ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գրպանային «պոլի փայտ» լինի, անունն ինչ ուզում եք, դրեք. Քաղտեխնոլոգը՝ նախագահի թեկնածուի շրջանառվող անունների մասին 01/25/2022 18:58 | Քաղաքական

Արմեն Սարգսյանը չկարողացավ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխել դեպի արևմուտք, նրա Հայաստան մնալն անիմաստ էր դառնում, այդ պատճառով էլ հրաժարական տվեց: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառների մասին:
Ըստ քաղտեխնոլոգի՝ նախագահի հրաժարականի որոշման շատ պատճառներ կարող են լինել, սակայն հիմնական պատճառն այն է, որ նա այդպես էլ չկարողացավ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխել ամբողջությամբ դեպի Արևմուտք.
«Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում կային շատ կետեր, բայց հիմնական այն է, որ ինքն այլևս չի կարողանում ազդել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա: Արտաքին գործընթացների վրա չազդելու հետ կապված իր այդ արտահայտությունը ամենակարևորն էր հրաժարականի հայտարարության մեջ, որովհետև իր ներկայությունը Հայաստանում պետք է դիտարկել որպես 2018թ-ի պայմանավորված իշխանահանձման գործընթացի կարևոր գործոն, քանի որ Արմեն Սարգսյանը շատ կարևոր դերակատարություն ուներ՝ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական օրիենտացիան և նպաստել դրա շեղմանը՝ ռուսականից դեպի արևմուտք: Նա իր տեքստում հստակ նշել էր Լոնդոնից, որ չի կարողանում դա իրականութուն դարձնել, Հայաստանի քաղաքական օրիենտացիան չի փոխվում»,-ասաց Բադալյանը և ընդգծեց, որ հատկապես Ղազախստանում տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում արտաքին քաղաքական գործընթացները չեն գտնվում Արևմուտքի՝ մասնավորապես՝ որոշ կենտրոնների հսկողության ներքո:
Ինչ վերաբերվում է դիտարկումներին, թե առաջիկայում Հայաստանում արտաքին քաղաքական լուրջ գործընթացներ են սպասվում, որոնց համար նախագահը չցանկացավ պատասխանատվություն վերցնել, Արմեն Բադալյանն ասաց.
«Նա կապիտուլյացիայից հետո էլ մնաց որպես նախագահ և շատ հանգիստ փաստաթղթեր ստորագրեց, այնպես որ, նախագահից ինչ-որ ազգայնական գործիչ ստեղծելը, որը հայ-թուրքական խիստ վտանգավոր արձանագրություն չցանկացավ ստորագրել, դրա համար հրաժարական տվեց, ուղղակի հեքիաթներ են:Եթե օրիենտացիայի փոփխություն լիներ, նախապես գրված ծրագրերն իրականություն դառնային, ապա նա մեկ հատ չէ 101 հատ նման փաստաթուղթ կստորագրեր»,-ասաց Բադալյանը:
Երեկ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ թեկնածուն պետք է ընդունելի լինի խորհրդարանական մեծամասնության, կառավարության համար, որպեսզի նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն.
Ըստ Արմեն Բադալյանի՝ սրանով Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում էր, որ նոր նախագահը պետք է «իրենց մարդը լինի», իրեն հնազանդ կլինի.
«Փաշինյանն ուզում է նախագահի պաշտոնում տեսնել մեկին, որն իր անձնիշխան համակարգի մի դետալ կլինի, գործող նախագահը դեմ չէր այդ համակարգին, բայց չէր հանդիսանում այդ համակարգի մաս, իսկ հիմա կընտրվի մեկը և այդ համակարգի մաս կդառնա»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է նախագահի թեկնածուների շրջանառվող անուններին՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Մհեր Գրիգորյան, քաղտեխնոլոգն ասաց՝ որևէ կապ չունի՝ նրանցից ով կլինի.
«Գրպանային «պոլի փայտ» լինի, անունն ինչ ուզում եք, դրեք»,-ասաց Արմեն Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2022 10:13 Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»
- 05/27/2022 10:05 ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»
- 05/27/2022 10:01 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբում է. «Ժողովուրդ»
- 05/27/2022 09:56 Մարտուն Գրիգորյանը դուրս կգա՞ խմբակցությունից. «Հրապարակ»
- 05/27/2022 09:51 Ինչ օրակարգով են ընդդիմադիրները նիստ հրավիրում. «Ժողովուրդ»
- 05/27/2022 09:46 Հրաժարականներ են սպասվում. Սա ՔՊ-ականներ ջանը «ցեց է գցել». «Իրավունք»
- 05/27/2022 09:44 Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
Մեկնաբանություն
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
- 05/27/2022 14:01 Աշխարհը նոր կրոն է որոնում. քաղաքագետ
- 05/27/2022 13:56 Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների», չէ, ոչ էլ օգնական ունեմ. Լևոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
- 05/26/2022 19:00 Երևանի փողոցներից մեկին կից հողատարածքում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
- 05/25/2022 22:11 «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը․ մեքենայում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը