ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրականում ՌԴ Նախագահը Արթուր Դավթյանին պարգևատրելու վերաբերյալ որոշում չի կայացրել.ՌԴ Նախագահի կողմից պետական պարգևով պարգևատրված ՀՀ միակ գլխավոր դատախազը եղել է Աղվան Հովսեփյանը.Ղազարյան 01/17/2022 11:28 | Մեկնաբանություն

Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն։ Այսպիսի վերտառությամբ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Տարբեր պաշտոնյաների պետական նմուշի դիպլոմներին չհամապատասխանող ավարտական փաստաթղթերի սկանդալային պատմություններին եկավ միանալու ժողովրդական-գուսանական կատարողական արվեստի «վարպետ», գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Ռուսաստանի Նախագահի կողմից մեդալով պարգևատրվելու լուրը։
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հունվարի 12-ին տեղեկատվություն է տարածել այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով»:
Իրականում Ռուսաստանի Դաշնության Նախագահը Արթուր Դավթյանին պարգևատրելու վերաբերյալ որոշում չի կայացրել։ Մեդալի ձևաթղթի վրա վկայակոչված ՌԴ Նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի թիվ 229 հրամանագիրը, ոչ թե վերաբերում է Արթուր Դավթյանի պարգևատրելու, այլ «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալ սահմանելու մասին։ Իսկ այդ մեդալով Արթուր Դավթյանի պարգևատրել է ոչ թե Ռուսաստանի Նախագահը Վլադիմիր Պուտինը, այլ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։
Հատկանշական է, որ ՌԴ գլխավոր դատախազի 2021 թվականի օգոստոսի 12-ի թիվ 463 հրամանով սահմանվում է, թե ում կարող է շնորհվել «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալը, որում հիշատակում չկա այլ երկրների գլխավոր դատախազների մասին։
Այսինքն, այդ մեդալը նախատեսված է միայն Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատողներին և վետերաններին պարգևատրելու համար։
Ստացվում է, որ Արթուր Դավթյանը, ստանալով այդ մեդալը, համաձայնել է ընդունել Ռուսաստանի Դաշնային սուբյեկտի դատախազի կամ նրա հավասարեցված անձի կարգավիճակը։
Դա, իհարկե, ձեռքբերում է Ադրբեջանի շրջանային, կամ Թուրքիայի վիլայեթության դատախազի կարգավիճակի համեմատ։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ, որ ՌԴ Նախագահի կողմից պետական պարգևով պարգևատրված ՀՀ միակ գլխավոր դատախազը եղել է Աղվան Հովսեփյանը, ով ՌԴ Նախագահի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 445 հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Խոսքը նույն Աղվան Հովսեփյանի մասին է, ով ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ, գտնվում է անազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու հրապարակային գործունեությունից հետո, ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը