ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցավոր խմբավորում 01/12/2022 11:49 | Քրեական խրոնիկոն

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվել են օպերատիվ տվյալներ, որ մի շարք քաղաքացիներ իրենց փաստացի պատկանող, սակայն երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում մեծ քանակությամբ ցորեն և այդ գործընթացի ժամանակ խուսափում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց: Վերջիններս օգտվել են հարկային օրենսգրքով սահմանված այն դրույթից, որ հարկ վճարողները Հայաստան ներմուծվող՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված՝ ավելացված արժեքի հարկի գումարնեը կարող են վճարվել մինչև ապրանքների Հայաստանի պետական սահմանը հատելու ամսվան հաջորդող ամսի 20-ը: Տվյալ անձինք իրենց հետ փոխկապակցված՝ դրածո անձանց անվամբ գրանցված ընկերությունների միջոցով Հայաստան են ներմուծում հացահատիկ և մաքսային սահմանը անցնելուց հետո, սահմանված ժամկետում չեն վճարում ԱԱՀ-ն ու հետագայում ընկերությունները տարել են սնանկացման։ Այս մասին տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կազմակերպիչը ներմուծված ցորենը վաճառել է այլ ընկերության, որն էլ հետագայում վերավաճառել է մեկ ուրիշ տնտեսվարողների՝ շուկայական գներից էականորեն ցածր արժեքով: Այս ամենի հետևանքով հացահատիկի շուկայում ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ:
Նկատի ունենալով առերևույթ հանցագործության մեջ ներգրավված անձանց քանակը և դրա հետևանքով տնտեսությանը հնարավոր վնաս պատճառելու մեծ ծավալները, որոշում է կայացվել օպերատիվ տվյալներն իրացնել ՀՀ ԱԱԾ-ի մեր գործընկերների հետ: ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված համալիր և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվել են լուրջ արդյունքներ:
Պարզվել է, որ շահույթ ստանալու նպատակով փաստացի հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ, միմյանց հետ փոխկապակցված 23 ընկերություն, որոնք հանրապետություն են ներկրել հացահատիկ: Շուրջ 5 ամիս տևած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ից ՀՀ են խոշոր քանակի հացահատիկի ներկրման կազմակերպիչը չցանկանալով վճարել հարկերը, մշակել է հանցավոր սխեմա: Այն է` ենթակա անձին վճարվել է հարկի գումարի 50%-ը, իսկ վերջինս անվճարունակ և նախկինում դատապարտված անձանց անունով գրանցել է ընկերություններ և տվյալները փոխանցել կազմակերպչին; Վերջինն էլ այդ ընկերությունների անունով հացահատիկն առանց որևէ հարկ վճարելու ներմուծել է ՀՀ, որից հետո կեղծ գործարքի միջոցով նույն ապրանքը վաճառվել է կազմակերպչին պատկանող ընկերությանը։
Հիմնադիր տնօրենները եղել են հիմնականում գործազուրկ, սոցիալապես անապահով ու նախկինում տարբեր հանցագործությունների կատարման համար ազատազրկված անձինք: Նույն անձը՝ 5-7 անգամ, մեկը նույնիսկ 33 տարվա ազատազրկում է ունեցել: Հստակ, հիերարխիկ կառուցվածքով հանցավոր սխեմայի գլխավերևում գտնվող անձը որոշ ընկերությունների տնօրեններին հանդիպել է անձամբ և իր պայմաններն է ներկայացրել, մյուսների հետ էլ կապի մեջ է գտնվել մեկ այլ անձ, ով մշտական ուղղորդել է տնօրեններին: Խմբավորման մեջ ընդգրկվածներին ասվել է, թե վերջիններս նույնիսկ ինչ պետք է խոսեն ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ: Կազմակերպիչների ուղղորդմամբ վերը նշված անձինք փորձել են շանտաժի ենթարկել վերջիններիս՝ սպառնալով նրանց գործողությունները բողոքարկել այլ պետական գերատեսչություններ, իսկ երբեմն փորձել են վեճի բռնվել ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ՝ այդ կերպ փորձելով ճնշում գործադրել նրանց վրա։
ԱԱՀ-ի գումարը չվճարելու հանգամանքով պայմանավորված՝ ընկերությունները տարվել են սնանկության և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց հիմնադիր-տնօրենների անվամբ որևէ շարժական կամ անշարժ գույք գրանցված չէ, ուստի օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի իրականացվում և պետության հանդեպ առաջացած առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները մնում են չկատարված։
ՊԵԿ Հհետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների համաձայն կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ: Հասցվել է առանձնակի խոշոր չափի՝ շուրջ 150 միլիոն դրամի վնաս՝ որի հիմքով` ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, իսկ նախաքննությունը տարվում է ՊԵԿ քննչական վարչությունում:
Կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքում աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, ձերբակալվել և կալանավորվել են վերը նշված հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող անձինք: Միաժամանակ, քրեական գործով խուզարկություններ են կատարվել շուրջ 3 տասնյակ հասցեներում՝ արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
- 07/02/2022 08:26 Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/02/2022 14:58 Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին. Ճաղարյան
- 07/02/2022 13:12 Միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ. Զաքարյան
- 07/02/2022 13:08 Հերթական ապօրինությունն Ավետիք Չալաբյանի գործով. հայտարարություն
- 07/02/2022 12:22 Հարգելի դատախազներ, զուտ տեղեկացված եղեք, որ Փաշինյանի նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ», հետներդ բմբուլ չվերցնեք. Վարոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/02/2022 14:29 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին
- 07/02/2022 13:26 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. կինը կորցրել է ձեռքն ու ոտքը, ապա՝ մահացել հիվանդանոցում
- 07/02/2022 10:27 Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
- 07/02/2022 09:44 Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
- 07/02/2022 11:53 Ես կվերադառնամ. 50 Cent-ն լուսանկար է հրապարակել Երևանից
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը