Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Ինչո՞ւ 2022 թվականը լավատեսության հույսերի տեղ չի թողնում. «Փաստ» 01/11/2022   09:53  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «2021 թվականը բավական բարդ տարի էր, սակայն 2022 թվականը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար նույնպես հեշտ ժամանակահատված չի լինելու։ Եվ սա սոսկ հոռետեսական կարծիք չէ, այլ տպավորություն՝ հիմնված փորձագիտական շրջանակների գնահատականների ու առկա ցուցանիշների և իրավիճակի վրա: Նախ՝ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի վերջո, այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության նախաճգնաժամյան՝ 2019 թվականի մակարդակին։ 2020 թվականի ընթացքում գրանցվեց 7,6 տոկոս անկում, իսկ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,2 տոկոս աճի շրջակայքում։ Եվ արդեն գնահատականներ կան, որ անցյալ տարին ամփոփվելու է մոտ 5 տոկոսի շրջանակներում։

Այսինքն, ստացվում է, որ դեռ 2 տոկոս էլ պետք է, որպեսզի կարողանանք հասնել նախաճգնաժամային մակարդակին։ Սրա հետ միասին պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին տնտեսական ակտիվության տեմպի կայուն նվազում է նկատվում։ Իսկ հնարավո՞ր էր ավելի արագ տեմպերով վերականգնել տնտեսությունը։ Փորձը ցույց է տալիս, որ միանշանակ հնարավոր էր։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր հարևան Վրաստանին հաջողվել է 10 ամսվա ցուցանիշներում երկնիշ աճ գրանցել՝ մոտ 10,5 տոկոսի շրջանակներում, և հասնել նախաճգնաժամային մակարդակին, իսկ Հայաստանին դա չի հաջողվում։ Ուղղակի խնդիրն այլ է՝ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է նախաձեռնողականությունը, ունակությունը, որոշ կարծիքներով՝ նաև ցանկությունը, և դրա արդյունքում է, որ մեր տնտեսության ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

2021 թվականի ընթացքում մեր պետական պարտքն ավելացավ մոտ 1,2 մլրդ դոլարով ու արդեն գերազանցել է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունն աճել է հիմնականում պարտքի հաշվին։ Մյուս կողմից՝ ներգրավված պարտքի արդյունավետ օգտագործման հարցն է առաջ գալիս, քանի որ ստացվում է, որ պետական պարտքի երկնիշ աճ ենք ունեցել, սակայն տնտեսության մեջ ներարկված այդ միջոցները չեն փոխարկվել երկնիշ տնտեսական աճի։ 2022 թվականին էլ այս գործընթացը շարունակվելու է, և պետական պարտքի ծավալը նորանոր ռեկորդներ է գրանցելու, քանի որ տնտեսական կայունության ապահովման համար այլ հնարավորություններ չեն նշմարվում։

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս զարգացմանը միտված ներդրումների իրականացման հարցը։ Այլապես տպավորություն է ստացվում, որ իշխանությունները ձեռքները ծալած նստած են ու միայն ակնկալում են, որ դրսից տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ գումարներ և վարկեր տան, որպեսզի իրենք այդ գումարներով ճանապարհներ վերանորոգեն, ասֆալտապատեն ու ժողովրդին ցույց տան, թե երկրի համար աշխարհացունց գործ են կատարել։ Բայց այսպիսի քայլերի էֆեկտը կարճաժամկետ է, քանի որ դրանք երկարաժամկետ զարգացման տեսանկյունից հարց չեն լուծում։ Նախ՝ Հայաստանում չկա համապատասխան արտադրական բազա։ Դրա համար էլ մեր տնտեսությունը ավելի շատ մասնագիտացված է ոչ թե արտահանման ուղղությամբ, այլ գլխավորապես ներկրման վրա է կառուցված։ Մեր երկրի համար ռիսկային է նաև այն հանգամանքը, որ այս տարվանից Հայաստանը չի օգտվելու ԵՄ արտահանման արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որի արդյունքում 2009 թվականից սկսած հայկական ապրանքները ԵՄ են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Անկասկած, սա նշանակում է, որ մեր տնտեսությունն արտահանման հետ խնդիրներ կարող է ունենալ։ Եվ առաջին հերթին այն ազդելու է հանքարդյունաբերական ոլորտի աճի տեմպերի վրա, քանի որ արտոնության վերացումից հետո հանքարդյունաբերական արտադրանքի՝ մասնավորապես պղնձի խտանյութի վաճառքից ստացվող շահույթը նվազելու է։ Իսկ իշխանությունները որևիցե քայլ չեն ձեռնարկում դեպի ԵՄ արտահանման արտոնությունից զրկվելու հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Օրինակ՝ հաշվի առնելով Հայաստանի ծանր տնտեսական ու ռազմաքաղաքական իրավիճակը՝ կարելի էր բանակցություններ սկսել դեպի ԵՄ երկրներ արտահանման նոր արտոնյալ ռեժիմի ստեղծման շուրջ։ Բայց կառավարությունում միայն պարգևավճարներն են վայելում՝ խաղադրույք կատարելով այն կանխատեսման վրա, թե պղնձի բարձր գները տևական ժամանակ կպահպանվեն։ Սակայն պղնձի գները փոփոխական են և, ընթացիկ իրադարձություններից կախված, ցանկացած պահի կարող են նվազել՝ իրենց հետ իջեցնելով նաև հանքարդյունաբերության աճի ցուցանիշները։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև հանգամանքը, որ հարևան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կառուցելիս մեր տնտեսության ոլորտի պատասխանատուները Հայաստանի գրավչությունը ներկայացրել են ոչ միայն ԵՏՄ շուկա մուտքով, այլև ԵՄ-ի հետ GSP+ համակարգի առկայության հանգամանքով։

Սակայն այս արտոնության վերացումից հետո մեր տնտեսությունը պակաս գրավիչ է դառնալու։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ միակ կայուն միտումը այսօր վերաբերում է գնաճին, որն արդեն անտանելի չափերի է հասել։ Իբր գնաճի ազդեցությունը քիչ էր, ջրի ու էլեկտրաէներգիայի թանկացումն էլ ավելի ուժեղ է հարվածելու սպառողների գրպանին։ Իսկ արտագաղթը շարունակվում է, գործազրկությունն՝ աճում։ Այս ամենը անվտանգային լուրջ մարտահրավերների ֆոնին այս տարվա մասով լավատեսության հույսերի տեղ չի թողնում։ Ու 2022 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճի շուրջ իշխանությունների կանխատեսումները հեռու են իրատեսականությունից։

Չհաշված, որ դեռ իրավիճակը կարող է ավելի բարդանալ, քանի որ մի շարք երկրներում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը, ինչը տնտեսական գործունեության նոր սահմանափակումների և մատակարարման շղթաների խաթարում է առաջ բերել։ Եվ եթե առաջիկայում համավարակային իրավիճակը բարդանա նաև մեզ մոտ, ապա այն կարող է սոցիալական բունտի ու պայթյունի պատճառ դառնալ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11.01.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:22 10/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 126 նոր դեպք, 3 մարդ մահացել է
15:27 09/01/2022  |  Միջազգային լրահոսՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 16 246 դեպք
14:01 09/01/2022  |  ԿորոնավիրուսԱրցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
11:22 09/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 142 դեպք
19:50 08/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում «Օմիկրոն» շտամով հարուցված COVID-19-ի երկու դեպք է գրանցվել
11:19 08/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 195 նոր դեպք, 3 մարդ մահացել է
11:14 07/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 129 նոր դեպք, 4 մարդ մահացել է
11:39 06/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի
13:10 05/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀունվարի 10-ին կհրապարակվի հանրային վայրեր այցելելիս պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան ներկայացնելու մասին հրամանը
11:31 05/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]