ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բավական է, չի կարելի, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը. ՄԻՊ 01/12/2022 12:53 | ԼՐԱՀՈՍ

Խաղաղությունը կարևորագույն, բարձրագույն արժեք է, բայց երբ մեր իրավունքների պաշտպանության երաշխիքները չունենք, ավելի մեծ խնդիրների մեջ կարող ենք հայտնվել։ Գլխավոր երաշխիքը՝ ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որը պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ ԱԳՆ հայտարարությունը՝ հայելային հետքաշման վերաբերյալ՝ սխալ քաղաքականության, մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։
«Սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է, որովհետև հարց է առաջանում՝ ու՞ր պետք է քաշվենք, որտեղի՞ց պետք է քաշվենք։ Շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով, մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակել, օգտագործել, գյուղատնտեսությամբ զբաղվել, որովհետև ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Ունենք օրինական փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքը, հետևաբար, այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները։ Լավ, հետ քաշվեցինք, բա հետո մենք ինչպե՞ս ենք թողնում մարդկանց՝ այդ վիճակում, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից քաղաքացիական բնակավայր չկա, մեր կողմից է, մենք թիկունք էլ չունենք։ Ինչի՞ հաշվին պետք է հետ գնանք, այն էլ՝ երբ դեմարկացիա, դելիմիտացիա ընդհանրապես տեղի չի ունեցել» ,- ընդգծեց ՄԻՊ-ը՝ հավելելով՝ հայելային հետքաշումը, ի՞նչ է, վերականգնելու՞ է մարդկանց բնականոն կյանքը, ինչպե՞ս, մարդիկ, որ իրենց հողերը կորցրել են, արյդոք վերադարձվելու են, գլխավոր հարցերն այստեղ են։
Արման Թաթոյանն ասաց, թե քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
«Բավական է, չի կարելի, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտաnգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից, մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»,- հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
- 07/02/2022 08:26 Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/02/2022 13:12 Միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ. Զաքարյան
- 07/02/2022 13:08 Հերթական ապօրինությունն Ավետիք Չալաբյանի գործով. հայտարարություն
- 07/02/2022 12:22 Հարգելի դատախազներ, զուտ տեղեկացված եղեք, որ Փաշինյանի նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ», հետներդ բմբուլ չվերցնեք. Վարոսյան
- 07/02/2022 11:16 Հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը.Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/02/2022 14:29 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին
- 07/02/2022 13:26 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. կինը կորցրել է ձեռքն ու ոտքը, ապա՝ մահացել հիվանդանոցում
- 07/02/2022 10:27 Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
- 07/02/2022 09:44 Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
- 07/02/2022 11:53 Ես կվերադառնամ. 50 Cent-ն լուսանկար է հրապարակել Երևանից
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը