ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել` պահանջելով կալանքից ազատել Առուշ Առուշանյանին 01/23/2022 19:28 | Դատական ռեպորտաժներ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Առուշ Առուշանյանին 30 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը: Եւ սա այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում արդեն ցուցմունք է տվել՝ հրաժարվելով նախաքննական իր ցուցմունքից: Ավելին` նա հայտարարեժլ է, որ զղջում է Առուշանյանի վերաբերյալ սխալ ցուցմունք տալու համար:
Դատարանը գտել է, թե գործով դատակոչված ևս 6 վկաներ կան, որոնք պետք է հարցաքննվեն: Պաշտպանական կողմը միջնորդությամբ նշել էր, որ Լուսինե Ավետյանի ցուցմունքն եղել է ամենակարևոր և առանցքային ցուցմունքը,
մինչդեռ դատարանը գտել է, թե դատաքննության այս փուլում գործով անցնող մյուս վկաների ցուցմունքների բովանդակային գնահատում չի կարող կատարվել։ Նշված պնդումն, ըստ պաշտպանության կողմի, անհիմն է: Մասնավորապես` քրեական գործում միայն վկաների ֆիզիկական գոյությունը դեռ չի վկայում քննությանը խոչընդոտելու՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հիմքի անվերապահ առկայության մասին: Պաշտպանի դիտարկմամբ՝ դատարանները, հատկապես դատական քննության փուլում՝ մինչ վկաների ցուցմունքների հետազոտումը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, բոլոր դեպքերում այնուամենայնիվ նվազագույնի տիրույթում պարտավոր են հետազոտել այն անձանց ցուցմունքների բովանդակությունը, որոնց վրա ամբաստանյալի կողմից ազդեցություն գործադրելու ռիսկ են տեսնում։ Բացի այդ՝ նշված 6 վկաները դեռ մինչդատական վարույթում տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ առ այն, որ ճանաչում են Առուշ Առուշանյանին որպես Գորիս համայնքի ղեկավար, նրա հետ բարեկամական կամ այլ կապեր չունեն, որ Առուշ Առուշանյանի հետ հանդիպման ժամանակ այլ բովանդակության խոսակցություն չեն ունեցել, վերջինս նրանց որևէ ակնարկ անգամ չի կատարել, որ բնակիչներին համայնքապետարանի կողմից տրամադրվող դրամական օգնության նպատակն է, որ մասնակցեն որևէ ուժի կողմից կազմակերպված հանրահավաքին կամ քվեարկեն որևէ ուժի համար:
«Այսինքն` ակնհայտ է, որ վկաներից որևէ մեկը Առուշ Առուշանյանի դեմ չի տվել այնպիսի ցուցմունք, որը կարող է նրա մոտ առաջացնել իր համար ցանկալի ցուցմունքներ ստանալու ակնկալիքով այդ վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու նպատակ »,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով,որ նշված վեց վկաները դատակոչվել են, քանի որ ցուցմունք են տվել բացառապես Լուսինե Ավետյանի մեղադրանքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։ Նա կալանքից ազատվել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո:
Նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով բնակիչներին տրված սոցիալական օգնությունը գնահատել է որպես ընտրակաշառք ու կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որն իր անհամաձայնությունն էր հայտնել Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները հակառակորդի հսկողության տակ հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշման կապակցությամբ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2022 10:13 Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»
- 05/27/2022 10:05 ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»
- 05/27/2022 10:01 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբում է. «Ժողովուրդ»
- 05/27/2022 09:56 Մարտուն Գրիգորյանը դուրս կգա՞ խմբակցությունից. «Հրապարակ»
- 05/27/2022 09:51 Ինչ օրակարգով են ընդդիմադիրները նիստ հրավիրում. «Ժողովուրդ»
- 05/27/2022 09:46 Հրաժարականներ են սպասվում. Սա ՔՊ-ականներ ջանը «ցեց է գցել». «Իրավունք»
- 05/27/2022 09:44 Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
Մեկնաբանություն
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
- 05/27/2022 14:01 Աշխարհը նոր կրոն է որոնում. քաղաքագետ
- 05/27/2022 13:56 Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների», չէ, ոչ էլ օգնական ունեմ. Լևոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
- 05/26/2022 19:00 Երևանի փողոցներից մեկին կից հողատարածքում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
- 05/25/2022 22:11 «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը․ մեքենայում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը