ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ապրելու երկիր» կուսակցությունը կդիմի դատարան՝ վիճարկելու Փարաքարում տեղի ունեցած ավագանու նիստի օրինականությունը.Վալոդյա Գրիգորյան 01/10/2022 17:09 | ԼՐԱՀՈՍ

«Ապրելու երկիր» կուսակցությունը կդիմի դատարան՝ վիճարկելու Փարաքարում հունվարի 9-ին տեղի ունեցած ավագանու նիստի իրավազորությունը:
Տևական ժամանակ տարաձայնություններից հետո երեկ Փարաքարում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Դավիթ Մինասյանը, որի թեկնածությունն առաջադրել էին ավագանու «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:
Նիստի ժամանակ Դավիթ Մինասյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարվա կառավարումը կիսելու է ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։ Մինչ այդ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել էր, որ ավագանու իրենց անդամները մանդատները վայր են դրել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստվում են դատարանում վիճարկել երեկվա նիստի օրինականությունը.
«Հարցը կլուծվի օրենքի դաշտում: Երեկվա նիստն անօրինական էր՝ իր արդյունքներից սկսած, այդ նիստը չէր համապատասխանում օրենքի որևէ դրույթի, հնարավոր է դիմենք դատարան՝ Փարաքարում երեկ տեղի ունեցած նիստի իրավազորությունը վիճարկելու համար»,-ասաց Վալոդյա Գրիգորյանը և միևնույն ժամանակ ընդգծեց՝ դատարանի որոշումները միշտ չէ, որ արդարացված են լինում.
«Ես սա կարող եմ ասել դատարանի նախորդ վճռից, որը անվավեր էր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները, որոշումը ինձ չի գոհացրել»,-ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» խմբակցության անդամների կողմից մանդատները վայր դնելուն, ապա, ըստ Վալոդյա Գրիգորյանի՝ այլ տարբերակ չկար համերաշխությունը վերականգնելու համար.
«Այդ պահին ճիշտ որոշումը դա էր, որպեսզի համերաշխությունը վերականգնվել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարաքարի ավագանու երեկ խմբակցությունները՝ «Ապրելու երկիրը», ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը հայտարարեցին, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Փարաքարում համատեղ կառավարում կիրականցնեն, սակայն խմբակցություններն այդպես էլ համաձայնության չեկան, իսկ համատեղ կառավարում կիրականացնեն «Դավիթ Մինասյան» դաշինքը և ՔՊ-ն:
Մեզ հետ զրույցում Վալոդյա Գրիգորյանը պարզաբանեց, որ համաձայնության չեն եկել համատեղ կառավարման հերթականության բաշխման հետ կապված.
«Համատեղ կառավարման նպատակը արդարության սկզբունքը պահպանելն էր իսկ դրա համար պետք էր, որ շատ ձայն հավաքած թեկնածուն առաջինը ղեկավարի, իրենից պետք է սկսվեր կառավարումը, ոչ թե վերջինից կամ նախավերջինից: Ես առհասարակ դեմ էի համատեղ կառավարմանը, բայց որպեսզի համերաշխությունը ձևավորվի, ես համաձայնվեցի»,-ասաց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն:
Փարաքարի ավագանու երեկվա նիստին ներկա էին նաև ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Սարգսյանը:
Վալոդյա Գրիգորյանը տեղյակ չէ՝ ինչ էին անում Հայկ Սարգսյանն ու Վահագն Ալեքսանյանը Փարաքարում։
«Չկա ինչ-որ մեկը, որի ներկայությունը կարող է ինձ կաշկանդել կամ ինձ մոտ տրամադրություն փոխել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Ավագանու մնացած 11 անդամներն էլ համայնքապետ էին ընտրել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանին։
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 17:41 Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում․ Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել
- 09/30/2023 16:42 Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
- 09/30/2023 12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)