ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով.փաստաբան 01/18/2022 18:10 | ԼՐԱՀՈՍ

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Արմինե Ֆանյանը։
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Կճոյանի անունը դեռևս տարիներ առաջ էր շոշափվում օֆշորային սկանդալի մեջ՝ կապված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Արքեպիսկոպոս Կճոյանից բացի օֆշորային սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ո՛չ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չեն ներգրավվել որևէ դատավարական կարգավիճակով: Գործով մեղադրանք էր առաջադրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանին՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: 2017թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Սուքիասյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 16 տարի ժամկետով: Դատարանը վճռել էր մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու: Դատավճռից երկու տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է Սուքիասյանի մեղադրանքը և անմեղ ճանաչել՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասով: Իսկ իշխանափոխությունից հետո՝ 2020թ. ապրիլի 13-ին Նավասարդ Կճոյանին հրավիրել են ԱԱԾ և մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և խարդախության համար, սակայն ինչպես հետագայում հիմնավորվեց՝ առանց բավարար հիմքերի։
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց մոտ երկու տարի անց՝ քրեական գործով վարույթը կարճվել է։ Փաստաբան Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչ այդ միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը, ներկայացրել փաստարկներ, որ մեղադրանքն անհիմն է, որովհետև որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ Սրբազանին վերագրվող որևէ արարք չկար, ամբողջ գործողությունները վերագրվում էին Աշոտ Սուքիասյանին։
«Մենք նաև այլ փաստերի համադրված վերլուծությամբ հիմնավորեցինք, որ չկա ընդհանրապես հանցագործություն և հարուցված քրեական հետապնդումն էլ՝ արհեստածին է։ Թեև այդ փուլում մեր միջնորդությունը գլխավոր դատախազի կողմից մերժվեց, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց՝ քրեական հետապնդումը դադարեցվեց և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման բովանդակությունն ուսումնասիրելու դեպքում հիմնականում նաև մեր փաստարկները կան, որոնք մենք բարձրացրել ենք նաև՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության մեջ »,- նշեց Ֆանյանը։
Նախաքննության ընթացքում Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ առերեսումներ չեն եղել, քանի որ, ըստ փաստաբանի, իր դեմ միակ վկայողը գործով տուժողն էր, այն էլ՝ ենթադրությունների տիրույթում, քանի որ որևէ փաստ չէր կարող ունենալ, որ Սրբազանը մասնակցել է որևէ հանցագործության և որևէ գործողություն է կատարել՝ իր գույքի հափշտակելուն ուղղված։ Իսկ թե, ի վերջո, ինչու և ինչ նպատակով իրականացվեց քրեական հետապնդումը՝ նկատի ունենալով նաև, որ դա իրականացվել է այս իշխանություններին եկեղեցու կողմից ցուցաբերվող դիմադրության ֆոնին՝ Ֆանյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ նպատակ էր հետապնդում՝ քրեական հետապնդման հարուցումը, սակայն իր համոզմամբ՝ հոգեւոր հայրերի վերաբերյալ ցանկացած բացասական ինֆորմացիա կարող է ստվեր նետել Հայ առաքելական եկեղեցու վրա։
Փաստաբանի խոսքով՝ Սրբազանը և սկզբնական, և՛ լրացուցիչ հարցաքննությամբ չի ընդունել իրեն վերագրվող արարքը և չէր էլ կարող ընդունել, որովհետև որևէ առնչություն չուներ աբսուրդ մեղադրանքի հետ։ Ֆանյանը կարևորեց այն հանգամանքը, որ այն բոլոր փաստարկները, պնդումները, որոնք Սրբազանը ներկայացրել է, նախաքննական մարմինը չի կարողացել դրանք հերքել՝ ձեռնարկված բոլոր միջոցառումներով, ընդհուպ՝ մինչև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել։
«Քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ անդրադարձ կա, որ քննությամբ հերքել հնարավոր չի եղել այդ ցուցմունքում նշված հանգամանքները, որոնք վերաբերել են Սրբազանի անմեղությանը, հետևապես, դա կարող էր միայն մի որոշման հանգեցնել, որն էլ այսօր կայացվել է»,- նշեց Ֆանյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
- 05/21/2022 14:59 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. պատահար քարհանքում
- 05/21/2022 13:09 Արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, ճանկռոտել, կծել ու վնասվածքներ է պատճառել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը