ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները. «Փաստ» 01/15/2022 10:00 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այսօր Հայաստանի առաջ անվտանգային, տնտեսական, սոցիալական ու արտաքին բազմաթիվ հրատապ մարտահրավերներ են ծառացած։ Սակայն ամեն անգամ արտահերթ նշանակություն ունեցող խնդիրներն անտեսվում են, որոնց փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչները առաջ են բերում անկարևոր, երևակայական և նույնիսկ իրականությունից շատ հեռու թեմաներ ու փորձում դրանցով լցնել «օրակարգը»։ Ընդ որում, դա անում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Ամենաթարմերից, թերևս, այս շարքում պետք է դիտարկել Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատշաճ մակարդակի ինտերնետի բացակայության արդյունքում մարզերից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Երևան, իսկ եթե ինտերնետի հասանելիությունն ապահովվի, ապա հնարավորություններ են ստեղծվելու, որ մարզերում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի։
Այս հայտարարությունը խորքային իմաստով ավելի շատ մարզերի բնակիչների ու ընդհանրապես մեր քաղաքացիների հասցեին ուղղված ծաղր է հիշեցնում: Այսինքն, գլխավոր «մտքի գիգանտի» կարծիքով, մարզերում ամեն ինչ հիասքանչ է, միայն ոչ բավարար ինտերնետ հասանելիությունն է խանգարում ու նպաստում մարզերից տեղափոխմանը։ Իրականում մարզային բնակավայրերը դատարկվում են առաջին հերթին անվտանգության երաշխիքների ու աշխատանքի, կյանքի համապատասխան պայմանների բացակայության արդյունքում, այլ ոչ թե ինտերնետի հասանելիության։ Ինտերնետն, իհարկե, լավ բան է, անհրաժեշտ բան է մեր ժամանակներում:
Բայց գնացեք մարզեր ու զրուցեք մարդկանց հետ ու կհասկանաք, որ ավելի նախընտրելի կլինի, որ բազմաթիվ համայնքներում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ լինեն, քան թե դրանցում ապրող բնակիչները սեփական երկրում կորցնեն ապագային նկատմամբ հույսերը՝ իրենց չզգալով պաշտպանված ու ապահով։ Օրինակ՝ սահմանամերձ դարձած գոտում, մասնավորապես Սյունիքում, Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող մարդու համար այսօր անվտանգության ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը նորանոր սադրանքների չի դիմի, գերիներ չի վերցնի, քաղաքացիների գույքը կամ անասուններին չի վնասի և այդպես շարունակ։ Իսկ Ադրբեջանին պետք է, որ սահմանամերձ շրջանների բնակչության շրջանում վախի մթնոլորտ առաջանա, որպեսզի մարդիկ քիչ-քիչ հուսալքվեն ու հեռանան։
Վերջերս ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգել էր, որ ադրբեջանական զինված ուժերի տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Իշխանությունները թող այս հարցով զբաղվեն, որ, օրինակ՝ Որոտանից մարդիկ չհեռանան, այլ ոչ թե անբովանդակ հայտարարություններով հանդես գան։ Հետո Փաշինյանը «միամտորեն» կարծում է, թե մարզերում հնարավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել, երբ ի վիճակի չէ պաշտպանել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ամենատարրական իրավունքները։ Դե, ինչպիսին Փաշինյանը, այնպիսին էլ իր թիմակիցները, որոշ դեպքերում՝ գուցե ավելի վատ, քանզի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ճանապարհին «հովիկաղազարյանությունն» ուղղակի թափվում է բոլորի վրայից: Այս առումով, իշխանավորները, կարծես, մրցակցության մեջ լինեն:
Առայժմ, ինչպես երևում է, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բոլորին «կրում» է: Ամենավերջին «գլուխգործոցն» այն էր, որ հունվարի 3-ին խցանում է եղել փողոցներում, ու դա արդեն իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշ է: Դե, հասկանալի է, մարդը պետք է ինչ-որ տվյալ ներկայացնի՝ արդարացնելու Ամանորի և Սուրբ Ծնունդի հանգստյան օրերը կրճատելու իշխանական որոշումը։ Բայց քանի որ ոչ մի փաստարկ, ոչ մի ապացուցողական բազա չկա, որ այդ անիմաստ որոշումը ճիշտ էր, ստիպված մի բան պետք է հնարել օդից: Դե ինչ, եկեք շնորհավորենք Նիկոլ Փաշինյանին ու Վահան Քերոբյանին. ըստ նրանց տրամաբանության, ամեն օր առավոտյան և երեկոյան պիկ ժամերին Երևանում տնտեսական ակտիվությունը հասնում է իր պիկին։ Պարզապես թռիչքաձև զարգացում... Միայն թե անհասկանալի է, թե ինչու են մեր ապերախտ «արժանապատիվները» դժգոհում նման ակտիվությունից: Հաջորդը, երևի թե, առողջապահության նախարարն է:
Օրինակ՝ երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր` աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին, նախարար Անահիտ Ավանեսյանը իր որոշումն արդարացնելու ու պետության պարտականությունը ժխտելու բուռն ցանկությամբ նշում է, թե այդ դեպքում քաղաքացու փոխարեն նրա բարեկամը կարող է վճարել թեստի համար։ Դե, ՔՊ-ական «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները այս ամենով չեն ավարտվում։ Դրանք այնքան շատ են ու իմաստազուրկ, որ, ինչպես ասում են, հետևներից չենք հասցնում։
Այստեղ մի քանի տարբերակ կա: Կա՛մ գործող իշխանություններն այնքան են իրականությունից կտրվել, այնպես են գլուխներն ամպերում թաքցրել, որ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, կա՛մ բացարձակ անմեղսունակ են, կա՛մ դիտավորյալ են անհեթեթություններով լցնում հանրային օրակարգը, որ իրենց ծաղրել տան, անլրջացնեն ստեղծված ծայրահեղ իրավիճակը ու շարունակեն անխափան իրենց «սև գործը»։ Սակայն այս տարբերակներից որն էլ լինի, միևնույնն է, խայտառակություն է մեր պետության համար։ Ու շատ ցավալի է, որ դեռ մարդիկ կան, ովքեր հույսեր են կապում սրանց հետ...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15.01.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը