Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը իրականացվում է առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու․ ՄԻՊ 01/03/2022   22:37  |  ԼՐԱՀՈՍ

Անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է թերացումներով և առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թերի է կազմակերպել անօթևան մարդկանց համար կացարանի տրամադրման գործընթացը, մարդիկ բարդություննների առաջ են կանգնել պետության կողմից խնդիրները ժամանակին չլուծելու պատճառով: Անտեսվել է, որ հարցը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կրկնակի խոցելի վիճակում գտնվող մարդկանց արժանապատվությանն ու իրավունքներին:

Տարիներ շարունակ մեր երկրում անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելու ծառայություններ իրականացրել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Վարդաշենում գտնվող անօթևանների ժամանակավոր կացարանը:

Դեռ 2021թ. դեկտեմբերի 13-ին Նախարարության համար արդեն պարզ էր, որ ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մրցույթում որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել:

Ավելին, Նախարարությունն ավելի վաղ տեղյակ է եղել, որ այդ տարի հայտ չի կարող ներկայացնել ծառայությունն այդ պահին իրականացնող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, քանի որ ըստ Նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ բարեգործական նշված հիմնադրամը «մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ»։

Հետևաբար, Նախարարությունն ինքն է ստանձնել անօթևան մարդկանց կացարանի տրամադրումը, որն էլ հանձն է առել ապահովել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Նախարարությունը ծառայության մատուցման համար նախապես չի ապահովել բավարար պայմաններ։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Պաշտպանի աշխատակազմ են ստացվել կացարանի շահառուներից ահազանգեր այն մասին, որ իրենք, ունենալով անօթևանի կարգավիճակ, դեկտեմբերի 31-ից հայտնվելու են դրսում, քանի որ պետության և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ահազանգերի հրատապ ուսումնասիրություն: Պարզվել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, բայց հիմնադրամը շարունակել է պատվիրակված ծառայությունների մատուցումը մինչև նոր պայմանագրի կնքումը։ Մարդու իրավունքներին պաշտպանի աշխատակազմին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ այս անգամ պայմանագրի գործողությունը չի շարունակվելու և հունվարի 1-ից իրենք են ստանձնելու կացարանի տրամադրումը վերը նշված պատճառներով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին արագ արձագանքման այց է իրականացվել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք՝ կացարանի պայմաններն ուսումնասիրելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է, որ Տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։

Մասնավորապես, թեև Նախարարությունը նախատեսել է, որ 93 շահառուները պետք է տեղափոխվեն դեկտեմբերի 31-ից, այդ մասնաշենքում դեռ դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք մասնագետների տեղեկացմամբ՝ պետք է վերսկսվեին 2022 թվականի հունվարի 3-ից:

Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հավաստիացրել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունվար ամսվա վերջում, բայց ուսումնասիրությունը վկայում է, որ դա լիարժեք վերանորոգման իրատեսական ժամկետ կարող է չլինել:

Այցի պահին առկա է եղել ընդամենը 1 շահագործվող սանհանգույց` նախատեսված թե´ կանանց, թե´ տղամարդկանց համար, սենյակները գերբեռնված են եղել մահճակալներով։ Մահճակալները տեղադրված են այն աստիճան անթույլատրելի կիպ, որ ապահովված չեն անձնական կյանքի, մասնավորության գոնե նվազագույն տանելի պայմաններ:

Նախարարության խիստ թերի իրազեկման պատճառով հաստատությունը տեղյակ չի եղել, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն․ օրինակ՝ նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն, այդ թվում՝ տեղաշարժման դժվարություններ, քանիսն ունեն անկողնային խնամքի կարիք։

Արձանագրվել է, որ մասնաշենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ առկա չէ վերելակ։

Հակառակ նրան, որ շահառուների կարիքների մասին չկա պատշաճ տեղեկություն՝ ներկայացվել է հաստիքների ավելացման պահանջ, ինչը խնդրահարույց է մարդկանց կարիքներին համապատասխանության տեսանկյունից։

Հատուկ նշում ենք, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ արձանագրել է անօթևանների իրավունքների ապահովման համակարգային ու անհատական բազմաթիվ խնդիրներ:

Բայց այս հայտարարության նպատակը այդ խնդիրներին անդրադառնալը չէ.

խոսքը անթույլատրելի վիճակի մասին է, երբ մարդու նկատմամբ պետությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները, խնդիրները ժամանակին չի լուծում, բայց այդ ամենի բացասական հետևանքների հասեցատերն ու «պատասխանատուն» դառնում է մարդը:

Կից լուսանկարներով ներկայացնում ենք անօթևաններին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած կացարանը դեկտեմբերի 30-ի դրությամբ, որտեղ պետք է տեղափոխվեին դեկտեմբերի 31-ին»,- գրել է Թաթոյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:24 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է.ՄԻՊ
22:17 29/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ․ ՀՀ ՄԻՊ
15:17 29/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱնվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից. ՄԻՊ
20:50 28/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
16:03 28/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը. ուսումնասիրության խիստ մտահոգիչ արդյունքները
23:39 27/12/2021  |  ԼՐԱՀՈՍ«Լրագրողների հետ այս շաբաթ և կիրակի օրերին կարևոր քննարկումներ ունեցանք»․ ՄԻՊ
18:18 26/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են. ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին
23:14 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍԳյումրիի երեխաների համար Ձմեռ պապը վաղ առավոտյան ՀՀ ՄԻՊ-ի պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ էր բերել
10:41 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը Գյումրիի բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել
23:03 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍԽաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը․ ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]