ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազի սակագինը 33 տոկոսով բարձրանում է, ինչ եք մտադիր անել. Պատգամավորը՝ կառավարությանը (տեսանյութ) 01/19/2022 19:02 | ԼՐԱՀՈՍ

Չնայած պնդումներին, խոստումներին, որ գազի սակագինը բնակիչների համար պետք է նվազի, փաստն այն է, որ գազի սակագինն իրականում բարձրանալու է 33 տոկոսով։ 1խմ-ը 100 դրամից դառնալու է 133 դրամ և սա ինքնին կոմունալ ծախսերի ավելացում է, այն բերելու է նոր գնաճային ալիք առաջանցիկ գնային ֆոնին, առաջին հարվածը ստանալու են սոցիալապես անապահով մարդիկ։ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ կառավարությունից հետաքրքրվելով, թե ինչ հստակ նոր միջոցառումներ, նոր ծրագրեր կան, որոնք փաստացի չկան բյուջեում, բայց իրականացվելու են այս խնդրի լուծման կամ մեղմման համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Ես ուզում եմ չհամաձայնել այդ պնդման հետ, որ բանակցություններն անցել են ապարդյուն, քանի որ նման գնահատականներ տալու համար պետք է գիտակցել, թե ինչքան է գինը սահմանին պահպանվում Հայաստանի համար, և ինչ գին ունի գազն այսօր աշխարհում թե՛ բորսայական, և թե՛եվրոպական երկրների համար։ Ես կարծում եմ Դուք առաջնորդվում եք զուտ այսօրվա հայտով, որը կալորիականությունից ելնելով առաջարկ է ներկայացվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և դոգմատիկ չէ՝ այդ հայտն ընդունվելու է՞, կամ ընդունվելու է այն ձևով, ինչպես ներկայացվել է՞։
Ավելի շատ հակված եմ, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու և այդ հնարավորությունը կա, կարծում եմ Դուք էլ պատկերացնում եք, որ գազի կալորիականության հաշվարկի նույնիսկ կիրառման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին։ Այսօր սահմանին գազի սակագինը 2022 թվականի համար մնում է նույնը։
Հայաստանի գազպրոմը ներկայացրել է հայտ, որով դեռևս 13 թվականին սահմանված կալորիականության հաշվարկի կիրառման խնդիր էր դրվել։ Եթե դուք գազի գինը կապում եք ապրանքների գնի աճի հետ, ես հասկանում եմ, բայց ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում, անհամեմատ ավելի բարձր և ավելի շատ կթանկանա գներն, այն երկրներում, որտեղ գազի գինը 4 անգամ ավելի բարձր է։ Բան չունեմ ասելու, բայց բազմաբաղադրիչ խնդիրը բերել կապել կալորիականության հաշվարկի հետ, ես կարծում եմ այդ հարցը պատասխան չի ունենա»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը