ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարզասրահները կորցնում են հաճախորդներին՝ ն QR կոդ ներկայացնելու նախարարի հրամանից հետո 01/28/2022 18:15 | ԼՐԱՀՈՍ

Հունվարի 22-ից ուժի մեջ մտավ ՀՀ առողջապահության նախարարության նոր որոշումը, որի համաձայն՝ հանրային սննդի վայրեր, ժամանցի և մշակութային վայրեր, մարզասրահներ մուտքը թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում։
Գործնականում այս կանոնի պահպանումը վերջին օրերի ընթացքում հասցրել է զգալի վնասել պատճառել հանրային սննդի ոլորտին, ժամանցային վայրերին։ Անմասն չեն մնացել նաև մարզասրահները, որոնց այցելուների որոշ հատվածը չի ցանկանում պատվաստվել և պահանջում է ապահովել իրենց մարզվելու իրավունքը, ինչը նախատեսված է ստորագրված պայմանագրով կամ էլ չեղարկում են անդամագրային քարտերը։ Սա, միանշանակ, ֆինանսական վնաս է հասցնում մարզասրահներին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ «Lady Space Fitness & Beauty Lounge»-ի աշխատակիցն ասաց, որ ուժի մեջ մտած նոր կանոնն արդեն որոշակի խնդիրներ առաջացրել է մարզասրահի համար։
«Կան հաճախորդներ, որոնք չեն պատրաստվում պատվաստվել և ասում են, որ ետ վերադարձնենք իրենց քարտերը։ Ճիշտ է նման հաճախորդները շատ չեն, բայց պահանջում են հետ վերադարձնել քարտերը, քանի որ նշում են՝ ստիպողաբար չեն պատվաստվելու։ Կան նաև մարդիկ, որոնք դեռ տեղյակ չեն՝ կպատվաստվեն, թե թեստ կհանձնեն, այդ դեպքում խնդրում են սառեցնել իրենց քարտերը։ Երկու դեպքում էլ մենք տուժում ենք»,-նշեց մարզասրահի աշխատակիցը՝ հավելելով, որ վերջին օրերին մարզասրահ հաճախելիությունը ևս նվազել է։
Հարցին՝ արդյոք որևէ ցուցանիշ կա՞, որքանով է մարզասրահ այցելությունը նվազել, «Lady Space»-ի աշխատակիցն ասաց, որ նման ցուցանիշ չունեն, բայց իրենք զգում են, որ հաճախելիությունը պակասել է։
«Եթե շարունակական բնույթ կրի, արդեն մեզ մոտ էլ նշումներ կանենք։ Այդ դեպքում հնարավոր է ավելի լուրջ վնասներ կրենք»,-նշեց աշխատակիցը։
«Gold’s Gym» մարզասրահից էլ հայտնում են, որ իրենց մոտ հաճախելիությունը չի նվազել, և իրենց մշտական հաճախորդները շարունակում են այցելել նաև նոր կանոնի ուժի մեջ մտնելուց հետո։
«Մենք պարտադիր պահանջում ենք QR կոդ։ Եթե մարդիկ պատվաստված չեն լինում, ապա 72 ժամվա թեստ են ներկայացնում կամ էլ համապատասխան փաստաթուղթ, որն իրենց ազատում է պատվաստումից»,-նշեց «Gold’s Gym»-ի աշխատակիցը՝ հավելելով, որ տեսչական մարմինները ստուգայց կատարել են, և մարզասրահում որևէ խնդիր չի արձանագրվել։
Նոր կանոնի հետ կապված խոչընդոտ չի գրանցվել նաև «Multi Wellness» սպորտային համալիրում։ «Փաստինֆո»-ին մարզասրահի աշխատակիցը վստահեցրեց՝ քաղաքացիները ևս հասկանում են, որ իրենք հետևում են կառավարության որոշմանը և խիստ կարգով ստուգում QR կոդերի կամ թեստերի առկայությունը։
Հարցին՝ արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ այցելություները պահանջել են հետ վերադարձնել անդամագրության քարտերը կամ սառեցնել դրանք, «Multi Wellness»-ի աշխատակիցն ասաց.
«Սառեցումներ եղել են միայն պատվաստվելու համար։ Այսինքն մարդիկ սառեցրել են, որ պատվաստվեն, այնուհետև շարունակեն այցելել մարզասրահ»։
Չնայած կանոնի կիրառումից անցել են ընդամենը օրեր, սակայն արդեն ակնհայտ է, որ դա բացասական հետևանք կունենա մի շարք տնտեսվարողների, հատկապես փոքր ու միջին տնտեսվարողների համար։
Նշենք, որ մարզասրահների հետ այցելուների հետ պայմանագրերում նախատեսված չէ եղել դրույթ QR կոդերի կամ պատվաստման թեստերի վերաբերյալ, հետեւապես բաժանորդները մարզասրահներից պահանջում են ապահովել պայմանագրի դրույթները ու ապահովել իրենց մարզվելու հնարավորությունը կամ էլ մարզասրահների հաշվին սառեցնել բաժանորդագրությունը, ինչը, բնականաբար, մեծ վնաս է հասցնում հատկապես փոքր մարզասրահներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը