ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը 01/24/2022 13:03 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին վարչապետ (1996 դեկտեմբեր – 1997 փետրվար) և եվրոպական երկրներում, Բրիտանիայում ու Իսրայելում բազմամյա դեսպան Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց 2018թ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը, հավանաբար, ու հանրապետական մեծամասնությունը դեռ չէին մտածում, որ շուտով հեռանալու են։ Այս մասին գրում է panorama.am-ը։
«Հայտնի չէ, թե ինչպես էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել հենց Արմեն Սարգսյանի վրա։ 2021թ ապրիլին այդ առնչությամբ նա ասել էր, թե «վստահ էր, որ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան եռանկյունին Հայաստանի համար մեծ օգուտներ կբերեր»: 2018թ հունվարի 19-ին արդեն պաշտոնապես մի Սարգսյանը հանդիպեց մյուսի հետ` իբրև հանրապետականի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Այս հանդիպմանը Սերժ Սարգսյանը ասել էր մի բան, որը դավադրապաշտները կարող են լիուլի օգտագործել հիմա. «[Հաջորդ նախագահը] պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի»:
Արմեն Սարգսյանը «մտածելու ժամանակ» էր խնդրել, ու անմիջապես մեկնել էր արտասահմանյան հանդիպումների` սփյուռքի կարևոր առաջնորդների հետ։ Թե ինչեր էին քննարկել այդ հանդիպումներում` պարզ չէ։ Արմեն Սարգսյանը նախագահության տարիներին ոչինչ չարեց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության կողմից Սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների դերը նսեմացնելու, եկեղեցին քարկոծելու ոչ մի դեպքում։ Այդ ճամփորդությունից վերադառնալով` Արմեն Սարգսյանը նորից շտապել էր Սերժ Սարգսյանի մոտ, խոստանալով դերակատարում ստանձնել «…և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում»:
Մի կողմ թողնելով սեփական խոսքի հանդեպ հարգանք չունեցող ու հաճախ դեռահասի տպավորություն ստեղծող կապիտուլյանտների իշխանության պարագլխին ու նրա ենթականերին, հասուն մարդիկ, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, չէր կարող այսպիսի խոսքեր ասել առանց հիմնովին վերլուծած լինելու նոր Սահմանադրությամբ իր ստանձնելիք պաշտոնի լիազորությունների շրջանակը։ Այդ շրջանում նա առհասարակ խուսափում էր այդ թեմայի վերաբերյալ բարձրաձայնել։ 2018թ փետրվարի 25-ին, ԱԺ-ում իր ընտրությունից մեկ շաբաթ առաջ, մի հարցազրույցում Արմեն Սարգսյանն ասել էր, թե «քանի օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը [իր ու վարչապետի լիազորությունների տարանջատման թեմայով]՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական»։ Բայց խոստացել էր ընտրվելուց հետո «ավելի լուրջ [այս] հարցի մասին մտածել»։ Իսկ արդեն Ազգային ժողովում քվեարկությունից հետո, մարտի 2-ին Սերժ Սարգսյանի հետ հերթական պաշտոնական հանդիպմանը արդեն ընտրված Արմեն Սարգսյանը գովեստի խոսքեր էր շռայլել` Սերժ Սարգսյանին անվանելով «ազգային հերոս», իսկ սահմանադրական բարեփոխումների մեջ տեսել էր «նոր բացվող դռներ ժողովրդավարության ամրապնդման համար»։
Թե ինչ դեր է ունեցել 2018թ իշխանափոխության ընթացքում Արմեն Սարգսյանը` դեռ պարզ չէ։ Բայց ինչ որ դրվագներով նա եղել է Նիկոլ Փաշինյանի հետ հաղորդակցության օղակը, ինչպես երևում է Հրապարակի հայտնի կադրերից, որտեղ սարսափահար Փաշինյանը և նրա կողակիցները նայում են Արմեն Սարգսյանի աչքերին։
Նոր ձևավորվող կառավարության ու հետհեղափոխական ընդհանուր անորոշության պայմաններում, օգտագործելով ինչ որ լծակներ, Արմեն Սարգսյանը 40 րոպեանոց հանդիպում է ստանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որտեղ հասցնում է մոռանալ ԱԳՆ կողմից առաջարկված զրույցի կետերից մի քանի առանցքային թեմա։ Առհասարակ, բացառությամբ Արաբական Միացյալ Էմիրություններ հաճախ կրկնվող այցերի, Արմեն Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունները որևէ արդյունքի չեն բերում։ Ո՛չ Պոմպեոյի հետ հանդիպումը, ո՛չ ավելի ուշ Սաուդյան Արաբիա, ո՛չ Իսրայել այցելությունները, և ո՛չ էլ չորս տարի շարունակ ՀՀ անունից միջազգային ֆորումներին մասնակցությունը ոչ մի հետևանք չունենեցան` բացի պաշտոնական լուսանկարներից ու հիշողություններից։
Երբ Հայաստանում տեղի էր ունենում նախկին իշխանության հուսահատ փորձը` կանխելու ապագա աղետը 2018թ հոկտեմբերի 3-ի հայտնի նիստին, որից հետո Նիկոլ Փաշինյանի շրջափակեց Ազգային ժողովը, իսկ Արմեն Սարգսյանը հերթական միջազգային այցով Նյու Յորքում էր, որը կրկին ոչ մի կապ չուներ Հայաստանի հետ։ Պառլամենտական մեծամասնությունը փորձել էր կապվել նրա հետ` միջամտելու հորդորով, բայց նա այդպես էլ չէր արձագանքել։
Այս ողջ չորս տարիների ընթացքում շատ է խոսվում միջազգային շրջանակներում Արմեն Սարգսյանի համբավի ու հեղինակության մասին։ Այս համբավն ու հեղինակությունը այդպես էլ օգտակար չեղավ Հայաստանին պատերազմի 44 օրերի ընթացքում, ոչ էլ դրանից հետո։ ԱՄԷ-ից կամ այլ արաբական երկրներից շահավետ պայմաններով ներդրումներ ներգրավելու համար այդպիսի հեղինակությունը, եթե այն կար, բոլորովին էլ անհրաժեշտություն չէ։
Եզրափակելով Արմեն Սարգսյանի դիվանագիտական ժառանգության թեման, պետք է նշել, որ որ այդպիսի ժառանգություն առհասարակ չկա։
Ինչպես չկա նաև ներքաղաքական կյանքում։
Երբ Փաշինյանը շրջափակում էր դատարանները, երբ սահմանափակվում էր խոսքի ազատությունը, երբ Փաշինյանը «գրավում էր» Սահմանադրական դատարանը, երբ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ոտնահարվում էին` հանուն ՔՊ իշխանության պահպանման` Արմեն Սարգսյանը կրկին լուռ էր։ Թեև 2020թ փետրվարին մի հարցազրույցում խոսել էր «ժողովրդին դիմելու» մշակույթը արմատավորելու կարևորության մասին, թե՛ համավարակի ընթացքում, թե՛ պատերազմի ընթացքում կամ դրանից հետո, նա այդպես էլ խոսք չգտավ դա անելու համար։ Հրաժարականից 10 օր առաջ Աբու Դաբիում մի միջազգային ֆորումի ընթացքում նա խոսում էր ոչ թե միջազգային քաղաքականությունից կամ Հայաստանի մասին, այլ… անցյալի ու ապագայի «արդյունաբերական հեղափոխություններից»։
Արմեն Սարգսյանը իր նախագահության ողջ ընթացքում այդպես էլ չցուցաբերեց պետական այրին վայել խիզախություն և ոչ մի հարցում` լիներ դա Գլխավոր շտաբի պետի ազատման պատմությունը 2021թ փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո, թե նույնիսկ ընտրական օրենսգիրքը, որը Փաշինյանը հապճեպ փոխեց 2021թ ապրիլին` ընտրություններից առաջ։ Նա պարզապես տեղում չէր` քաղաքական իմաստով։
Նա ընտրվեց, բայց այդպես էլ չդարձավ Հայաստանի նախագահ։
Արմեն Սարգսյանի հետ երկար ժամանակ մեծ հույսեր էին կապում Սփյուռքի կառույցները։ Նույնիսկ չնայած ընդդիմության կողմից բարձրաձայնված աննախադեպ չարաշահումների մասին սկանդալին` այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստակամորեն մասնակցեցին ու այդ մասնակցությամբ լեգիտիմացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021թ նոյեմբերի 27-ի նիստը։ Եվ սա ընդամենը ամենավերջին օրինակն է առ այն, որ Սփյուռքը նույնպես արդեն առնվազն չորս տարի խարխափում է հայաստանյան իրականության մեջ ու կորցրել է իր կողմնորոշիչները։
Երևի իրոք լինում են մարդիկ, ովքեր առանց իրենց խոսքից կամ գործից, միշտ ապրում են խորհրդավորության շղարշի տակ։ Լավ կաթսայի պես` նրանց ոչ մի նստվածք չի կպնում։
Արմեն Սարգսյանը հեռանում է երկրի համար ճակատագրական մի պահի, բայց իր հրաժարականի տեքստով անգամ ուղիղ կամ անուղղակի կերպով չի ասում դրա պատճառների մասին։ Իսկ դրանք անշուշտ ի հայտ կգան հաջորդ շաբաթների ընթացքում։ Նրա քառամյա նախագահության շրջանը հուշում է, որ պատճառները զուտ անձնական են` անձնական շահի հաշվարկով` լինի դա Ղազախստանում փոփոխությունների հետևանքների ակնկալիքը, թե՛ Փաշինյանի հերթական դավաճանական փաստաթղթի ստորագրումը վավերացնելուց, կամ ավելի ճիշտ` իբրև պետական գործիչ` դա կանխելու պատասխանատվությունից փախուստը։
Ամեն դեպքում պատմությունը, իսկ այն հաստատ գրվելու է, նրան նույնպես չի ներելու»։
Ա.Ա.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/23/2022 19:17 Հայաստանում հիմա երկու քաղաքական հոսանք կա.Դանիելյան
- 05/23/2022 16:43 Մինչ ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունը, ոմանք շարունակում են իրենց բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը
- 05/23/2022 16:31 Արցախը նախագահ ունի՞.Արթուր Ղազինյան
- 05/23/2022 16:23 Կհանդիպենք վաղը՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում.«Դիմադրության» շարժումը եղանակային վատ պայմանների պատճառով այսօր հանրահավաք և երթ չի անի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/23/2022 20:48 Արմավիրի մարզում հայտնաբերվել է արկ
- 05/23/2022 19:51 Քարաթափում՝ Աթենքի փողոցում
- 05/23/2022 14:43 Արտակարգ դեպք. Արամի փողոցում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
- 05/23/2022 12:28 Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը