ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում առանց ամրագոտի երթևեկելու համար կազմված արձանագրությունների թիվն աճել է. Փաշինյանը դրական գնահատեց պարեկային ոստիկանության աշխատանքը 01/20/2022 11:26 | ԼՐԱՀՈՍ

Հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգերի հաստատումը, և մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ արդեն 6 ամիս է, ինչ Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել։
«Մեր աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք պարեկային ոստիկանության աշխատանքի միջանկյալ արդյունքները, և ես կարծում եմ, որ դրանք արժանի են հրապարակման։ Մասնավորապես աշխատանքը համեմատել ենք ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատանքի հետ։ Օրինակ Երևանի ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրությունները եղել են 565-ը, իսկ պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 1917 արձանագրություն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նախկինում ճանապարհային ոստիկանությունը հաշվառման համարանիշի հետ կապված կազմել է 953 արձանագրություն, իսկ պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 3435 արձանագրություն։ Աճ է գրանցվել 3.5 անգամ։
Առանց վարորդական վկայականի վարելու համար նախկինում կազմվել է 924 արձանագրություն, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 արձանագրություն։
«Կարևոր է արձանագրել, որ պարեկային ոստիկանությունը ևս մի ցուցանիշ է ճանապարհային երթևեկության հետ կապված։ Համեմատել ենք այս տարվա հունվարի տվյալները նախորդ տարվա հունվարի ատվյալների հետ։ Առանց ամրագոտի երթևեկելու համար նախկինում նույն ժամանակահատվածում 504 արձանագրություն է կազմվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 854 արձանագրություն է կազմվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց, որ պարեկային ոստիկանության գործառույթն է նաև հետևել ընդհանուր իրավակարգի պահպանմանը։ Վարչապետի խոսքով հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում նման ծառայությունների կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը