ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանի մահվան իրական հանգամանքները ՔԿ-ն թաքցնում է 01/17/2022 17:23 | ԼՐԱՀՈՍ

Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանի սպանությունից անցել է մեկ ամիս, սակայն նրա մահվան իրական հանգամանքները շարունակվում են մնալ չպարզված․ նախաքննական մարմինը դեռևս չի հստակեցնում՝ ի վերջո որտեղ է սպանվել զինծառայողը և ինչ հանգամանքներում, անգամ չի հստակեցվում՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է գլխի, թե կրծքավանդակի շրջանում։
Հիշեցնենք, որ ՊԲ-ն 2021թ դեկտեմբերի 5-ին պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 21.20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002թ ծնված Գոռ Մարտիրոսյանը։ Նույն աղբյուրը նաեւ նշել էր, որ զինծառայողը վիրավորումն ստացել է դեռևս չպարզված հանգամանքներում, իսկ օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ զինվորն սպանվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով եւ քրեական գործը հարուցվել էր հենց այդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետ)։
Նախաքննական մարմնից նաև տեղեկացրել էին, որ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, որտեղ Գոռը և ընկերը շարժ են նկատել, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, եւ ինքն էլ արձակել է 15 կրակոց, իսկ մահացու վիրավորումը ստացել էր գլխի շրջանում, մինչդեռ, Գոռի հարազատներն այս վարկածին չեն հավատում Նրանցից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Գոռը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքավանդակի շրջանում՝ կրծքից երկու-երեք մատ վերև, ընդ որում, բավականին մոտ հեռավորությունից, այնքան մոտ, որ մաշկն այրվել է, փամփուշտը թիկունքից դուրս է եկել, վերքը վարդի տեսքով էր՝ գրեթե բռունցքի չափով։
«Փաստինֆո»-ն դեռևս տարեմուտին գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե ի վերջո, որ երկրի վերահսկողության ներքո գտնվող տարածքում է տեղի ունեցել դեպքը՝ Ադրբեջանի, Հայաստանի, թե Արցախի, դիակի արտաքին զննությամբ քանի՞ վնասվածք է արձանագրվել և մարմնի ո՞ր հատվածում։ Ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե քանի կրակված պարկուճ է հայտնաբերվել դեպքի վայրում, արդյոք փոխհրաձգության հատկանիշներ եղել են, թե ոչ, արդյոք հարցաքննվել են Մարտիրոսյանի համածառայակիցները, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահ զորախմբի ծառայողները։ Այսպես, մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Գ․ Մարտիրոսյանին տուժող ճանաչելու, իսկ վերջինիս հորեղբորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, կատարվել են զննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են հարցումներ, որոշումներ են կայացվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին, որոշումներ են կայացվել դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր, դատագենետիկական, դատատոքսիկոքիմիական, դատաբջջաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունը դեռևս չեն ստացվել։
«Միաժամանակ հայտնում եմ, որ քրեական գործով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ուստի նախաքննության գաղտնիությունից ելնելով ներկայումս վերոնշյալ դեպքի կապակցությամբ այլ տեղեկություններ տրամադրել հնարավոր չէ»,- նշել են ՔԿ-ից։
Եթե չեզոք գոտում է եղել դեպքը կամ հակառակորդի գնդակին, ապա որտեղ են եղել խաղաղապահները, ինչու այդ մասին նշում անգամ չի եղել խաղաղապահներին տեղեկատվական թերթիկներում, ինչու Արցախի ՊԲ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես չի եկել ու ինչու է ՔԿ-ն չի ներկայացնում ապացույցները։ Ի վերջո ամիսներ պետք չեն հասկանալու համար, թե ինչ տեսակի զենքից է արձակվել կրակոցը։ Իսկ եթե զինվորի մահը հետեւանք չէ հրադադարի խախտման, ապա Քննչական կոմիտեն պետք է պարզաբանումներ ներկայացնի ԶԼՄ-ներին կեղծ տեղեկություններ տրամադրելու եւ զինվորի մահվան հանգամանքները հանրային դաշտում աղավաղելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/23/2022 19:17 Հայաստանում հիմա երկու քաղաքական հոսանք կա.Դանիելյան
- 05/23/2022 16:43 Մինչ ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունը, ոմանք շարունակում են իրենց բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը
- 05/23/2022 16:31 Արցախը նախագահ ունի՞.Արթուր Ղազինյան
- 05/23/2022 16:23 Կհանդիպենք վաղը՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում.«Դիմադրության» շարժումը եղանակային վատ պայմանների պատճառով այսօր հանրահավաք և երթ չի անի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/23/2022 20:48 Արմավիրի մարզում հայտնաբերվել է արկ
- 05/23/2022 19:51 Քարաթափում՝ Աթենքի փողոցում
- 05/23/2022 14:43 Արտակարգ դեպք. Արամի փողոցում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
- 05/23/2022 12:28 Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը