Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   20:00 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր 04/20/2024   19:49 Հրդեհ էլեկտրական ենթակայանում 04/20/2024   19:42 Անի քաղաքի սկզբնամասում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ 04/20/2024   19:20 Դանիայում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով օդանավակայան է փակվել 04/20/2024   19:11 Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ 04/20/2024   18:55 Բացի 2,5 գյուղից՝ գազամուղը մնում է նրանց վերահսկողության տակ, միջպետական ճանապարհը փակվում է․ «Միասին» շարժումը հավաք է հրավիրել 04/20/2024   18:42 Տավուշի բնակիչները բացում են Երևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը 04/20/2024   18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան 04/20/2024   18:02 Ղազարյան, մատով իմ հետ չխոսաս․ պահեստազորի գնդապետը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/20/2024   18:42 Տավուշի բնակիչները բացում են Երևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը

Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, նրա համար երաշխավորել են Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող»-ը, և Արամ Զավենի Սարգսյանը 01/20/2022   20:15  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, «Պատրոն Դավո»-ի՝ Դավիթ Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է ինչպես դատարանի ինքնաբացարկի, այնպես էլ՝ մեղադրող դատախազի բացարկի հարցը։ Դատարանը մերժել է երկու միջնորդություններն էլ և անցել կալանավորված ամբաստանյալների խափանման միջոցի քննարկմանը։ Ընդ որում, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, դատարանը փորձել է ինքնաբացարկի հարցի քննությունից անմիջապես հետո քննարկել խափանման միջոցի հարցը, սակայն պաշտպանության կողմն առարկել է և պահանջել քննարկել դատախազի բացարկի հարցը։ Այդուհանդերձ, դատարանը մերժել է դատախազի բացարկի միջնորդությունը՝ նշելով, որ քննության այս փուլում նման ընթացակարգ Քրդատ օրենսգրքով նախատեսված չէ՝ այդպիսով զրկելով պաշտպանության կողմին՝ դատախազին բացարկ հայտնելու իրավունքից, ինչից հետո անցել է խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Նշենք, որ սույն գործով կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանը և Արտյոմ Համբարյանը։ Դատարանում այսօր քննարկվել է բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի Ստեփան Գալստյանից, նրա խափանման միջոցի հարցը կքննվի վաղը՝ ժամը 11.00-ին։

Մեղադրող դատախազը պահանջել է անփոփոխ թողնել մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատախազն իր դիրքորոշումը ձևակերպել է՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ինչ դրվել է կալանքի հիմքում, դրանք շարունակում են առկա լինել, ավելացնելու ոչինչ չունի։

«Մենք սկսեցինք պաշտպանվել նրանից, ինչը կարող ենք ենթադրել։ Որևէ պատճառաբանված, հիմնավորված միջնորդություն դատախազի կողմից չներկայացվեց, թե ինչու պետք է շարունակեն մնալ կալանքի տակ։ Ենթադրում ենք, որ հենց խոչընդոտելու հիմքին է վերաբերում և հենց դրա ուղղությամբ ենք ներկայացրել մեր հակափաստարկները»,- նշեց Հովհաննիսյանը։

Պաշտպանության կողմն էլ պահանջել է՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցներով։

Մասնավորապես, Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են՝ Տոնոյանի նկատմամբ կիրառել անձնական երաշխավորություն, նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։ Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի, Արտյոմ Համբարյանի պաշտպանները միջնորդել են՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Դավիթ Տոնոյանը դատական նիստին հայտարարությամբ հանդես եկել է, ինչին ի պատասխան փաստաբանը հայտնեց, որ, ըստ էության, պնդել է ներկայացված միջնորդությունները, նաև գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ խափանման միջոց կալանավորման շարունակականության վերաբերյալ դիրքորոշում ներկայացրել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Նշենք, որ դատարանն արձանագրային որոշում է կայացրել՝ գործը դռնփակ ռեժիմով քննելու մասին։ Պաշտպանները և դատական նիստին ներկա ամբաստանյալները դեմ են եղել, որ գործը քննվի դռնփակ ռեժիմով՝ պնդելով հրապարակային քննություն, սակայն մեղադրող դատախազն ավելի վաղ գրությամբ դիմել էր դատարանին՝ պահանջելով ոչ հրապարակային քննություն՝ պայմանավորված գործում առկա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:29 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը.ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
13:57 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատավորի պարզաբանումները չեն գոհացրել պաշտպանական կողմին,ներկայացվում է ինքնաբացարկի միջնորդություն
19:38 19/01/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. դատավորը կդիմի դատարանի նախագահին՝ պարզելու, թե ինչպես է գործը մակագրվել իրեն
17:14 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի
15:37 19/01/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստին լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել, թեեւ այն դռնփակ անցկացնելու որոշում դեռ չկա (ուղիղ միացում)
15:25 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեղադրական կողմը խուսափում է փորձաքննության ենթարկել հրթիռներն ու պարզել՝ դրանք անպիտան են, թե ոչ. փաստաբան
10:20 18/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը
12:41 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍ«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ. հայտարարություն
19:32 13/01/2022  |  Դատական ռեպորտաժներՀայտնի է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործով դատական նիստի օրը
11:38 12/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]