ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր՝ գաղտնի համաձայնագիր է կնքվել․ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա. Պարսյան 01/14/2022 10:25 | Վերլուծություններ

12․01․2021 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումը, ըստ որի՝ հիմք ընդունելով՝ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագիրը՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Այսինքն՝ 2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան.
«Բնական գազի սակագնի հաշվարկման նոր մեթոդաբանությունը բավականին բարդ է և կապվում է գազի ջերմատվության փաստացի ցուցանիշների հետ։
Վերջերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախորդ տարի բնական գազի ջերմատվությունը կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500)։ Հիմք ընդունելով նախորդ տարվա նվազագույն՝ 8300 Կկալ ջերմատվության ցուցանիշը՝ առաջարկվող հայտը ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից հաստատվելու դեպքում 2022 թվականի ապրիլի 1-ից կունենանք հետևյալ սակագները՝
· Սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով կամ 5 տոկոսով,
· Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով,
· Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,
· Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,
· Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար(օրինակ՝ բնակիչների համար) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամ, այսինքն՝ կնվազի 4,2 տոկոսով կամ 5.9 ՀՀ դրամով,
· Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երի և մյուս խոշոր սպառողների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կկազմի 277,3 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ կավելանա 8,3 տոկոսով կամ 21.39 ԱՄՆ դոլարով։
Այսպիսով՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը պետք է արձանագրել՝
1․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձախողված գազային բանակցությունների արդյունքում՝ միջինում 4,7 դրամով թանկացավ էլեկտրաէներգիան (միայն 31,79 մլն ԱՄՆ դոլար «Գազպրոմ Արմենիայ»-ի Հրազդանի էներգոբլոկի համար), իսկ ջերմատվության գործակցի ներդրման հետևանքով սահմանի վրա նվազագույնը 5 տոկոսով կթանկանա ռուսական գազը (8,3*220000=18,2մլն ԱՄՆ դոլար)։ Հանրագումարում տարեկան մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ուղղակի ծախս կդրվի մեր տնտեսության և ազգաբնակչության վրա։ Ըստ էության՝ սահմանի վրա 1000 խմ գազի գինը տարբեր խորամանկ մեխանիզմներով փաստացի բարձրացել է 22,7 ԱՄՆ դոլարով ((50մլն ԱՄՆ/2,2 մլրդ խմ)*1000),
2․ 2022 թվականի ապրիլի 1-ից վերացվելու են սոցիալապես խոցելի ընտանիքիներին, ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ընկերությունների տրամադրվող արտոնությունները, և նրանց համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը։ Հետևաբար, շարունակելու է սննդամթերքի գնաճը՝ խորացող աղքատության պայմաններում,
3․ Բնակչության կամ ամսական մինչև 10000 խմ սպառողների համար 4,2 դրամով կնվազի գազի սակագինը։ Այս չնչին նվազեցումը գործող իշխանությունները, իրենց պոպուլիզմի համաձայն, կներկայացնեն որպես «աննախադեպ» ձեռքբերում՝ փորձելով խուսափել քաղաքական պատասխանատվությունից։ Նման իրավիճակ եղել է նաև նախկինում, երբ 2019 թվականին սահմանի վրա 10 տոկոսով թանկացավ գազը, իսկ թանկացման բեռը դրվեց միայն բիզնեսի վրա՝ խուսափելով հանրային ուղղակի դժգոհությունից։ Հետագայում, թանկացած ապրանքների համար նույն քաղաքացին վճարեց,
4․ Խոշոր՝ ամսական 10000 և ավելի սպառում ունեցող սպառողների՝ ըստ էության բիզնեսի համար զգալի ավելանալու է գազի սակագինը։ Թանկացած էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը բիզնեսը դնելու է ապրանքների գների վրա կամ դրանք փակելու է շահույթի հաշվին, այսինքն՝ տեղական արտադրությունը կշարունակի կորցնել իր մրցունակությունը և դուրս կմղվի ոչ միայն արտահանման, այլ նաև Հայաստանի շուկայից։
Հուսամ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի մասնագետների հետ քննարկել և գտնել բնական գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչը թույլ կտա նվազեցնել մեր տնտեսության խորացող ճգնաժամը։ Գազի թանկացումը շղթայական թանկացումների նոր ռեակցիա է առաջացնելու»
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը