ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում. Աննա Գրիգորյան 01/13/2022 19:38 | Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղության դարաշրջանն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Միջազգային հանրության մոտ կարող ես խոսել խաղաղության դարաշրջանից և փորձես հանդես գալ կառուցողական դիրքերից, բայց, միևնույն ժամանակ, քո երկրի ներսում պետք է պատրաստ լինես ցանկացածի պահի հակազդել թշնամու ագրեսիային: Պետք է քո երկրի սահմաններն ամուր պահես, սահմանները զինես, զինվորին թիկունք լինես և ոչ թե նրան թշնամու դիմաց մենակ թողնես: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախում և Գեղարքունիքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի:
Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության դարաշրջանի մասին և հանրությանը հորդորում է զինվել «ամուր նյարդերով»:
Աննա Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն ամեն ինչ մասին մտածում են, բացի երկրի անվտանգությունն ապահովելու և առաջնագիծն ամուր պահելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության օրակարգը, ըստ պատգամավորի, կեղծ օրակարգ է՝ որն ուղեկցվում է ամենօրյա զոհերով.
«Ամեն բան իր գինն ունի, մենք պատերազմի գինը տեսանք, հիմա մենք իր հռչակած խաղաղության գինն ենք տեսնում, իսկ այդ խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Պետք է հստակ քաղաքականություն մշակվի՝ թշնամուն հակազդելու համար»,-ասաց Գրիգորյանը:
Ղազախստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն արագ գործի դրեց ՀԱՊԿ մեխանիզմները եւ Հայաստանը, ՀԱՊԿ շրջանակներում, շուրջ 100 զինվորական ուղարկեց Ղազախստան:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի դեպքում Նիկոլ Փաշինյանը նույն շտապողականությամբ չդիմեց ՀԱՊԿ-ին.
«Ղազախստանի դեպքում մեր իշխանությունն արագ աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները, եթե այդպես աշխատեցնող տղաներ եք, մի հատ էլ աշխատեցրեք, երբ սեփական երկրի նկատմամբ է ագրեսիա սանձազերծվում: Մենք տեսնում ենք, որ տոտալ անգործություն և անկարողություն է՝ որևէ կերպ մեր երկիրը պաշտպանելու հարցում: Այս մարդիկ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի ազգային և պետական շահի մասին, ամեն բան անում են միայն սեփական աթոռներից չզրկվելու համար»,-ասաց Աննա Գրիգորյանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ֆոնին ՀՀ իշխանություններն անպայման պետք է դիմեին ՀԱՊԿ-ին.
«Եթե Ղազախստանում իրադարձությունների հետ կապված րոպեների ընթացքում կարողացել եք գործի դնել ՀԱՊԿ մեխանիզմները, ապա բարի եղեք սեփական երկրի անվտանգության համար նույնն անել»,-ասաց զրուցակիցը:
Աննա Գրիգորյանի արձանագրմամբ՝ Հայաստանը զորախումբ է ուղարկում մի երկիր ՝ կայունություն հաստատելու, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ ադրբեջանական դիրքավորում է ունեցել , բավականին ուրախացել էր Ադրբեջանի հաղթանակով.
«Չէր կարելի խաթարել ՀԱՊԿ գործունեությունը, բայց, միևնույն ժամանակ, անթույլատրելի էր հայկական զորախմբի՝ Ղազախստան ուղարկելը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը հանձնվել է Ադրբեջանին՝ գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանի այս հայտարարությունը հաստատեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Մեզ հետ զրույցում Աննա Գրիգորյանը շեշտեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չբարձրաձայնեին դրա մասին, հանրությունից այդպես էլ գաղտնի էր պահվելու այս գործընթացը եւ այն մարդը, որը «բոլորիս մեջքի» հետևում ռազմավարական նշանակության տարածքները հուշագրով հանձնել է, հիմա այդ նույն մարդը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան.
«Մարդը, որը սեփական երկրի շահերը չգիտակցելով տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ինչպես պետք է մեր երկրի շահը ներկայացնի Ռուսաստանին, սա ուղղակի աբսուրդ է, որի մեջ ենք ապրում ենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:00 Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը