ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ. Տաթևիկ Հայրապետյան 01/30/2022 15:03 | Քաղաքական
ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ՝ փորձելով հավասարության նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամյակներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականության և 90-ականների հանրային խոսքում հնչած հատուկենտ արտահայտությունների միջև: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը և պարզաբանել.
«Փաշինյանի այս անհեթեթ «խոստովանությունը» արագորեն ողջունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, այսինքն՝ այդ անհիմն պնդումը դառնում է միջազգային դիսկուրսի մասին՝ իր բոլոր վնասակար հետևանքներով հայկական կողմի համար:
Փաստացի ունակ չլինելով պատասխանել Ալիևի հնչեցրած տեքստերին՝ ՀՀ վարչապետը առնվազն լռելու փոխարեն, սկսեց զբաղվել դրանց արդարացմամբ՝ կրկին մեղքը անցյալի վրա բարդելու իր անհասկանալի տրամաբանության մեջ: ՀՀ–ում երբեք և ոչ մի ղեկավար ատելության խոսքով և ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես չի եկել: Դա անժխտելի փաստ է, իսկ հիմա Փաշինյանը իր անկարող վիճակն արդարացնելու համար մի կողմից ամբողջությամբ նենգափոխում է բանակցային գործընթացում քննարկված տարբերակները, խոսում Արցախի «ոչ զուտ հայկական միավոր» լինելու մասին, մյուս կողմից՝ փորձում զրկել հայկական կողմին իր կարևոր կռվանից, որով ապացուցվում է, որ Ադրբեջանում էթնիկ հայի նկատմամբ առկա քսենեֆոբիայի պարագայում համակեցության մասին որևէ խոսակցություն հավասարազոր է արցախահայության բնաջնջմանը կամ արտաքսմանը, և չի կարող Արցախը որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:
Անգամ ՄԱԿ-ի Արդարադտության միջազգային դատարանի որոշման մեջ էր նշվում, որ Ադրբեջանում պետական պաշտոնյանները ատելության խոսք են տարածում հայ ժողովրդի դեմ: Դատարան ուղարկված փաթեթում մանրամասն ներկայացվում էր Ադրբեջանի նախագահի և պաշտոնատար անձանց կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը՝ իր բոլոր հետևանքներով, քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքը դրա վառ օրինակներից է: Ընդ որում, այդ փաթեթը կազմվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և նրա գրասենյակի կողմից:
Դա ընթերցելու դեպքում ՀՀ վարչապետը միգուցե և հասկանար, թե ինչ քաղաքականություն է որդեգրել Ալիևը և որ նրա ելույթները բնավ էլ «էմոցիոնալ» չեն: Սեփական անկարողության արդարացման համար դաշտ նետել հակառակորդի շահերից բխող թեզեր և դրույթներ, սա է այն քաղաքականությունը, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը՝ հսկայական վնաս պատճառելով ոչ միայն ներկա հնարավոր գործընթացին, այլ նաև փորձելով ձախողել ապագայում որևէ փոփոխության, որն ուղղված կլինի այս անարժանապատիվ վիճակը հաղթահարելուն:
Նույն Փաշինյանը, որ համառորեն պնդում է, որ ինքը 2020 թ. որոշել էր պայքարել Արցախի համար, այժմ պնդումներ է անում, որով քար է գցում արցախահայության ապագայի և Արցախի կարգավիճակի շուրջ հնարավոր բանակցությունների վրա:
Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է հայատյացության քարոզ, Ալիևի ելույթներն էլ էմոցիոնալ չեն, այլ նպատակային, Շուշիում թուրք–ադրբեջանական համատեղ հռչակագիրը դա միասնական ծրագիր է՝ ուղղված հայկական պետականության ոչնչացմանը: Հակառակորդին արդարացնելով, հանրային զգոնությունը բթացնելով և պետական շահն անտեսելով՝ հաստատ խաղաղության դարաշրջան չի կառուցվում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ