ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի նախագահը դժգոհություններ է հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահներից 01/12/2022 23:29 | ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց խնդիրը, թեեւ նրանցից որոշ դժգոհություններ կան:
«Խաղաղապահների գործունեությանը, ինձ թվում է, պետք է նայել ավելի լայն պրիզմայով, եւ, իհարկե, այստեղ շատ նյարդայնացնող պահեր կան։ Բայց, միեւնույն ժամանակ, դա կլինի անարդար՝ չհիշատակել նրանց դրական գործառույթները։ Այժմ նրանք կարեւոր խնդիրներ են կատարում։ Նրանք ուղեկցում են ինչպես մեր զինծառայողների, այնպես էլ Քելբաջարի և Լաչինի շրջաններ ուղարկվող ու փոխադրվող բեռները։ Եվ սկզբունքորեն կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, ես դրական եմ գնահատում խաղաղապահների գործունեությունը», - ասել Է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Ալիևի խոսքով՝ միևնույն ժամանակ Բաքուն բազմիցս դժգոհություններ է հայտնել ռուսական կողմին ադրբեջանական տարածքներ «ապօրինի այցելությունների» կապակցությամբ, որոնք գտնվում են խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:
«Մեր պաշտպանության նախարարը բազմիցս նամակներ է ուղարկել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաեւ դժգոհություն հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին։ Նմանատիպ քայլեր են արվել Վալերի Պեկրեսի անօրինական այցի ժամանակ։ Մեզ պատասխանեցին, որ իրենք (խաղաղապահները), իբր, չեն նկատել, չեն իմացել, ասացին, որ Պեկրեսը եկել է սովորական մեքենայով և այլն, ասեմ ինչպես որ որ կա. դրան դժվար է հավատալ։ Այդ այցը կազմակերպվել էր, քանի որ Պեկրեսը չի կարողացել իր հետ վերցնել նրանց, ում ցանկանում էր, նրան ուղեկցում էին սահմանափակ թվով մարդիկ։ Նրա հետ միասին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, եվրահանձնակատար Բարնյեն և ևս մեկ պատգամավոր։ Նրանք գաղտնի գնացել են այնտեղ և վերադարձել, իսկ նրանց այցի մասին լուրը շրջանառվել է միայն նրանց վերադարձից հետո։ Հավանաբար, նրանք մտավախություն ունեին, որ մենք նրանց կձերբակալենք Լաչինի միջանցքում», - ասել է Ալիևը։
Նա նշել է, որ եթե Բաքուն տեղյակ լիներ այդ ապօրինի այցի մասին, ապա Պեկրեսին ու նրա ուղեկիցներին դուրս չէին թողնի «Ադրբեջանի տարածքից»։
«Մենք տեսնում ենք, որ այստեղ (Ղարաբաղ) մուտք գործող ավտոմեքենաների 91 տոկոսը չի ստուգվում։ Սակայն, դուրս գալու դեպքում չեն ստուգում ավտոմեքենաների միայն 46 տոկոսը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ռուս խաղաղապահները ցանկանում են մուտքն ազատ դարձնել, իսկ ելքի դեպքում որոշակի խնդիրներ ստեղծել։ Նրանք կանգնեցնում են դուրս եկող մեքենաները, հարցաքննում վարորդներին, քանի որ չեն ցանկանում, որ այստեղից գնան։ Նման բան պատահական լինել չի կարող», - հայտարարել Է Ալիեւը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը