ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բա մնում եք, որ ի՞նչ անեք...«Փաստ» 01/13/2022 09:53 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլորիս աչքի առաջ մեր պետականությունը հյուծվում և քայքայվում է։ Արդեն ավելի քան երեք տարի: Իսկ 2020 թվականի պատերազմից հետո այդ գործընթացն ավելի է արագացել։ Եթե ևս որոշ ժամանակ այսպես շարունակվի, ապա չափազանցված չեն լինի այն կանխատեսումները, որ հնարավոր է ուղղակի կորցնենք մեր պետականությունը։ Ուստի իրադրությունը լուրջ է, քան երբևէ, իսկ իրավիճակը շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր նկատելի չեն։ Դեռ ավելին՝ սոցիալ-տնտեսական առումով Հայաստանը ծայրահեղ վիճակում է, իրար հետևից նոր ռեկորդներ սահմանող գնաճը հարվածում է քաղաքացիների գրպանին այն պարագայում, երբ եկամուտների ավելացում չկա։ Դրան զուգահեռ, տնտեսությունը դեռևս չի հաղթահարել ճգնաժամը, աճում են գործազրկության ու արտագաղթի տեմպերը։
Իսկ Փաշինյանի ինքնագովքը, թե ատեստավորումից հետո մի քանի ուսուցչի աշխատավարձ են բարձրացրել, կամ նվազագույն կենսաթոշակ են բարձրացրել (որը չնչին քանակությամբ թոշակառուների է վերաբերելու, այն էլ՝ 100-2000 դրամի սահմաններում), ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի տեսանկյունից որևէ փոփոխության հանգեցնել չի կարող։ Եթե ինչ-որ քայլեր արվում են, ապա դրանք ընդամենը ժողովրդի աչքերին թոզ փչելուն են ծառայում։ Կառավարությունն անգամ թոշակները և աշխատավարձերը վճարելու հետ կապված խնդիր ունի, այլապես ինչո՞ւ պետք է պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ դիմեր Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով, որի արդյունքում Հայաստանի օրեցօր աճող պետական պարտքը կավելանա ևս 72 մլն դոլարով։ Անվտանգային առումով ևս պետությունը շատ խոցելի վիճակում է։ Իշխանությունների մտքով անգամ չի անցնում վերականգնել Հայաստանի խաթարված անվտանգության համակարգը։
Նրանք պրոֆեսիոնալ զինվորականների գործուն մասնակցությամբ բանակը կարգի բերելու փոխարեն նախկինի պես շարունակում են թիրախավորել զինվորականներին ու պարտության մեղքը բարդել նրանց վրա։ Բնականաբար, այս վիճակում բանակի վերակառուցման մասին խոսք լինել չի կարող։ Ուշադրություն դարձնենք, որ Փաշինյանը պարբերաբար խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության մասին, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Ի վերջո, պատերազմից արդեն ահագին ժամանակ է անցել, և պետք է որ կոնկրետ տեսանելի արդյունքների ու ցուցանիշների մասին որևէ տեղեկություն լիներ, բայց Փաշինյանը դեռևս կրկնում է բանակում բարեփոխումներ կատարելու իր չարչրկված թեզերը։ Իսկ այս պարագայում նորագույն սպառազինությունների ձեռքբերման մասին խոսելն ուղղակի իմաստ չունի։ Լավ, եթե իշխանությունները ամենաառանցքային հարցերը չեն լուծում, ապա ընդհանրապես ինչո՞վ են զբաղված։ Պատասխանը մեկն է. նրանք կենտրոնացած են բացառապես իրենց պաշտոնները պահելու և երկրորդական այլ հարցերի վրա։
Եթե մի ժամանակ պետությունը ֆեյսբուքյան ցածրարժեք լայվերով ու մեկնաբանություններով էին կառավարում, ապա հիմա իշխանությունները անկարևոր հարցերի շուրջ ստեղծված շոուներով ու աղմուկով հանրության ուշադրությունը շեղում են առաջնակարգ խնդիրներից։ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային անվտանգությունը սպառնալիքի ներքո է, բայց իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են ՏԻՄ ընտրությունների շուրջ ստեղծած աժիոտաժը, ամեն մի համայնքապետի պաշտոնի համար կենաց-մահու կռիվ տալը՝ թքած ունենալով Սահմանադրության և օրենքների վրա։ Դե, բարոյականության մասին չենք խոսում, այդ բառն անհամատեղելի է գործող իշխանության հետ: Մի խոսքով, ներքին ու արտաքին մարտահրավերներին ու հրատապ հարցերին իշխանություններն ուղղակի մատների արանքով են նայում։ Իսկ ավելի ճիշտ՝ նրանք առկա ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը թեթևացնելու ու պետությունը հզորացնելու ուղղությամբ որևէ գործնական քայլի ընդունակ չեն, քանի որ այլևս սպառել են իրենց։ Թեպետ հնարավոր է, որ ուղղակի չեն էլ ուզում որևէ քայլ կատարել այդ ուղղությամբ:
Ու մինչ Ադրբեջանը շարունակում է ատամներ ցույց տալ, իշխանությունները մեր հանրային օրակարգը շարունակում են լցնել մանրուքներով։ Օրինակ՝ երբ հակառակորդը շարունակաբար ամրանում է մեր ինքնիշխան տարածքում, Փաշինյանը նախընտրում է կառավարության նիստում խոսել ծխելու դեմ պայքարից։ Նրանց երեսպաշտությունը հասնում է նույնիսկ այնպիսի մակարդակի, որ իբր բոլոր անհրաժեշտ խնդիրները լուծել են, հիմա էլ պակասում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որի շուրջ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն անգամ առանձին խորհրդակցություն է հրավիրում։ Այս համակարգի ներդրմամբ ու այլ տարբեր նախաձեռնություններով իշխանությունները, կարծես թե, միմիայն ընդդիմությանը ճնշելու նոր մեթոդներ են մտածում, քանի որ իրենք միայն ընդդիմադիրներին թիրախավորելու ու բռնաճնշումների ենթարկելու գործում են անգերազանցելի։ Չէ՞ որ այս իշխանությունների համար թշնամին լավն է, ընդդիմությունը՝ անտանելի...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13.01.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ