ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչների և դատախազների մոտ հրճվանք է, երբ բողոքը մակագրվում է Արմեն Դանիելյանին, իսկ փաստաբանների, մեղադրյալների մոտ՝ սուգ. այդ մարդն ի վիճակի չէ՝ օբյեկտիվ որոշում կայացնելու. Սարգսյան 01/26/2022 21:49 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 09.30-ին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին որոշում է կայացվել, ինչի դեմ պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։
Փաստաբան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախապես միջնորդություն էր ներկայացվել դատարանին, որպեսզի վերջինս դատարանի նախագահից պարզեր, թե այդ օրը քանի բողոք է մուտքագրվել դատարան, բողոքների համարները և դրանցից յուրաքանչյուրը որ դատավորին է մակագրվել, ինչպես նաև՝ ապացույց, որ այբբենական կարգով է մակագրություն տեղի ունեցել, քանի որ ակնհայտ էր, որ բողոքը հատուկ տրվել է Դանիելյանին։ Նշված միջնորդությունը, սակայն, դատարանը չի բավարարել՝ գտնելով, թե նման հարցերը պարզաբանելու կարիք չկա, մինչդեռ, փաստաբանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ չկա որևէ փաստական տվյալ, որ մակագրությունն այբբենական կարգով է եղել։ Պաշտպանության կողմը մանրամասն հիմնավորումներով ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ պնդելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող լինել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի դեռ չկա փաստական տվյալը, որ օրենքով մակագրություն է եղել։ Փաստաբանը վստահ է՝ դատարանը՝ ի դեմս Արմեն Դանիելյանի, մերժելու է միջնորդությունը, պաշտպանության կողմն էլ՝ կարձանագրի խախտումները։
«Արդեն գրեթե օրինաչափություն է, թե նմանատիպ հնչեղություն ունեցող գործերն ով պետք է քննի, դրանց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը ով պետք է քննի։ Օրինաչափություն է Դանիելյան Արմենի կողմից դա քննելը, եթե ինքը չէ, ապա իրենից բացի եւս մեկ կամ երկու դատավոր կա, որոնց մակագրվում է»,- նշեց փաստաբանը։
Ըստ նրա՝ մակագրման կարգի խախտման կասկածները պետք է փարատվեն՝ դատարանի նախագահից համապատասխան տեղեկատվությունը պահանջելով։
«Եթե անգամ չես էլ փորձում պահանջել, ուրեմն՝ նույնիսկ համարձակություն չունես այդ տվյալը պահանջելու, ու՞ր մնաց վերջնական դատական ակտ կայացնես, իսկ եթե կասկած չի առաջանում՝ համակարգի հետ կապված, ապա ընդհանրապես լուրջ խնդիր կա՝ դատավորի՝ այլ գործերով մասնակցության վերաբերյալ»,- նշեց Սարգսյանը։
Ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրվել է մակագրման գործընթացում օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտման հանգամանքը, իսկ դատավոր Արմեն Դանիելյանի անձն առավել սրում է խնդիրը։
«Իրեն էլ տեղեկացրինք, որ քննիչների և դատախազների մոտ հրճվանք է, երբ բողոքը մակագրվում է Դանիելյան Արմենին, իսկ փաստաբանների, ամբաստանյալների կամ մեղադրյալների մոտ սուգ՝ ի սկզբանե։ Սա արդեն ձևավորված փաստ է, մեկ կամ երկու գործ չէ, սա իրողություն է, որ այդ մարդն ի վիճակի չէ՝ ինքն իր վրա ազդելու, որ օբյեկտիվ կամ անկախ որոշումներ կայացնի»,- նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին, սակայն հետագայում պարզ դարձավ, որ դատախազը ցուցումով քրեական գործը հետ է ուղարկել լրացուցիչ քննության։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախ դժգոհեց՝ հայտարարելով, թե դատախազի ցուցումի կապակցությամբ առարկություններ են ներկայացվել, սակայն հետագայում հենց այդ ցուցումն էլ օգտագործվեց Ա. Հովսեփյանի կալանավորումը կրկին երկարացնելու միջնորդությունը պատճառաբանելու համար։ Նկատենք, որ առ այս պահը պաշտպանական կողմը տեղյակ չէ, թե ինչ քննչական գործողություններ կատարելու ցուցում է տրվել դատախազի կողմից, համենայն դեպս Ա. Հովսեփյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։
Սա էլ, ըստ փաստաբանի, մեծ խնդիր է այն իմաստով, որ նախաքննությունն ավարտվել էր, այսինքն՝ քննիչը գտել էր, որ այլևս որևէ անելիք չունի, դատախազը ցուցումով ետ է ուղարկել՝ լրացուցիչ քննության, սակայն կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննության ընթացքում այդ ցուցումները չեն ներկայացվեն դատարանին։ «Հարց է առաջանում՝ դատարանն ինչպես է պարզել, թե ինչ գործողություններ պետք է արվի, արդյոք այդ գործողությունների կատարման ընթացքում կա խոչընդոտման վտանգ և ինչ ժամկետով պետք է երկարացվի կալանքը։ Այս կարևոր հարցերը սկզբունքային են, չէր կարող որոշել՝ առանց ցուցումի բովանդակությանը ծանոթանալու, իսկ ցուցումը չի տրամադրվել։ Այսինքն՝ այս առումով ևս ակնհայտ է, որ լրջագույն խախտումներ կան»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։
Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ