծ անձնագրով, ուրիշի անվան տակ, անդրծովային ճանապարհով  հատել Թուրքիայի սահմանն ու հասնելով Բեռլին՝ հաջողությամբ թաքնվել այնտեղ։

Երրորդ դատավճիռն ուրիշ էր: Այն որևէ պետության դատական համակարգի կողմից կայացված որոշում չէր։  Այս մեկը  ցեղասպանությունից մազապուրծ  հայ ժողովրդի անունից կայացված դատավճիռ էր, որից ոճրագործ ցեղասպանին խուսափել չհաջողվեց։ Սա այն դատավճիռն էր, որի իրականացումը վստահվել էր հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանին։

Իրականում  Թեհլիրյանի գործած «հանցանքի» ողջ էությունը այդպես էլ հասկացել էին նաև  նրա դատապաշտպանները. «Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլիրյանը) փողոց իջավ և ատրճանակն ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իր առջևից տանում էր մի  ամբողջ ժողովրդի պատվի դրոշը՝ դրոշը խոշտանգվածների, դրոշը իր լլկված ընտանիքի … Համակ պետություններ են պայքարում մարդասպանների դեմ, հետևապես մարդասպաններին ոչնչացնելը համամարդկային պարտականություն է» (հատված Սողոմոն Թեհլիրյանի պաշտպանի ելույթից)։

Դատավարության պատմությունը վկայում է՝  Բեռլինի դատավորը  գիտեր, թե ինչու է Թեհլիրյանը սպանել Թալեաթին: Այնուամենայնիվ, նրա մտահոգությունը մեկն էր, որպեսզի դատը  քաղաքական բնույթ  չստանա։

Այսպիսով, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ,  «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ,  1913-1917թթ. Ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ. Օսմանյան Կայսրության մեծ վեզիր,  1915-ին և  1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի, այնուհետև նաև Քեմալական շարժման առաջնորդների կողմից մահապատժի  դատապարտված Մեհմեդ Թալեաթ փաշայի գնդակահարության համար դատապարտվող հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանն արդարացվում է գերմանական դատարանի կողմից և ազատ արձակվում դատարանի դահլիճից։

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Գերմանիայի դատարանն արդարացրեց վրիժառու Թեհլիրյանի «հանցանքը»։ Որ Թեհլիրյանն, ամենայն հավանականությամբ չի դատապարտվի և ազատազրկման չի ենթարկվի գերմանական դատարանի կողմից, այս մասին գիտեին նաև ցեղասպան Թալեաթի նկատմամբ վրեժի ծրագիրը կազմած «Նեմեսիս» գործողության անդամները, նրանք, ովքեր հանձն էին առել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրքերի պարագլուխների մահապատիժը։

Թեհլիրյանն իրապես մարդ էր սպանել, բայց մարդասպան չէր։  Թեհլիրյանը պարզապես միանձնյա կերպով ի կատար էր ածել 1915 և  1919 թվականներին  Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի  և քեմալականների կողմից մահապատժի  դատապարտված Մեհմեդ Թալեաթ փաշայի գնդակահարության օրինական որոշումը, որը չցանկացան կամ չկարողացան  իրականացնել քեմալական  շարժման պարագլուխները կամ Հայոց Մեծ  Եղեռնի իրականացման վարագույրի հետևում թաքնված գերտերությունները։

Հոդվածի պատրաստմանն աջակցել է    իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:33 06/12/2021  |  ԼՐԱՀՈՍՋորջ եւ Ամալ Քլունիները մերժել են թուրքական ավիաընկերության առաջարկը
20:55 09/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։
00:38 16/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱնկարայում Հնդկաստանի դեսպանատունը հրապարակել է՝արտգործնախարարի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այցելության լուսանկարը
23:14 28/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը. Այլընտրանքային քաղաքապետարան
23:38 26/04/2021  |  ՎերլուծություններԴեն Բրաունը՝ հայերի հանդեպ թուրքերի ատելության մասին
23:24 26/04/2021  |  ԼՐԱՀՈՍԲրազիլիայի Հայոց Թեմում կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում
22:59 23/04/2021  |  ՄեկնաբանությունԲայդենը տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. միջազգայնագետ
21:04 23/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեւանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը. Հիշում եւ պահանջում ենք
20:55 13/04/2021  |  ԼՐԱՀՈՍԹբիլիսիում հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կայացել (լուսանկարներ)
20:15 03/04/2021Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արխիվ

[]