ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՀՀ կառավարությունում պաշտոնավարում են 5-20 դոլար կաշառք տալով համալսարան ավարտած իրավաբաններ. Ղազարյան 01/20/2022 13:53 | Մեկնաբանություն

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՀՀ կառավարությունում պաշտոնավարում են 5-20 դոլար կաշառք տալով համալսարան ավարտած իրավաբաններ
2022 թվականի հունվարի 19-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, խուսափելով հարցին ըստ էության պատասխան տալուց, խոսել է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու և վերցնելու մասին։
Եթե նման հայտարարություն աներ Երևանի պետական համալսարան ընդունված, սակայն չավարտած, նախկինում դատված մի անհաջողակ կիսագրագետ փողոցային խուժան, ապա կարելի էր ինչ-որ կերպ դա հասկանալ, սակայն երբ դա հայտարարում է մի պաշտոնյա ով պետություն է ղեկավարում և որի անմիջական ենթակայության տակ գործում են իրավապահ մարմինների համակարգեր (ՀՀ ոստիկանություն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը), նշանակումներ է անում այլ իրավապահ մարմիններում, ապա դա այլևս պետական մակարդակով խեղկատակություն հիշեցնող անպատասխանատվություն է։
Այն դեպքում, երբ պատգամավորի հայրը երկար տարիներ ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, դժվար չէ կռահել, թե ուղիղ խոսք և մեղադրանք հնչեցնելու քաջություն չունեցող վարչապետը ԵՊՀ որ ֆակուլտետը նկատի ուներ։
Հատկանշական է սակայն, որ այդ հարցուպատասխանի ընթացքում և դրանից արդեն մեկ օր հետո, որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթակա բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր սովորել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։ Մասնավորապես, այդ ֆակուլտետի շրջանավարտներ են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներ Հերիքնազ Տիգրանյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ։ Նիկոլ Փաշինյանի անպատասխան մնացած այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առնվազն նրանք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը կարողացել են ավարտել միայն 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու շնորհիվ։
Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ, մարդ ով չի կարողացել իր կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ, մարդ ով չի կարողացել ոչինչ արարել, ատելությամբ է լցված բոլորի նկատմամբ։ Դրա համար էլ նա փորձում է քանդել, ավիրել և ոչնչացնել ամեն ինչ, ինչ տեսնում է շուրջբոլորը․ բանակ, կրթություն, տնտեսություն․․․ ամեն ինչ, ընդհուպ մինչև ողջ պետությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
- 05/21/2022 14:59 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. պատահար քարհանքում
- 05/21/2022 13:09 Արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, ճանկռոտել, կծել ու վնասվածքներ է պատճառել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը