ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորն օրեր շարունակ բացակայել է զորամասից, սակայն հրամկազմն այդ մասին տեղյակ չի եղել. Միայն 4-րդ օրն են ծնողներին ասել, որ իրենց որդին անհետացել է 01/15/2022 18:26 | ԼՐԱՀՈՍ

Զինվորն օրեր շարունակ բացակայել է զորամասից, սակայն հրամկազմն այդ մասին տեղյակ չի եղել. Միայն 4-րդ օրն են ծնողներին ասել, որ իրենց որդին անհետացել է. Արդեն 8 ամիս է նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։
Ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021թ մայիսի 14-ից հարազատները լուր չունեն։ Զինծառայողի հարազատների ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ և Ռազմական ոստիկանություն՝ սպայական կազմի անփութության պատճառով զինվորի անհետացման հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
Զինծառայող Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ փետրվար ամսին, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է համարվում 2021թ մայիսից, երբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում լարված իրավիճակ էր, Ադրբեջանի ԶՈՒ-երը հատել էին ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ մամուլում շրջանառվող տեսանյութերից երևում էր, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք տեղի ունենում։
Զինվորի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել հենց զինվորը՝ Նորիկ Մկրտչյանը, ու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատավարության այս փուլում ներկայացված ցուցմունքներին, դիրքորոշումներին ծանոթ չեն, միևնույն ժամանակ՝ միջնորդություն է ներկայացվել քննիչին՝ գործի նյութերը, այդ թվում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ, ինչից մոտավորապես պարզ կլինի, թե ինչ հիմքերով, ինչ ապացույցների հիման վրա է ընդունված որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։
Փաստաբանը հայտնեց, որ ծնողին որևէ տեղեկատվություն չեն փոխանցել, որևէ արժեքավոր ապացույց չունի ծնողը, անգամ՝ ինքնակամ զորամասը լքելու վերաբերյալ, ավելին, կարծես թե միտում կա՝ ծնողին անուղղակի գործողություններով քննության ընթացքից հեռացնելու։
«Անգամ չեն ասում այն զինվորների տվյալները, որոնց հետ ծնողը կարող է խոսել։ Ասում են՝ հինգ-վեց հոգով վրանում քնած են եղել վերջին օրը, սակայն դա ևս հակասական է, այլ տվյալներ էլ կան, բայց անգամ չեն ասում՝ ովքեր են եղել այդ հինգ-վեց հոգին, որ ծնողը մոտենա և հարցնի, թե ինչ պայմաններ են եղել, վերջին անգամ որտեղ են տեսել տղային։ Դա նախաքննության գաղտնիք չէ, ծնողն իրավունք ունի իմանալու՝ թե՛ քննիչից, թե՛ հրամանատարական կազմից՝ ինչ է կատարվել, բայց քննությունը տարվում է այն ուղղությամբ, որ ինքնակամ լքել է զորամասը և այլ վարկած առաջ չեն քաշում. ութ ամիս քննություն իրականացնելով, բայց գործի համար էական նշանակություն ունեցող որևէ էական արդյունք չունենալով՝ չեն մտածում, որ միգուցե այլ հանգամանք է այստեղ»,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ տեղեկություններ կան, որ զինվորին ինչ-որ բան են ներարկել, խոսակցությունները բուժանձնակազմից հերքել են, ասում են՝ ջերմություն է ունեցել Նորիկը, բայց ծնողի հետ այդ օրը խոսել էր և որևէ նման բան չէր ասել։ Մասնավորապես, զինծառայողներից մեկն ասել է, որ տեսել է, որ Նորիկ Մկրտչյանը ջերմություն է ունեցել, բուժաշխատողն ասել է, որ պետք է ներարկում կատարի, իսկ թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել՝ հայտնի չէ և, ըստ փաստաբանի, հենց այդ մանրամասներն է ստիպում, որ ծնողին ետ պահեն քննությունից։
Իսկ թե ինչ վարկած ունեն Մկրտչյանի հարազատները՝ վերջինիս անհետացման վերաբերյալ, Վիրաբյանը նշեց, որ այս պահին ինչ էլ կարծեն՝ լինելու է ենթադրությունների մակարդակով, քննությունը պետք է լիներ օբյեկտիվ, որ ութ ամսվա ընթացքում, եթե անգամ զինվորը փախուստի էր դիմել՝ հայտնաբերեին։
«Բացի իրավապահ մարմինների պարտականություններից՝ դա նաև զինվորի անվտանգության հարցն է, որովհետև հնարավոր է, որ այդ տարածքում մոլորվեր և թշնամու տարածքն անցներ։ Շատ հնարավոր է, թեև, ըստ Կարմիր Խաչի պատասխանի, գերեվարվածների մեջ չկա, անհետ կորածների մեջ չկա, մահացածների մեջ չկար։ Միևնույն ժամանակ՝ որևէ մարտական գործողության չի մասնակցել, որ կոնկրետ թշնամու կողմից ինչ-որ խոցելիություն լիներ և դիրքերից 200 մ այս կողմ է եղել։ Ինքն այդ օրը հրաժարվել է դիրք բարձրանալ՝ նշելով, որ ուղղակի վախենում է » ,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ, եթե զինծառայողը ջերմություն ուներ՝ ինչու՞ էին ուզում, որ նա դիրք բարձրանա։
Փաստաբանը հակված է մտածելու, որ Մկրտչյանը հրաժարվել է բարձրանալ մարտական դիրք՝ հոգեբանական խնդիրների պատճառով, քանի որ պատերազմից հետո առաջին զորակոչով ծառայության մեկնած զինծառայողներից էր և պետք է առաջին անգամ դիրք բարձրանար՝ այն դեպքում, երբ մայիսյան համապատասխան գործողություններ էին իրականացվում այդ տարածքում։
«18 տարեկան զինվորը գուցե հոգեբանորեն չէր կարողանում հաղթահարել, առաջին անգամ բարձրանալ՝ հենց դեմ առ դեմ, եթե հիշում եք, այնտեղ ծեծ ու ջարդ էր, ուղղակի հրաժարվել է մասնակցել այդ գործողություններին։ Լավ, եթե անգամ հրաժարվել է, զորամասն ինքնակամ լքել է, փախուստի է դիմել՝ գտեք։ Ամբողջ Հանրապետությունով մեկ հետախուզում է հայտարարված, ինչ գործողություն է կատարվել։ 18 տարեկան զինվորն ինչպե՞ս կարող էր առանց ծնողի աջակցության, առանց գումարի, առանց կապի միջոցի ութ ամիս շարունակ թաքնվեր, հատկապես՝ ձմեռային պայմաններում»,- նշեց Վիրաբյանը։
Ինչ վերաբերում է համածառայակիցների հետ հարաբերություններին, փաստաբանը հայտնեց, որ ծնողը երբևէ որևէ խնդրի մասին տեղեկացված չի եղել, կոնֆլիկտային չի եղել բնույթով, որևէ առումով խնդիր չի ունեցել։
Փաստաբանի գնահատմամբ՝ սպայական կազմը պատշաճ հսկողություն չի իրականացրել, զինծառայողը ծնողի հետ վերջին անգամ խոսել է մայիսի 14-ին, այդ օրվանից մինչև մայիսի 18-ը կապ չի եղել ծնողի հետ և ծնողը վստահ է, որ դեպքը տեղի է ունեցել հենց մայիսի 14-ին։
«Այսինքն, եթե ընդունենք, որ զինվորն անհետացել է, հրամկազմը տեղյակ չէ, չորս օր շարունակ զինծառայողի բացակայության մասին տեղեկություն չեն ունեցել, միայն չորս օր հետո հայտնում են ծնողին, որ իրենց որդին չկա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ, թեև միջադեպեր են եղել սահմանին, բայց իրավիճակը պատերազմական չէր և սպայական կազմը չէր կարող չհասկանալ, որ զինվորը բացակայում է։
«Ծնողին պատասխանել են, որ այդ օրերին «բարդակ» էր տիրում և ոչ մեկ չի կարող ասել, թե երբ է եղել, երբվանից չկա, պատասխանատվություն չեն կրում։ Կներեք, եթե ծնողը դեպքից երեք ամիս առաջ ասեր, որ, քանի որ «բարդակ» է տիրում և իմ երեխայի համար պատասխանատվություն չեք կրում, ես իմ երեխային չեմ թողնում զինվորական ծառայության, կհասկանայի՞ն ծնողին»,- ընդգծեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/23/2022 19:17 Հայաստանում հիմա երկու քաղաքական հոսանք կա.Դանիելյան
- 05/23/2022 16:43 Մինչ ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունը, ոմանք շարունակում են իրենց բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը
- 05/23/2022 16:31 Արցախը նախագահ ունի՞.Արթուր Ղազինյան
- 05/23/2022 16:23 Կհանդիպենք վաղը՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում.«Դիմադրության» շարժումը եղանակային վատ պայմանների պատճառով այսօր հանրահավաք և երթ չի անի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/23/2022 20:48 Արմավիրի մարզում հայտնաբերվել է արկ
- 05/23/2022 19:51 Քարաթափում՝ Աթենքի փողոցում
- 05/23/2022 14:43 Արտակարգ դեպք. Արամի փողոցում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
- 05/23/2022 12:28 Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը