ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը.ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց 01/20/2022 15:29 | ԼՐԱՀՈՍ

Դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանները երեկ պարզաբանումներ են պահանջել, թե ինչպես է գործը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, միջնորդել են դատարանի նախագահից պարզել՝ արդյոք խախտվե՞լ է մակագրման այբբենական կարգը, թե ոչ։ Պաշտպանության կողմին, սակայն, ստացված պատասխանը չի գոհացրել, ինչից հետո պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Միջնորդությունը ներկայացնելուց հետո Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատարանի նախագահն ուղղակի հավաստիացրել էր, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է, սակայն որևէ փաստական տվյալ չէր ներկայացրել։ Ընդամենը նշվել էր, որ այդ օրը դատարան մուտք է եղել 18 գործ և ըստ ազգանունների՝ մակագրվել, մինչդեռ, փաստաբանը գտնում է, որ, եթե այդպես է, դատարանի նախագահին ոչինչ չէր խանգարում՝ փաստական տվյալներ ներկայացնելու համար։ Ընդ որում, մակագրման համակարգում խնդիրների մասին հրապարակային հայտարարություններից հետո, «Դատալեքս» համակարգը ևս սկսել է չաշխատել՝ զուգադիպորեն և «Դատալեքս»-ով գործերի հերթականությունը և մակագրումը ստուգելը հնարավոր չէ։ Ըստ փաստաբանի՝ դատարանի նախագահը չի տրամադրել տվյալները, որ չերևա, որ գործը խախտումներով է մակագրվել։ Մակագրման կարգի խախտմամբ ստեղծված դատարանը, ըստ, պաշտպանի, օրենքի հիման վրա ստեղծված չէ, այսինքն, եթե չի պահպանվել կարգը, ապա կասկած է առաջանում, թե ինչու է կոնկրետ դատավորը քննում և ինչու է գործը մակագրվել հենց նրան։
Սարգսյանը հիշեցրեց նաև ՄԻՊ-ի հայտարարությունը, որի համաձայն՝ որոշակի դատավորներ չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր, այսինքն՝ մեկուսացվել են։ Այսինքն, այն դատավորները, որոնք անկախության մասով լուրջ հեղինակություն ունեն և անկախության երաշխիքներ են տրամադրում՝ չեն քննում հասարակական հնչեղություն ունեցող գործեր։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշենք, որ դատարանն արձանագրային որոշում է կայացրել՝ գործը դռնփակ ռեժիմով քննելու մասին։ Պաշտպանները և դատական նիստին ներկա ամբաստանյալները դեմ են եղել, որ գործը քննվի դռնփակ ռեժիմով՝ պնդելով հրապարակային քննություն, սակայն մեղադրող դատախազն ավելի վաղ գրությամբ դիմել էր դատարանին՝ պահանջելով ոչ հրապարակային քննություն՝ պայմանավորված գործում առկա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
- 07/02/2022 08:26 Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/02/2022 14:58 Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին. Ճաղարյան
- 07/02/2022 13:12 Միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ. Զաքարյան
- 07/02/2022 13:08 Հերթական ապօրինությունն Ավետիք Չալաբյանի գործով. հայտարարություն
- 07/02/2022 12:22 Հարգելի դատախազներ, զուտ տեղեկացված եղեք, որ Փաշինյանի նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ», հետներդ բմբուլ չվերցնեք. Վարոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/02/2022 14:29 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին
- 07/02/2022 13:26 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. կինը կորցրել է ձեռքն ու ոտքը, ապա՝ մահացել հիվանդանոցում
- 07/02/2022 10:27 Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
- 07/02/2022 09:44 Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
- 07/02/2022 11:53 Ես կվերադառնամ. 50 Cent-ն լուսանկար է հրապարակել Երևանից
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը