Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Աղվան Հովսեփյանի կալանավորումը վերաճել է դեպի պատժիչ միջոցի, ինչն անթույլատրելի է.փաստաբանը չի բացառում, որ կբարձրացնեն դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը 01/04/2022   19:32  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը` առանց բավարար հիմքերի: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դատարանի որոշումը գնահատեց որպես ոչ իրավաչափ և տեղեկացրեց, որ որոշման դեմ բողոք կներկայացվի:

Քննիչը կալանքի ժամկետի երկարացման միջնորդության հիմքում դրել էր նաև քննությանը խոչընդոտելու հիմքի շարունակական առկայությունը, ինչը պայմանավորում էր նրանով, որ պետք է կատարվեն բազմաթիվ քննչական գործողություններ, վկաներ հարցաքննել, հատկապես, նման գործողություններ կատարելու համար քննիչն ունի դատախազի ցուցմումը: Պաշտպանության կողմը բարձրաձայնել է հարցը, որ ցուցումի բովանդակությունը պետք է բացահայտվի, պաշտպանության կողմը պետք է հասկանա, թե քննիչն ինչ գործողություններ պետք է կատարի այս երկու ամսվա ընթացքում:

Նշենք, որ քննիչը հայտարարել էր նախաքննության ավարտի մասին, առանց ավելի վաղ դատախազի տված ցուցումները կատարելու: Դատախազությունը հայտարարեց, որ գործը հետ է ուղարկել նախաքննական մարմին` նոր ցուցումով` քննության բազմակողմանիությունն ապահովելու համար, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն շտապեց հայտարարել, թե դատախազի ցուցումն առարկություններով հետ են ուղարկել դատախազին: Իսկ հիմա, երբ նորից Ա.Հովսեփյանի կալանավորման ժամկետի երկարացման հարցն է, նույն նախաքննական մարմինը պնդում է, թե դատախազի ցուցում ունեն, որը պետք է կատարեն. ասել է թե նախաքննությունը վերսկսվել է: Սակայն չեն մանրամասնում, թե ինչ քննչական գործողություններ են կատարվում:

«Պատկերացնենք, որ, օրինակ՝ դատախազը ցուցում է տվել նշանակել փորձաքննություն կամ կատարել թվով 20-30 զննություն, ապա տվյալ դեպքում պարզ է, որ քննությանը խոչընդոտելու հավանականությունն իրատեսական չէ: Աղվան Հովսեփյանն ինչպե՞ս պետք է խոչընդոտի փորձաքննության կատարմանը, նշանակմանը կամ զննության կատարմանը, իսկ քննիչի միայն այն հայտարարությունը, որ պետք է հարցաքննվեն վկաներ, բավարար չէ դատարանի համար փաստելու, որ իրականում այդ վկաներին հարցաքննելու անհրաժեշտություն կա և դատարանը հետագայում միայն քննիչի ասածների հավաստիության կանխավարկածով չի կարող առաջնորդվել՝ արձանագրելու այդ հանգամանքը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քննիչը բնականաբար չի ներկայացրել ցուցումը՝ հորդորելով առաջնորդվել իր այն հայտարարություններով, որ պետք է վկաներ լսի: Փաստաբանի խոսքով՝ նման պայմաններում դատարանը պետք է մերժեր կալանավորման ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը, որովհետև փաստացի առկա էր իրավիճակ, որ նախաքննության ավարտ էր հայտարարվել, պաշտպանության կողմին արդեն տրամադրվել էր գործի նյութերը և, ըստ էության, դատավարական որոշակի փուլ անցնելուց հետո, նախկինում արձանագրված քննությանը խոչընդոտելու հիմքը ՄԻԵԴ չափանիշների համաձայն՝ նվազում է:

«Ցավոք դատարանը գտավ, որ քննությանը խոչընդոտելու հիմքը շարունակում է գոյություն ունենալ՝ առանց քննիչի կողմից՝ դատախազի ցուցումը ստանալու, ծանոթ լինելու, առաջնորդվեց քննիչի հայտարարության հավաստացիության կանխավարկածով և արձանագրեց, որ պետք է հարցաքննվեն տասնյակ վկաներ, սակայն այդ տեղեկատվությունը նրան փաստի տեսանկյունից որտեղից՝ պաշտպանության կողմի համար անհասկանալի է »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում էլ պաշտպանության կողմը հայտարարում էր, որ ոչ մի վկա չպետք է հարցաքննվի, դատարանն ինչու՞ պաշտպանության կողմի հայտարարության հավաստիության կանխավարկածով չառաջնորդվեց, այլ՝ հակառակը:

Ալեքսանյանն ընդգծեց, որ գործ ունենք ոչ թե կալանքը որպես խափանման միջոցի, այլ՝ պատժիչ միջոցի հետ. «Աղվան Հովսեփյանի կալանավորումը վերաճել է դեպի պատժիչ միջոցի, ինչն անթույլատրելի է»: Փաստաբանը նշեց, որ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել և հույս հայտնեց, որ վերաքննիչ դատարանում գոնե արժանապատիվ դատավոր կգտնվի, որը պատշաճ գնահատական կտա և կարձանագրի Աղվան Հովսեփյանի՝ շարունակական կալանքի տակ պահելու ոչ իրավաչափ լինելը:

Փաստաբանը չբացառեց, որ այս փուլում որոշակի գործողություններ կատարելու կամ ապացույցներ ձեռքբերելու վերաբերյալ միջնորդություններ կներկայացվեն, սակայն պաշտպանության կողմն ավելի հակված է արդեն դատավարության հետագա փուլերում, քանի որ նախաքննական մարմնին չեն վստահում և եթե անգամ օբյեկտիվորեն ընդունվի այն իրողությունը, որ կարող են ներկայացնել որոշակի փաստական տվյալներ՝ դրանք քննիչի կողմից ապացույց ճանաչելու տեսանկյունից, ապա կան ողջամիտ կասկածներ, որ քննությունն այնպես կիրականացվի՝ այդ ապացույցներն արհեստականորեն հերքելու կամ խոչընդոտներ ստեղծելու տեսանկյունից:

Փաստաբանի դիտարկմամբ` դատախազի կողմից քրեական գործը վերադարձնելը և դատարան չուղարկելը ևս վկայում է այն մասին, որ մեղադրանքն իրավաչափ չէ, ունի բացեր և շատ լուրջ խնդիրներ:

«Իրենք ամեն գնով փորձում են Աղվան Հովսեփյանին երկար պահել կալանքի տակ, որովհետև շատ լավ հասկանում են, որ դատարանում այս մեղադրանքն ուղղակի պայթելու է, իսկ խափանման միջոցի հարցի լուծումն ավելի բարենպաստ արդյունք կարող է տալ, քան՝ մինչդատական վարույթում, քանի որ մինչդատական վարույթում կալանքներ լսող դատարանների ստեղծումը պատահական չէ, ստեղծված է այս իշխանությունների կամքը կատարելու համար»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Ի դեպ, դատավոր Դավիթ Արղամանյանին պաշտպանության կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն չուներ ծանոթանալու գործի նյութերին, իսկ առանց գործի նյութերին ծանոթանալու միջնորդության քննությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ գործ ունենք անօրինական դատարանի հետ: Փաստաբանը չբացառեց նաև, որ այդ հարցը, ի թիվս այլնի, բարձրացվի Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովում: Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Արղամանյանը հրաժարվել էր ինքնաբացարկ հայտնել այն դեպքում, երբ մինչ դատավոր նշանակվելը, հանդիսանում էր ՔՊ կուսակցության անդամ-ակտիվիստ, որը ոչ միայն զբաղեցրել է նախարարի օգնականի պաշտոնը, այլև՝ մասնակցել ընդդեմ նախկին իշխանությունների իրականացվող բողոքի ակցիաներին, ֆեյսբուքյան գրառումներում և հանրային այլ տիրույթներում սատարել գործող իշխանություններին և քննադատել նախկին իշխանության ներկայացուցիչներին: Հատկանշական է, որ բոլորովին վերջերս ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելոը համար, քանի որ դատավորը նշել էր, որ Փաշինյանի կողմից՝ «վնգստացող դատավորներ» հայտարարությունը վիրավորական է դատավորների համար:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:25 30/12/2021  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Դավիթ Արղամանյանը քննում է Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացնելու միջնորդությունը՝ չունենալով բավարար ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար. Ինքնաբացարկը մերժվել է
14:47 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով բազմակողմանի եւ լրիվ քննություն չի կատարվել. դատախազը գործը հետ է ուղարկել քննիչին՝ ցուցումներով
18:59 20/12/2021  |  Քրեական խրոնիկոնԱղվան Հովսեփյանի առանձնատնից գողություն կատարած անձը ձերբակալվել է
16:53 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենայից փաստաթղթեր են հափշտակել
12:23 17/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի գործով արհամարհել է դատախազության ցուցումը ու հայտարարել նախաքննության ավարտ
19:22 07/12/2021  |  Քրեական խրոնիկոնԱղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում
14:45 06/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք.Ալեքսանյանը՝ Առուշանյանի մեղադրանքի շինծու լինելու մասին
16:36 30/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչը մերժեց բողոքը
15:21 30/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց.որոշումը կհրապարակվի այսօր
15:53 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր է ճնշումներ լինեն. Առուշանյանի գործը ստանդարտից դուրս է. փաստաբան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]