ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Ալեքսանյանի արտահայտությունն ատելության խոսք է. պատգամավորն իր կարգավիճակին հարիր վարվելակերպ չի դրսևորել. Աշոտ Մելիքյան 01/21/2022 18:36 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչ արել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ոչ միայն ընդունելի չէ, այլև խիստ դատապարտելի է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների վերաբերյալ իշխանական պատգամավորի արած հայտարարությանը։
Նշենք, որ երեկ ԱԺ նիստում Վահագն Ալեքսանյանն ասել էր, թե հեռուստաեթերում գումարի դիմաց ամենօրյա ատելության քարոզ է. «Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ մարմնավաճառ են, այլ լրագրող»,-ասել էր պատգամավորը։ Ընդ որում պատգամավորն այսօր իր ելույթի ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատել էր իր այդ հայտարարությունը՝ լրագրողներին անվանելով «վերբալ մարմնավաճառներ»
Աշոտ Մելիքյանը նկատում է՝ այս ամենն այն անհանդուրժողականության և ատելության շարունակությունն է, որը հատկապես ահագնացավ հետպատերազմյան շրջանում, այնուհետև նաև նախընտրական ժամանակահատվածում։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանական պատգամավորներն ագրեսիվ և անհանդուրժող վարվելակերպ են դրսևորում ընդդիմադիր ուղղվածության լրատվամիջոցների նկատմամբ, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլ նման վարքագիծ են դրսևորում լրատվամիջոցների այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնց ասոցացնում են իշխանությունների հետ։
«Սա, իհարկե, շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել, և լրատվամիջոցները որպես կարևորագույն ինստիտուտ, որոնք պետք է նպաստեն հասարակության տեղեկացված լինելուն, և զբաղվեն հասարակության համար կարևոր առաքելություն իրականացնելով, ներքաշվում են ներքաղաքական հակասությունների մեջ»,-նշեց Աշոտ Մելիքյանը։
Վերջինս ընդգծում է՝ Վահագն Ալեքսանյանի արտահայտությունն ատելության խոսք է, և պատգամավորն իր կարգավիճակին հարիր վարվելակերպ չի դրսևորել։ Նրա այս վարվելակերպը նաև մտահոգություն է առաջացնում, թե ինչպես կարող է նման անձնավորությունը զբաղվել օրենքներ մշակելով, այդ թվում ատելության խոսքի տարածմանը հակազդող օրենքների, եթե հենց ինքն է օգտագործում ատելության խոսք։
«Սա, իհարկե, նաև փորձ է ճնշում գործադրել այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք քննադատաբար են վերաբերվում իրենց գործունեությանը։ Պետք է օբյեկտիվորեն ընդունել, որ հեռարձակման ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի։ Հայաստանյան եթերը դարձել է բազմակուսակցական, և շատերն առաջին հերթին սպասարկում են քաղաքական շահեր ու հանրային շահը շատ հաճախ անտեսվում է։ Բայց դա ամենևին էլ թույլ չի տալիս, որ իշխանական պատգամավորներն իրենց իրավունք վերապահեն լրատվամիջոցներին վիրավորելու և ատելություն դրսևորելու»,-ասաց ԽԱՊԿ նախագահը։
Դիտարկմանը, որ քաղաքական գործիչների այս վերաբերմունքը հնարավոր է լրագրողներին կաշկանդի լիարժեք կատարել իրենց մասնագիտական գործունեությունը, Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրագրողներն, այնուամենայնիվ, պետք է իրենց գործը շարունակեն և չկաշկանդվեն այդպիսի վարվելակերպից, բայց դրա հետ մեկտեղ խիստ անհրաժեշտ է, որ նրանց գործունեությունն էլ վստահություն ներշնչի։ Անհրաժեշտ է հետևել և՛ օրենսդրական պահանջներին, և՛ լրագրողական էթիկայի նորմերին։
«Ցավոք բոլորս ականատես ենք լինում նաև փաստերի, երբ լրագրողներն իրենց դրսևորում են մասնագիտությանը ոչ հարիր պահվածքով և իրենց գործելաոճով հաճախ խախտում են լրագրողական էթիկան, բայց սա ամենևին չի նշանակում, որ քաղաքական գործիչները, հատկապես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պետք է սանձարձակությամբ պատասխանեն այդ ամենին և ատելության խոսքեր ուղղեն նրանց հասցեին»,-նշեց Աշոտ Մելիքյանը։
ԽԱՊԿ նախագահը կարծում է, որ առհասարակ պատգամավոր-լրագրող, քաղաքական գործիչ-լրատվամիջոց հարաբերություններում գոյություն ունի հանդուրժողականության դեֆիցիտ, և անհրաժեշտ է այն հաղթահարել, որի նախաձեռնությունը պետք է լինի քաղաքական վերնախավի կողմից։
«Կարծում եմ՝ դա հաղթահարելի է միայն փոխըմբռնմամբ, կոնսեսուսային ընդհանուր որոշմամբ, որ քաղաքական դիսկուրսում, քաղաքական բանավեճում ու նաև հրապարակային ելույթներում բացառենք ատելության խոսքը, թշնամանքն ու հայհոյախոսությունը»,-ամփոփեց Աշոտ Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել