ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարող եք որոշել, որ «պատվաստանյութերը ևս պետական պաշտոնյաներ են». «Փաստ» 01/25/2022 10:16 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեղ հասանք (խոսքը սահմանամերձ Տեղ գյուղի մասին չէ)... Հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։
Կարելի է հասկանալ կառավարությանը. չնայած գործադրած բոլոր «տիտանական ջանքերին», Հայաստանի «հպարտ քաղաքացին» այդպես էլ չի շտապում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, պատվաստումներով ընդգրկվածության ցուցանիշը աղետալի է, և, ամենակարևորը մեր «թավշյա» ղեկավարության համար, ամոթաբեր է ամբողջ աշխարհի առաջ: Միանգամայն պարզ է, որ այս նոր սահմանափակման հիմնական նպատակը մարդկանց պատվաստել պարտադրելն է, չնայած բացատրություն է տրվում, որ նպատակը վարակի տարածումն ու հատկապես ծանր դեպքերը կանխելն է:
Այսինքն, ԱՆ մասնագետները անսպասելի պարզել են, որ պարտադիր դիմակ կրելու պահանջը, որը «սպեղանի է վարակվելու դեմ», չի՛ կարող գործել հանրային սննդի վայրերում, քանի որ դիմակով քյաբաբ վայելելն անհնար է, հետևաբար քյաբաբ պետք է վայելեն միայն պատվաստվածները, կամ էլ թեստ հանձնածները, երևի, որ մատուցողներին չվարակեն: Ռեստորատորները խիստ դեմ են այդ գաղափարին և հայտարարել են, որ չեն կատարի այդ պահանջը: Մարդկանց կարելի է հասկանալ... Պատկերացրեք իրավիճակ. ընկեր-ընկերուհիներով գնում են ռեստորան, և նրանցից մեկին չեն թողնում մտնել ներս... Գոնե որոշեիք, որ կարող է ներս մտնել և սեղանի մոտ նստել, օրինակ՝ առանց դիմակը հանելու... Էլի բան է... Կամ էլ ավելի լավ լուծում. ռեստորաններում պետք է լինեն հատուկ ապակե վանդակներ, որտեղ կարող են նստել չպատվաստվածները, իսկ նրանց սնունդ կմատուցվի պատուհանից՝ հեռավորության վրա, այսինքն... եղանով:
Երկու կողմերին էլ կարելի է հասկանալ: Հատկապես առողջապահության նախարարությանը: Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ պատվաստումները խթանել է պետք, բայց ոչ նման «կացնային» մեթոդներով: Ի վերջո, այդ ամենը հակառակ էֆեկտ է տալիս: Պատվաստվելը պետք է լինի գիտակցված, այլ ոչ թե պարտադրված: Հայաստանում կարելի է հրապարակայնորեն բացասական կարծիք արտահայտել պատվաստումների դեմ. դե, խոսքի ազատություն է, և այդ հակաքարոզչությամբ հեղեղված է տեղեկատվական դաշտը: Հարց՝ իսկ ինչո՞ւ է քրեականացվել պաշտոնյաների հասցեին «թթու խոսք» ասելը, ինչո՞ւ չքրեականացնել նաև հակապատվաստումային քարոզչությունը, կամ էլ՝ ավելի հեշտ ձև. որոշեք, որ «պատվաստանյութերը ևս պետական պաշտոնյաներ են»: Ֆրանսիացի սոցիոլոգ Ժակ Էլուլի կարծիքով, հաջողված քարոզչությունը ճշմարտացի քարոզչությունն է:
Իսկ ինչո՞ւ Հայաստանում չի իրականացվում ճշմարտացի քարոզչություն: Բերեմ օրինակ: Ինչո՞ւ կորոնավիրուսով օրական հիվանդացության, հոսպիտալացման և մահերի պաշտոնական հաղորդման ժամանակ ամենօրյա ռեժիմով չի նշվում, թե նոր հոսպիտալացվածներից, կամ ընդհանրապես հոսպիտալացվածներից, կամ հոսպիտալացված ծանր դեպքերից և մահերից քանիսն ունի լրիվ կամ թերի պատվաստում: Հավատացեք՝ դա կլինի ամենահզոր պատվաստումային քարոզչությունը: Չնայած ներկայիս կառավարման խառնաշփոթում վախենամ, որ նման տվյալներ անհնար լինի ամեն օր ճշգրտորեն հավաքելն ու ներկայացնելը, ավելին՝ կարող են անգամ այնպիսի սխալներ լինել, որ հակառակ էֆեկտ կտան»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25.01.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2022 10:13 Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»
- 05/27/2022 10:05 ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»
- 05/27/2022 10:01 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբում է. «Ժողովուրդ»
- 05/27/2022 09:56 Մարտուն Գրիգորյանը դուրս կգա՞ խմբակցությունից. «Հրապարակ»
- 05/27/2022 09:51 Ինչ օրակարգով են ընդդիմադիրները նիստ հրավիրում. «Ժողովուրդ»
- 05/27/2022 09:46 Հրաժարականներ են սպասվում. Սա ՔՊ-ականներ ջանը «ցեց է գցել». «Իրավունք»
- 05/27/2022 09:44 Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
Մեկնաբանություն
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
- 05/27/2022 14:01 Աշխարհը նոր կրոն է որոնում. քաղաքագետ
- 05/27/2022 13:56 Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների», չէ, ոչ էլ օգնական ունեմ. Լևոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
- 05/26/2022 19:00 Երևանի փողոցներից մեկին կից հողատարածքում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
- 05/25/2022 22:11 «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը․ մեքենայում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը