ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական զինված ծառայողները կրակել են ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան 01/11/2022 14:48 | Մեկնաբանություն

2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաներում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինծված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը:
Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200.000 ՀՀ դրամից ավելի վնաս:
Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, ով վարել է մեքենան:
Քաղաքացին նշված դեպքի մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության և ՀՀ իրավասու մարմիններին: Այս միջադեպի փաստը Արման Թաթոյանին պաշտոնապես հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Երեկ Արցախից տարածվել է նաև պաշտոնական հաղորդագրություն:
Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը:
Այս միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինի:
Հայաստանում ու Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով նույնն են:
Նրանց ներկայությունն ինքնին իրական ոտնահարում է քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները: Սա ապացուցվում է հենց այս միջադեպով ու ավելին՝ մեքենայի մեջ եղել է նաև երեխա։ Ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Նման միջադեպեր պարբերաբր են գրանցվում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնավորվում է նաև երեկ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներով, որոնք վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Այս փաստերը երեկ հաստատել են Արցախից պաշտոնական հաղորդագրություններով:
Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին՝ կապված ադրբեջանական հանցավոր արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ»,- գրել է Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:00 Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը