ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենի չտրամադրումն անհիմն ու ոչ իրավաչափ է. Գյուրջյան 01/19/2022 20:20 | ԼՐԱՀՈՍ

Կառավարությունը «Սիվիլնեթ»-ին չի տրամադրել ՀՀ կառավարությանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենը, ինչն անհիմն ու ոչ իրավաչափ է։ «Փաստինֆո»-ին այս մասին ասաց փաստաբան Էլինա Գյուրջյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիվիլնեթ»-ը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան նվիրատվության պայմանագիրը, սակայն կառավարությունից մերժել էին լրատվամիջոցին։ Այնուհետև «Սիվիլնեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները վարչական դատարան հայց են ներկայացրել՝ պահանջելով, որ դատարանը կառավարության աշխատակազմին պարտավորեցնի տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։
Էլինա Գյուրջյանը նշում է, որ վարչապետի աշխատակազմը մերժել է տրամադրել պայմանագրի պատճենը՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկատվությունն առևտրային գաղտնիք է, մինչդեռ փաստաբանի խոսքով պայմանագրի բովանդակությունը կազմող էական պայմաններն արդեն հրապարակվել են կառավարության համապատասխան որոշման տեքստում։
Փաստաբանի արձանագրմամբ՝ կոնկրետ տեղեկատվությունը որպես առևտրային գաղտնիք որակելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված երեք պայմանի միաժամանակյա առկայություն, սակայն այս պայմանագրի բովանդակությունն առևտրային արժեք ձեռք չի բերում առաջինն այն պատճառով, որ դրա բովանդակության հիմնական պայմաններն արդեն հանրայնացվել են ՀՀ կառավարության որոշման մեջ։
«Այսինքն՝ պատասխանող կողմը պետք է հիմնավորի, թե այլ ինչ տեղեկատվություն կարող է տեղ գտած լինել պայմանագրում, որը չի հանրայնացվել։ Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը՝ գտել ենք, որ պայմանագրի ամբողջական բովանդակությունը ենթակա է հրապարակման»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ Ընդ որում, գործարքը տեղի է ունեցել խիստ կասկածելի հանգամանքներում՝ բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելուց հետո հաշված ժամերի ընթացքում։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դեռեւս 2021թ. Օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։
ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Զուրաբովի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը, ինչը բավարարվել է։ Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ։
Ներպետական դատական ատյանների կողմից արդեն իսկ արձանագրվում է ներդրողի, տվյալ դեպքում ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի բաժնետիրոջ իրավունքների խախտում։ Վերջինս կարող է դիմել նաեւ միջազգային ներդրումային արբիտրաժ, որտեղ իրավունքի խախտումը փաստվելու դեպքում արդեն պետք է մեծ չափերի հասնող փոխհատուցում վճարի պետությունը։
Գործարքի հետ կապված մի շարք հարցեր կառավարությունը գաղտնի է պահում, անգամ գործարքի գինը։ «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ իր տեղեկություններով, բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն ամբողջությամբ չի վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան եւս ՀՀ կառավարության աշխատակազմը խուսափել էր պատասխաններ տրամադրելուց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը