ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկա հարց, որ պետք է ծածկել, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ․ Պապիկյանը՝ հայ զինծառայողների անհետանալու կամ զոհվելու մասին 01/19/2022 17:23 | ԼՐԱՀՈՍ

2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից, ՌՈ կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջազգային հետախուզում, սակայն նրա գտնվելու վայրը 9 ամիս անց էլ անհայտ է։ Երկու ամիս առաջ էլ՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանի ուղղություններից մեկով մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին։ ՊՆ-ն լռել է երկու ամիս առաջ կորած պայմանագրային զինծառայողի մասին, իսկ 9 ամիս առաջ անհետ կորած զինառայողի անհետացման հանգամանքների մասին տեղեկություններ չկան, նրանց գտնվելու վայրն անհայտ է։ Թե ի՞նչ է անում ՀՀ ՊՆ-ն, նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ բոլոր գործերը քննվում են ՔԿ-ում և ՊՆ-ն պատգամավորի գրավոր դիմումները ուղղորդել է ՔԿ։ Պապիկյանը նշեց՝ ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ պատրաստ է քննարկել Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։ Այլ նորություններ չհաղորդեց։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել 2021-ին, արդյոք գերատեսչությունն ունի ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին և արդյոք ունեն վերջնական վերլուծություն։ Պապիկյանը նշեց՝ ցուցանիշների մասին տվյալներ պատրաստ չէ ներկայացնել ԱԺ ամբիոնից, բայց հաստատեց՝ կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021-ին։ Հիշեցրեց, որ դա իր նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց նաև իր պատասխանատվության տիրույթում է։
«Ես հետամուտ եմ, որ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրամասն քննություն իրականացվի, ինտենսիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ։ Չկա հարց, որը պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան արդեն պարզված հանգամանքներ։ Չկա հստակ պատասխան, որ կարող եմ այս ամիբիոնից նոր բան ասել։ Վերլուծություն կա, որը իմ կողմից դեռևս հաստատված չէ, որովհետև այն ինձ դեռևս չի բավարարում։ Պատճառահետևանքային պրոբլեմները շատ են՝ սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, որին շատ ջերմ նպաստում է մամուլը։ Այն խնդիրները, որը կարող ենք համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի՝ այդ թվում հակառակորդի սեփականությունը»։
Պապիկյանը խորհուրդ է տալիս՝ բանակի մասին խոսելիս զգույշ լինել, որովհետև այն կարող է հետևանք ունենալ մարդկանց ու երկրի համար։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը