Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Վտանգվում է դատավորների և դատական իշխանության անկախության և անաչառության սկզբունքը. Դատավոր Արշակ Վարդանյան 01/03/2022   14:26  |  Հարցազրույց

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում՝ ընդլայնելով դատավորների, ԲԴԽ անդամների և ՍԴ դատավորների  լիազորությունների դադարեցման մեխանիզմները: Մասնավորապես, ըստ նախագծի,  առաջարկվում է լիազորությունների դադարման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջների խախտում համարել նաև  կոնկրետ դատարանի կողմից  ՀՀ  մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը: Այլ խոսքով՝ ՄԻԵԴ վճիռները կարող են հիմք հանդիսանալ դատավորի լիազորությունների դադարեցման համար, ինչն էլ մտահոգություններ և դժգոհություններ է առաջացրել մասնագիտական հանրությունում: Խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ դատավորները դիմել են  ՀՀ ԱՆ նախարար Կարեն Անդրեասյանին՝ ներկայացնելով իրենց դիտարկումները: Ընդ որում՝ խնդրի մասին բարձրաձայնել են այն դատավորները, որոնց կողմից կայացված ակտերը չեն վիճարկվում միջազգային ատյաններում:

Օրենսդրական փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, «ՀՀ դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է  դատավորների լիազորությունների դադարեցման հիմք դիտարկել  նաև ՄԻԵԴ վճիռները, ընդ որում՝ կիրառելի կլինի նաև հետադարձ ուժը։ Ի՞նչ վտանգներով է դա հղի։

- Մինչև «ՀՀ դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների նախագծերով առաջարկվող՝ դատավորների լիազորությունների դադարեցման հիմքի վերաբերյալ կարծիք ներկայացնելը կցանկանայի անդրադառնալ դրա հետ փոխկապակցված մի շարք հարցերի: Այսպես` «Դատավորների մագնա կարտայում» (Հիմնարար սկզբունքներ), Եվրոպական դա­տավորների խորհրդատվական խորհուրդ, դատարանների անկախության երաշխիքների հա­մա­տեքստում արձանագրել է հետևյալը.

«6. կարգապահական վարույթն իրականացվում է անկախությունը երաշխավորող մարմ­նի կողմից՝ դատարան բողոքարկելու հնարավորությամբ:/…/

13. դատավորների անկախությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր պետութ­յուն պետք է ստեղծի Դատական խորհուրդ, որը օրենսդիր և գործադիր իշխանություններից անկախ կլինի և օժտված կլինի լայն լիազորություններով՝ իր գործունեության կազմա­կերպ­ման, գործունեությանը և համբավին վերաբերող խնդիրների կարգավորման համար: Խորհրդի կազմը կարող է համալրվել միայն դատավորներով կամ գերակշռող մեծա­մասությամբ դա­տավորներով, որոնք կարող են ընտրվել իրենց դատավոր գործ­ընկերների կողմից»:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (այսուհետ՝ ԵԴԽԽ) թիվ 10(2007) կարծիքի հա­մաձայն՝  բարձրագույն դատական խորհուրդը պետք է ունենա խառը կազմ, որի ողջ կազ­մը կամ զգալի մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ, անհրաժեշտության դեպքում որոշ հատուկ աշխատանքներ կարող են վերապահվել բացառապես դատավոր­ների կազմով ներ­կա­յացվող խմբին: Դատավոր չհանդիսացող ան­դամների նշանակումը պետք է հանձնարարվի քաղա­քական մարմին չհանդիսացող մարմնի, եթե, այնուհանդերձ, ընտրվում են խորհրդա­րանի կողմից, չպետք է լինեն խորհրդարանի անդամ, պետք է ընտրվեն որակյալ մեծամաս­նության կողմից՝ ունե­նալով ընդդիմադիր ուժերի զգալի աջակցությունը և պետք է ապահովեն հասարակության բազմաշերտ ներկայաց­վածութ­յունը Բարձրագույն դատական խորհրդի ընդ­հանուր կազմում: Բարձ­րագույն դա­տական խորհրդի որոշումները պետք է հիմնավորված լի­նեն և ենթակա լինեն պարտադիր կատար­ման՝ դատական բողոքարկման հնարավորութ­յամբ:

Ըստ ԵԴԽԽ «Դատավորների մասնա­գիտական վարվելակերպը, մասնավորապես՝ էթիկան, դա­տավորի պաշտոնի հետ անհա­մատեղելի վարքագիծը և անաչառությունը կանոնա­կար­գող սկզբունք­ների և կանոնների մա­սին» թիվ 3 կարծիքի (2002)՝  որոշ պետությունների վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա պաշտպանելու դատավորներին այն գայթակղութ­յունից, որ ընդարձակվի վերջիններիս պատասխանատվության շրջանակը զուտ իրավասութ­յանն առնչվող հարցերում: Բարձրագույն դատական խորհրդի դերն է՝ ցույց տալ, որ դատավորը չի կարող մեկ այլ մասնագիտական բնագավառի ներկայացուցչի հետ միևնույն պատասխա­նատ­վությունը կրել, դատավորը հանրային գործառույթ է իրականացնում և չի կարող հրա­ժարվել վեճեր լուծելուց: Ավելին, եթե դատավորի նկատմամբ վերջինիս որոշումների համար կի­րառվում են իրավական և կարգապահական պատժամիջոցներ, այս պարագայում խախտ­վում են թե դատական իշխանության անկախությունը, թե լիազո­րությունների ժողովրդա­վարական հավասարակշռությունը: Ուստի՝ դատական իշխա­նությունը պետք  է միանշանակ դա­տապարտի այն քաղաքական ծրագրերը, որոնք կոչված են սահմանափակելու դատավորների՝ որոշում կայացնելու ազատությունը: Սրանով չի թուլացվում դատավորների՝ օրենքը պահ­պանելու պարտականությունը: Կարևոր է, որ դատա­վոր­ները օգտվեն կարգապա­հական վա­րույթի պաշտպանության իրավունքից, որը կերաշխավորի դա­տական իշխանութ­յան անկա­խության սկզբունքի պահպանումը և կիրագործվի հստակ սահմանված կարգապա­հական խախտման հիմքով՝ քննության առնվելով այնպիսի մարմնի կողմից, որը զերծ կլինի քաղա­քական ցանկացած ազդեցությունից:

ԵԴԽԽ թիվ 17(2014) կարծիքի համաձայն՝ «պաշտոնավարման շարունակման և ան­փո­փո­խելիության սկզբունք­ները դատա­վորի անկախության հիմնարար տարրեր են, ուստի պետք է պահպանվեն: Պաշտոնավարումը պետք է կասեցվի, եթե օրենքով կարգապահական կամ քրեական  պատասխանատվության նախատեսող նորմերի լուրջ խախտում է արձա­նագրվել, պետք է իրականացվի քննություն՝ պատշաճ ընթացակարգի պահպանմամբ և վստա­հելի ապա­ցույցների վրա հիմնվելով: Լիազո­րությունների դադարեցումը կարող է լինել հետևանք, եթե գնահատման գործ­ընթացի արդյուն­քում միանշանակ եզրակացվել է, որ դա­տավորն անկարող է կամ չի ցանկանում կատարել դատավորի իր պարտականությունները նվազագույն ընդու­նելի մակարդակով»:

ԵԴԽԽ-ի «Դատա­կան իշխանության անկախության և դատավորների անփոփոխելիության չափո­րոշիչների մասին» թիվ 1(2001) կարծիքի համաձայն՝  «59. Անփոփոխելիության սկզբունքի բացա­ռութ­­յունների առկայությունը, հատ­կա­պես, եթե դրանք բխում են կարգապահական պատաս­խա­նատ­վության միջոց կիրառելու պա­հանջից, անմիջականորեն հանգեցնում է այն մտքին, թե որ մարմնի կողմից կամ ինչ մեթոդով և ինչ հիմքով դատավորը կարող է ենթարկվել կար­գապահական պատաս­խանատվության: Թիվ R/94/ 12 առաջարկության VI/2/ և /3/ սկզբունքով պար­տադրվում է հստակ սահմանել այն արարքները, որոնց համար դատավորի լիազորութ­յունները կարելի է դադարեցնել և որ կար­գապահական վարույթի ընթացակարգերը պետք է հա­մապա­տասխանեն Մարդու իրավունք­ների կոնվենցիայի պատշաճ ընթացակարգի պա­հանջներին: Առաջարկության մեջ ասվում է, որ «պետությունները պետք է դիտարկեն օրենքով հատուկ իրավասու մարմին ստեղծելու հար­ցը, որը պատասխանատու է կիրառելու կարգա­պա­հական պատասխանատվության միջոցներ, եթե դատա­րանը դրանով չի զբաղվում: Նման մարմնի որոշումները պետք է վերահսկվեն վերադաս դատական մարմնի կողմից կամ այդ մարմինը հենց ինքը պետք է հանդիսանա վերադաս դատական մարմին»(…)»:

ԵԴԽԽ-ի թիվ 1 (2001) կարծիքի համաձայն՝ «դատավորների անկախությունը նրանց սեփական շահերի համար տրված բացարձակ իրավասություն կամ արտոնություն չէ: Այն բխում է իրա­վունքի գերա­կայության շահերից և այն անձանց շահերից, որոնք փորձում են օգտվել արդարա­դատութ­յունից և արդարա­դատություն են ակնկալում:

Նման անկախությունը պետք է գոյություն ունենա ընդհանուր առմամբ հասարակության և ցան­կացած վեճի կոնկրետ կողմերի առնչությամբ, որի վերաբերյալ դատավորները պետք է կայացնեն դատական ակտ:

Ոչ պատշաճ արտաքին ազդեցությունից զերծ մնալը համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունք է, մասնավորապես ՄԱԿ-ի հիմնարար սկզունքների 2-րդ պարբերության թիվ R (94) 12 առա­ջարկության 1(2)(դ) սկզբունքի համաձայն՝ «Օրենքով պետք է սահմանվեն պատ­ժա­միջոցներ այն ան­ձանց դեմ, որոնք կփորձեն ազդեցություն գործել դատավորների վրա նման հարցերում»: Որպես ընդ­հանուր սկզբունքներ՝ անհարկի ազդեցությունից զերծ մնալը և ծայ­րահեղ դեպքերում պատժա­միջոցների կիրառումն անվիճելի են:

Իր գործառույթները կատարելիս դատավորը ոչ մեկի աշխատողը չէ. նա պետական պաշ­­­­տոն զբաղեցնող անձ է, ով ծառայում է օրենքին և պատասխանատու է միայն օրենքի առաջ: Աքսիոմա է, որ որևէ գործի առնչությամբ որոշում կայացնող դատավոր չպետք է ըն­դու­նի դա­տական համա­կարգի ներսում կամ համակարգից դուրս որևէ երրորդ անձի հրա­ման կամ կարգադրություն:

Թիվ R (94) 12 առաջարկության 1(2)(դ) սկզբունքով սահմանվում է, որ «դատավորների որո­­շումները ենթակա չեն վերանայման օրենքով սահմանված կարգով բողոքարկման ըն­թա­­­ցակարգից դուրս» և 1(2)(ա) (iv) սկզբունքով սահմանվում է, որ «համաներման, ներ­ման կամ նմանատիպ այլ դեպքերի մասին որոշումներ ընդունելուց բացի՝ կառավա­րութ­յունը կամ պե­­­տական ապարատը չպետք է կարողանան ընդունել որևէ որոշում, որով հետադարձ ուժով ան­վա­վեր ճանաչվեն դատական ակտերը»: «Դատավորները պետք է ունե­նան դատա­կան գոր­ծերով անաչառ որոշումներ ընդունելու անսահմանափակ ազատութ­յուն՝ ելնելով իրենց խղճի թելադրանքից և փաստերի իրենց մեկնաբանությունից, ինչպես նաև պահ­պա­նե­լով գոր­ծող օրենքով սահմանված կանոնները»:

ԵԴԽԽ-ի «Դատավորների մագնա կարտայի (հիմնարար սկզբունքների)» 21-22-րդ կետերի համաձայն՝ Դատարանի սխալներից պաշտպանված լինելու իրավունքը պետք է ամրագրվի բողո­քարկման համակարգով: Բա­ցառությամբ այն դեպքերի, երբ դատավորը կան­խամտած­ված չի կա­տարում դատավորի իր սահմանված պարտականությունները, նա չպետք է անձ­նական պա­տաս­խանատվություն կրի իր պարտականությունները կատարելու համար, նույն­իսկ պետությանը փոխ­հատուցելու ճանապարհով:

ԵԴԽԽ-ի թիվ 3 (2002) կարծիքի համաձայն՝ դատա­վոր­ների ան­կա­խությունն առանցքային սկզբունք է և յուրաքանչյուր պետության քաղա­քացու, այդ թվում՝ դատավորների իրավունքն է: Դատավորների անկախությունն ունի թե՛ ինստի­տու­ցիո­­նալ և թե՛ անհատական ասպեկտ: Դա­տական անկախությունն անբա­ժանելիորեն կապ­ված է դա­տա­­­վորի անաչառության հետ և դրա նա­խապայմանն է հանդի­սա­նում, ինչն առանց­­­քային է դատական համակարգի արժանա­հավատության և վստա­հելիութ­յան համար, որը պետք է ոգեշնչման աղբյուր հանդիսանա ժողովրդա­վարական հասարակության հա­մար:

Նույն կարծիքի համաձայն՝ «Որոշ պետությունների վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա պաշտ­պանելու դատավորներին այն գայթակղութ­յունից, որ ընդարձակվի վերջիններիս պա­տաս­խա­նատ­վության շրջանակը զուտ իրավա­սությանն առնչվող հարցերում: Բարձրա­գույն դատական խորհրդի դերն է՝ ցույց տալ, որ դատավորը չի կարող մեկ այլ մասնա­գիտական բնագավառի ներկայացուցչի հետ միևնույն պատասխա­նատ­վությունը կրել, դատավորը հան­­րային գործառույթ է իրականաց­նում և չի կարող հրա­ժարվել վեճեր լուծե­լուց: Ավելին, եթե դա­տավորի նկատմամբ վերջինիս որոշումների համար կիրառվում են իրա­վական և կար­գա­պահական պատժամիջոցներ, այս պարագայում խախտ­վում են թե՛ դա­տական իշ­խա­­­­նության ան­կախությունը, թե՛ լիազորությունների ժողովորդա­վա­րական հավա­սա­րակշռութ­­յունը: Ուստի՝ դատական իշխա­նությունը պետք  է միանշանակ դատա­պարտի այն քաղա­քական ծրագ­­րերը, որոնք կոչված են սահ­մանափակելու դատավոր­ների՝ որոշում կա­յացնելու ազա­տությունը: Սրանով չի թուլացվում դա­տավորների՝ օրենքը պահ­պանելու պար­­­­­­տա­կա­նութ­յու­նը: Կարևոր է, որ դատավորները օգտվեն կարգապա­հական վարույթի պաշտ­­պա­նության իրա­վունքից, որը կերաշխավորի դատական իշխա­նության անկա­խութ­յան սկզբուն­քի պահ­պա­նումը և կիրագործվի հստակ սահմանված կարգա­պա­հական խախտ­­­­­­ման հիմ­քով՝ քննութ­յան առնվելով այնպիսի մարմնի կողմից, որը զերծ կլինի քաղա­քական ցան­կացած ազդե­ցութ­յունից»:

ՄԱԿ-ի կողմից 1985 թվականին կազմված «Դատական իշխանության անկախության հիմ­նարար սկզբունքներ» փաստաթղթի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «դատական իշխա­­­նությունը պետք է դատարան ներկայացված գործերով որոշումներ ընդունի՝ պահպա­նելով անաչառությունը, հենվելով փաստերի վրա և օրենքի համաձայն, առանց որևէ անձի կողմից կամ որևէ պատճառով ուղղակի կամ անուղղակի սահմանափակումների, անհարկի ազդե­ցության, դրդումների, ճնշումների, սպառնա­լիքների կամ միջամտությունների»: Տվյալ փաս­տաթղթի 8-րդ հոդվածի համաձայն՝դատավորները «պետք է մշտապես իրենց դրսևորեն այն­պես, որ պահպանեն իրենց պաշտոնի արժանապատ­վութ­յունը, ինչպես նաև դատական իշխա­նության անաչառությունը և անկախությունը»:

«ԵԴԽԽ-ն ընդհանուր առմամբ ընդունելի կամ խրախուսելի չի համարում դատական բաց­­թո­ղումների համար դատավորների քրեական պատասխանատվության սահմանելը: Դա­­­­տ­ավորը չպետք է գործի ֆինանսական պատժամիջոցների սպառնալիքի, առավել ևս՝ ազա­տազրկման սպառ­նալիքի տակ, ինչը կարող է ենթագիտակցաբար ազդել նրա կողմից ընդուն­վող դատավճռի վրա»:

«Դատավորի դեմ քրեական վարույթի հարուցումը, որը չի արժանացել դատական կողմի հա­վանությանը, տարածված գործելակերպ է դարձել եվրոպական մի շարք երկրներում: ԵԴԽԽ-ն գտնում է, որ այն երկրներում, որտեղ քրեական հետաքննություն կամ վարույթ կարող է հարուցվել մասնավոր անձի նախաձեռնությամբ, պետք է գոյություն ունենա մե­խա­նիզմ՝ կանխելու կամ ար­գելելու նման հետաքննությունը կամ վարույթը դատավորի դեմ վեր­­ջինիս պաշտոնավարության առնչությամբ, եթե ամուր հիմք չկա կարծելու, որ դատա­վո­րը կարող է ենթարկվել քրեական պա­տասխանատվության»:

ԵԴԽԽ-ի «Ժողովրդավարական հասարակությունում դատական իշխանության դիրքը և փոխ­հարաբերությունը իշխանության այլ թևերի հետ» կարծիքի թիվ 18 (2015) համաձայն՝ «Օրենսդիր կամ գործադիր իշխանությունների կողմից ընդունված որոշումները, որոնց համաձայն վերացվում են դատական անկախության հիմնական երաշխիքները, անընդունելի են, եթե նույնիսկ քողարկված են»:

«Երաշխավորված պաշտոնավարման ապահովություն ունեցող անհատ դատավորների սահ­մանադրական լեգիտիմությունը չպետք է խոչընդոտվի օրենսդիր և գործադիր միջոցներով, որոնք կարող են ի հայտ գալ քաղաքական իշխանության փոփոխությունների արդյունքում»:

Դատական իշխանության անկախությանը վերաբերող վերոնշյալ խորհրդատվական կար­ծիքների լույսի ներքո ուսումնասիրելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի գործող կարգավորումները և դրանում առաջարկվող օրենսդրական փոփոխությունը՝ կարելի է ար­ձանագրել հետևյալը.

Նախ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ ԲԴԽ-ում դատավոր-անդամների ներ­կայաց­վածությունը կազմում է 50 տոկոս (10-ից 5 անդամն են գործող դատավոր, որոնք ընտրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից), թեև վերոնշյալ խորհրդատվական Կարծիքների համաձայն՝ դատավորները թիվն այդ մարմնում կամ գոնե կար­գապահական վարույթի քննության շրջականերում պետք է լինի գերակշռող: Խորհրդատվական այդ առաջարկը պատահական չէ, այն իշխանության մյուս ճյուղերից դատավորների անկախությունը ապահովող կարևորագույն իրա­վական երաշխիք է: Ընդ որում՝ ԴՕ սահմանդրական օրենքի ներկա կարգավորմամբ բացակայում է կարգապահական վարույթի արդ­յունքներով ԲԴԽ կայացրած որոշումն արդյունավետորեն՝ ըստ էության բողոքարկելու ընթացակարգը, այն վերջնական որոշում է, թեև այդ վա­րույթի արդյունքում դատա­վորի լիազորությունները կարող են նաև դադարեցվել:

Այսպես, ԴՕ-ի սահմանադրական օրենքի 156.1 հոդվածով նախատեսված՝ դատավորին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման բողոքարկման կարգի բովանդակային վերլու­ծությունից հետևում է, որ դրանով նախատեսվել են ԲԴԽ որոշման բողոքարկման համար անհրաժեշտ խիստ պայմաններ, ուստիև՝ սահ­մանափակ հնարավորություն: Բողո­քարկման ենթակա է միայն այն որոշումը, որով  ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողո­քարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա։ Այլ կերպ ասած՝ վերոնշյալ բոլոր պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության պայ­մաններում կարգապահական պատասխա­նատվության ենթարկված, այդ թվում՝ լիազորությունները դադարեցված դատավորը զրկված է իր վերաբերյալ ԲԴԽ որոշումը վիճարկելու իրավունքից: Այլ կերպ՝ ներկայում գործող տվյալ կարգա­վորումն առերևույթ ոտնա­հարում է ՄԻԵԿ-ով նախատեսված դատավորի պաշտպանության իրա­վունքը, քանի որ տվյալ պարա­գայում դատավորն օգտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխա­վոր­ված արդար դա­տաքննութ­յան իրավունքի կազմում ընդգրկված անխտիր բոլոր իրավունքներից, այդ թվում՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը վերադաս դատական ատ­յան բողոքարկելու իրավուն­քից:

Տվյալ օրենսդրական նախագծի և դրա բուն նպատակի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ հանգամանքները.

1. ԲԴԽ-ում դատավոր-անդամների  և ԱԺ կողմից ընտրված ԲԴԽ անդամների հարաբերակ­ցութ­յունը: Դատավորի լիազորությունները դադարեցնելու կոնկրետ հիմքի «հստակեցմանն» ուղղված առաջարկը հանրային քննարկման է ներկայացվում այն ժամանակ, երբ ԲԴԽ դատավոր ան­դամ­­­ներից մեկի լիազորություններն անորոշ ժամկետով, այլ կերպ՝ մինչև նրա վերաբերյալ քրեական գործով կայացվելիք վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը, օրենքի ուժով կասեցված են, այսինքն՝ ԱԺ կողմից ընտրված ԲԴԽ անդամների ներկայությունը փաստացի գերակշռում է և տևական ժամանակ գերակշռելու է: Թեև իրավասու մարմիններին առաջարկել էինք օրենսդրորեն լուծում տալ լիազորությունները կասեցվելու դեպքում ԲԴԽ տվյալ անդամին ժամակավորապես փո­խարինելու խնդրին (անկախ նրանից ԴԸԺ-ի, թե ԱԺ կողմից ընտրված անդամ է), որով կերաշ­խավորվեր ԲԴԽ անդամների գոնե հավասարաչափ ներկայացվածությունը դատական իշխա­նության անկախութ­յունը երաշխավորող այդ մարմնի աշխատանքում, հատկապես՝ կարգապա­հական վարույթների ժամանակ, սակայն գործադիր իշխանության մարմինը հանդես է եկել բացա­ռապես վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը կատարելու նախաձեռնությամբ, այլ կերպ՝ կարելի է ենթադրել, որ այն խիստ արդիական, օր առաջ լուծում պահանջող խնդիր է:

Բացի այդ, Ազգային ժողովում ԲԴԽ անդամների թեկնածությունների ներկայացման և նրանց ընտրության գործընթացը նույնիսկ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունով վկայում է, որ սահմանադրա­կան այդ մարմին նրանց ընտ­րելու գործընթացում չի ապահովվել ընդդիմադիր ուժերի զգալի աջակցության, այդ կերպ՝ հասարակության բազ­մաշերտ ներկայաց­վածութ­յան վերաբերյալ ԵԴԽԽ մատնանշած պայմանը:

2. Տվյալ օրենսդրական նախաձեռնությանը նախորդել է նման նախաձեռնությամբ հանդես եկած նախարարության ղեկավարի՝ Արդարադատության նախարարի ոչ երկիմաստ ելույթներն ու հայտա­րարությունները՝ դատավորների «վեթինգ» իրականացնելու, դատական իշխանությունը «մաքրելու» վե­րաբերյալ, որի հիմնական եղանակը, ըստ նրա, կարգապահական վարույթներ հարուցելու գոր­ծիքի կիրառումն ու այդ կերպ՝ նրանց մի մասի լիազորությունների դադարեցմանն հասնելն է:

3. Միջազգային հեղինակավոր կառույցները՝ Վենետիկի հանձնաժողովը (2019 թվակա­նին), «Գրեկոն», ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (2021 թվականին) անդրադառանալով Հայաս­տանի դատական համակարգում առկա խնդիրներին,  բազմիցս բարձրաձայնել են, որ անհրաժեշտ է վերանայել դատավորների նկատմամբ կար­գա­պահական վարույթ հարուցելու Արդարադատության նախարարի դերը, որն ենթակա է դա­դա­րեցման այն պահից, երբ Դատական օրենսգրքում  նախա­տեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնա­ժողովն ապացուցի իր արդյունավետությունը: «Գրեկոն» կոշտ դիրքորոշում արտահայտելով, նույնիսկ հորդորել է կարգապահական վարույթում արդարա­դատության նախարարի դերը դադա­րեցնել: Վերոնշյալ մարմիններն իրենց  անհանգստությունն են արտահայտել առ այն, որ անգամ « ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններից հետո հնա­րա­վոր չէ կարգապահական որոշումը վիճարկել դատարանում, իսկ կատարված փոփո­խությամբ նախատեսված մեխանիզմն ոչ ավելին է, քան ԲԴԽ-ի կողմից գործը սահմանափակ հիմ­քերով վերսկսելու հնարավորություն:

4. Ամիսներ առաջ շրջանառության մեջ էր դրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին մեկ այլ օրենսդրական փաթեթ, որի համաձայն՝ դատա­վարության մասնակիցները, շրջանցելով Արդարադատության նախարարին և Դատա­վոր­ների ընդ­հանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, կարող էին անմիջա­կանորեն դիմել ԲԴԽ՝ նյութական և/կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Տվյալ օրենսդրական նախա­­ձեռնությունը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչվել է հակասահմանադրական, թեև որոշումը դեռևս հրապարակված:

 Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, դատավորի լիազո­րությունների դադարեցումը կարող է լինել միայն այն իրավիճակում, երբ դա­տավորն անկարող է կամ չի ցանկանում նվա­զագույն ընդու­նելի մակարդակով կատարել իր պարտականությունները: Յուրաքանչյուր դատավոր և առաջին հերթին՝ դատական իշխա­նության անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմինը՝ ԲԴԽ-ն  պետք  է միանշանակ դատա­պարտի այն օրենսդրա­կան նախագիծը, տվյալ դեպքում՝ նաև սա, քանի որ այն ուղղակի կամ անուղղակի կերպով  սահմա­նափակում է դատավորների՝ որոշում կայացնելու ազատությունը:

Ինչպես վերը նշվեց, դատավորների անկախությունը նրանց սեփական շահերի համար տրված բացարձակ իրավասություն կամ արտոնություն չէ, այն բխում է իրա­վունքի գերա­կայության և այն անձանց շահերից, ովքեր փորձում են օգտվել արդարադատութ­յունից և արդարա­դատություն են ակնկալում: Դատավորները պետք է ունե­նան դատա­կան գոր­ծերով անաչառ որոշումներ ընդունելու անսահմանափակ ազատութ­յուն՝ ելնելով իրենց խղճի թելադրանքից և փաստերի իրենց մեկնա­բանությունից, ինչպես նաև պահ­պա­նե­լով գոր­ծող օրենքով սահմանված կանոնները:

Դատարանի սխալներից պաշտպանված լինելու իրավունքը պետք է ամրագրվի բողոքարկման համակարգով: Բա­ցառությամբ այն դեպքերի, երբ դատավորը կան­խամտած­ված չի կատարում դա­տա­վորի իր սահմանված պարտականությունները, նա չպետք է անձ­նական պա­տասխանատ­վություն կրի իր պարտականությունները կատարելու համար, նույն­իսկ պետությանը փոխհատու­ցելու ճանապարհով: Եթե դա­տավորի նկատմամբ վերջինիս կայացրած որոշումների համար կիրառ­վում են իրա­վական և կար­գա­պահական պատժամիջոցներ, խախտ­վում են թե՛ դա­տական իշ­խա­­­­նության ան­կախությունը, թե՛ լիազորությունների ժողովորդա­վա­րական հավա­սա­րակշռութ­­յունը:     

Այսպիսով, դատական իշխանության անկախության վերաբերյալ միջազգային իրավական  կար­գավորումների ոսկե կանոնն այն է, որ դատական սխալների և բաց­­թողումների  համար դատա­վորների համար պատասխանատվության նախատեսելն ընդունելի կամ խրախուսելի չէ, քանի որ այն կարող է ենթագիտակցաբար ազդել նրա կողմից կայացվող որոշումների վրա:

Կարծում ենք, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ոչ միայն չի հստակեցնում, այլ ընդհակա­ռակը, ավելի է խճճում առավել արդիական վերը քննարկված առանցքային հարցերի շուրջ «Դատական օրենսգիրք» սահ­մա­նադրական օրենքում առկա կարգավորումները:

-Վատթարացնող նորմը կարո՞ղ է հետադարձ ուժ ունենալ ։

- Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտին հետադարձ ուժ տալու արգելքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդ որում՝ սահմանադրական այդ նորմը որևէ տարբերակում չի նախատեսել նյութական կամ դա­տավարական իրավունքի, իրավունքի տարբեր ճյուղերին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի տես­անկյունով, այլ կերպ՝ անձի, քննարկվող դեպքում՝ դատավորների իրավական վիճակը որևէ կերպ վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության սկզբունքից բացառութ­յուն­ներ և վերապահումներ հիմնական օրենքը չի նախատեսում:

Բացի այդ, Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետներ չնախատեսելու կամ հետադարձ ուժ կիրառելու մասով, հավասարապես վերաբերելի է նաև կարգապահական վարույթների ու այլ իրավախախտումների նկատմամբ, ինչը պայմանավորող պետությունների ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:

Այս հար­ցին մի խումբ դատավորներով անդրադարձել ենք տվյալ օրենսդրական նախաձեռ­նության վերաբերյալ Արդարադատության նախարարին ուղղված նամակում, որը հրապարակվել է:

Այսպես, քննարկվող օրենքի նախագծում առաջարկվել է օրենսդրորեն նախատեսել, որ դատավորի լիազորությունների դադարեցման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջ­ների խախտում է դիտարկվելու նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաս­տանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե այդ տրիբունալի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:

Ներկա կարգավորմամբ Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները նախատեսված են ԴՕ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով, սակայն այն պայմանավորված է դատավորի պաշտոնի հետ զուգահեռաբար այլ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու անթույլատրելիությունն օրենսդրորեն ամրագրելով:

Օրենսդրական վերոնշյալ փոփոխությունը թեև նախաձեռնվում է ԴՕ սահմանադրական օրենքում առկա անորոշությունը հստակեցնելու հիմնավորմամբ, սակայն ինքնին նախագիծն է բովանդակում անորոշություն: Մասնավորապես խոսքը՝ «միտումնավոր խախտում» եզրույթի մասին է, որը են­թադրում է խախտման նկատմամբ հոգեբանական վերաբերմունքի որոշակի դրսևորում՝ մեղքի ձև: Կարելի է ենթադրել, որ խոսքը խախտման դիտավորյալ լինելու մասին է, որն իր հերթին կարող է լինել ուղղակի կամ անուղղակի, սակայն գործող ԴՕ սահմանադրական օրենքում խոսք է գնում կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դրսևորած մեղքի երկու տեսակի դիտա­վո­րության կամ կոպիտ անփութության մասին (տես ԴՕ-ի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Բացի այդ, ԴՕ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Արդարադատություն կամ որպես դա­տարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբա­նութ­յունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահա­կան պա­տասխանատվության:


-Տարիներ շարունակ ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված դատական սխալները եղել են ուշադրության կենտրոնում։ Համաձայնեք, որ խախտումներ կան, որոնք, իրապես, որեւէ ընդհարություն չունեն  իրավաբանության հետ եւ նման պայմաններում ինչ եք կարծում պատասխանատվության ենթարկելը կարող է նպաստել դատական ակտերի որակի բարձրացմանը։

- Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ գլխավորապես ստուգում է ազգային դատարանների կողմից դիմողի հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման հանգամանքը ՄԻ եվրոպական կոն­վեն­ցիայի պահանջների լույսի ներքո, այլ կերպ՝ հանդիպում են դեպքեր, երբ դատավորները հստակորեն պահպանել են ներպետական օրենքները, սակայն ՄԻԵԴ-ը փաստել է, որ այդ օրենքը և դրա կիրառումը որակապես չեն համապատասխանում ՄԻԵԿ-ի պահանջներին և արձանագրել դիմողի հիմ­նարար իրավունքների խախտում: Նման իրավիճակում արդյոք օրենքի ոչ բավարար որակը և օրենսդիր մարմնի աշխատանքի բացասական հետևանքները պետք է հանգեցնեն դատավորի նկատ­մամբ կարգապահական վարույթ հարուցելուն՝ նրա լիազորությունները դադարեցնելու հեռանկա­րով և արդյոք վերոնշյալ նախագծով նախատեսվել են կամ գործող կարգավարումներում առկա են բավարար օրենսդրական երաշ­խիքներ, որոնք երաշխավորելու են դատավորի անկախությունը և կարգապահական վարույթի շրջանակներում նրա արդար դա­տաքննության իրավունքը: Կարծում եմ, որ՝ ոչ:

Միթե կոլեգիալության սկզբունքով աշխատող Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատական ակտերը, որոնցով երբեմն արձանագրվում են անձի հիմնարար իրավունքների խախ­տումներ, ներպետական մակարդակում ունեն ավելի ցածր արժեք և նշանակություն, քանի ՄԻԵԴ վճիռներով և որոշումներով արձանագրվածը, որքանով է ճիշտ օրենսդրական մակարդակում արվող այդ տարբերակումը ողջմատորեն կապել պետությանը նյութական պատասխանատ­վության ենթար­կելու հանգամանքով: Նշեմ, որ ՄԻԵԴ-ը անձի հիմնարար իրավունքների խախտումներ է արձա­նագրում հարուստ իրավական ավանդույթներ և կատարելագործված իրավական համակարգ ունեցող այնպիսի պետությունների դեմ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլն:

Այլ կերպ՝ ինչու գործով իրավակարգավորումներն արգելում են ներպետական դատարանների կողմից ստորին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը բեկանելիս կամ փոփոխելիս այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխա­նատ­վության ենթարկելու հնարավո­րութ­յունը, սակայն ՄԻԵԴ-ի կողմից անձի հիմնարար իրավունքի խախտում արձանագրելը պետք է նախատեսվի որպես դատավորի լիազորություններն անվե­րապահորեն դադարեցնելու հիմք, ո՞րն է տարբերակված այդ մոտեցման տրամաբանությունը, դրանց տա­րանջատման ողջամիտ չափանիշը:  

ՄԻԵԴ-ում դիմումն ընդունելի է դիմողի կողմից ներպետական բոլոր դատական ատյաններում դատական պաշտպանության իրավունքը սպառելու պարագայում (եզակի բացառություններով), ուստի՝ ՄԻԵԴ-ի կողմից անձի հիմնարար իրավունքի խախտում արձանագրելու պարագայում ինչպես է տարան­ջատվելու և անհատկանացվելու տվյալ գործի հետ առնչված տարբեր ատյանների դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրանց պատասխանատ­վության ենթարկելու հարցը:  Գուցե գործը միանձնյա կարգով քննող դատարանի առումով որևէ խնդիր չի ծագելու, սակայն ինչպես է լուծվելու վերաքննիչ ատյանի և հատկապես վճռաբեկ դատա­րանի դատավորների հարցը: Ընդ որում, եթե վերաքննիչ դատարանի տեսանկյունով այդ հարցը ևս որոշակիորեն լուծելի է, ապա Վճռաբեկ դատարանի դատարանի համապատասխան պալատի բոլոր դատավորների լիազորությունները ենթադրաբար պետք է դադարեցվեն հենց առաջին գործով դի­մողի հիմնարար իրավունքի խախտում արձանագրելու պարագայում, քանի որ նրանք համա­պա­տաս­խան որոշումները կայացնում են բոլոր գործերով և ողջ պալատով:

Եվ վերջապես, ամենակարևոր հարցը, արդյոք տվյալ փոփոխությամբ չի սահմանափակվում օրենքների մեկնաբան­մամբ ապացույցները գնահատելու և փաստերը հաստատելու դատավորների բացառիկ իրավունքը, որի վրա է խարսխված դատավորի և դատական իշխանության անկախության և անաչառության սկզբունքը, դրա գործնական կիրառելիությունը, դրանով է պայմանավորված դատական իշխանությունից և դատարաններից իրավունքների վերականգնում ակնկալող անձանց լեգիտիմ սպասելիքները: Ընդ որում, վերոնշյալ դատավա­րական գործողությունների համար դատա­վորներին որևէ, այդ թվում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու անթույ­լատրելիության սկզբունքն ամրագրված է ոչ միայն ներպետական իրավունքում, ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող միջազգային իրավունքի նորմերում, ՄԻԵԴ դիրքորո­շումներում, ԵԴԽԽ կարծիքներում, որոնց վերը անդրադարձա:  

 - Արդյո՞ք կան երաշխիքներ, որ վարույթները կհարուցվեն՝ առանց խտրական մոտեցումների՝ նկատի ունենալով, որ վերջին շրջանում հիմնականում «կարգապահական հետապնդումների» են ենթարկվում բարձր վարկանիշ և հեղինակություն ունեցող դատավորները։

- Ներքին համոզմունքի ձևավորման գործընթացի վրա ազդող տվյալ գործողությունները կատարելիս և դրանց հիման վրա դատական ակտ կայացնելիս նյութական և դատավարական իրա­վունքի կոպիտ խախտում թույլ տալու համար դատավորներին կարգահապահական պատասխա­նատ­վության ենթարկելու անթույլատրելիությանը բազմիցս անդրադարձել ենք, նշել, որ հնարավոր դատական սխալները, դրանց հետևանքով անձանց իրավունքների, այդ թվում՝ հիմնարար իրա­վունքների խախտումները ենթակա են վերացման օրեն­քով հստակ նախատեսված բողո­քարկման ընթացակարգի շրջանակներում: Կարծում ենք, որ մոտեցումն առավել արդիական է առաջարկվող օրենսդրական վերոնշյալ փոփոխության համատեքստում, քանի որ դրանով նախատեսվում է նոր հանգամանքի՝ անձի իրավունքի խախտման փաստը հաստատած ՄԻԵԴ որոշման հիման վրա վերանայման ենթակա դատական ակտը կայացրած դատավորի լիազորություններն անվերա­պա­հորեն դադարեց­նելու հնարավորություն: 

Վերջինիս ժամանակ կարգապահական վարույթներ են հարուցվում և իրականացվում ոչ միայն դատական համակարգում, այլ իրավական համայնքում բարձր հեղիանակություն և վարկանիշ ունեցող դատավորների, մասնա­վորապես՝ Դավիթ Գրիգորյանի, Արման Հովհանիսյանի, Սերգեյ Մարաբյանի, Զարուհի Նախշքարյանի, Վազգեն Ռշտունու նկատմամբ: Ընդ որում, եզակի բացա­ռություններով, Արդարադատության նախարարը նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցել արդարադատություն իրականացնելիս համապատասխան որոշումներ կա­յաց­նելու ընթաց­քում նյութական և դատավարական օրենքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքով: Պարբերաբար ներկա գտնվելով այդ նիստերին՝ նկատել եմ, որ դռնբաց դատական նիստերին մասնակցում են դատավորները և փաստաբանները, այսինքն՝ իրավաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողները: Տպավորություն է ձևավորվում, որ հանրության լայն շերտերին այս գործըթնացը չի հետաքրքրում:

Այն կարծիքին եմ, որ դատական որոշում, նույնիսկ սխալ որոշում կայացնելու համար հարուցված և իրականացվող կարգապահական յուրաքանչյուր վա­րույթի շրջա­նակներում, ըստ էության, քննարկվում է ոչ այնքան դատավորին պատասխա­նատ­վության ենթար­կելու հարցը, որքան անուղղակիորեն վտանգվում դատա­վորների և դատական իշխանության անկա­խության և անաչա­ռության սկզբունքը, յուրաքանչյուր վարույթով նվազում են անկախ դատական իշխա­նութ­յու­նից խախտված իրավունքների վերականգնում հայցող անձանց լեգիտիմ ակն­կալիքները:

 

-Պարոն Վարդանյան, խնդրում եմ անդրադառնաք նաև դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի առգրավմանը։ Արդեն տևական ժամանակ է՝ գործերը բաշխվում են դատարանների նախագահների կողմից։ Դա  ինչ ազդեցություն կունենա դատարանների նկատմամբ հանրային վստահության, դատարանների անկախության վրա։

-         «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և դրանից ենթադրաբար բխող ԲԴԽ համապատասխան որոշման կարգավորումների համաձայն՝ հատուկ համա­կարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման, վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը տվյալ դատարանի նախագահի կողմից հնարավոր է ընդամենը մեկ իրավիճակում՝ անհաղթահարելի ուժի ի հայտ գալու պարագայում:

             Իրավունքի տեսանկյունով անհաղթահարելի ուժի տակ պետք է հասկանալ արտա­կարգ իրա­դարձություններ, որոնք կախված չեն մարդկանց կամքից, գործում են օբյեկտի­վո­րեն, չեն կա­րող կանխատեսվել, իսկ եթե անգամ կարող են կանխատեսվել, չեն կարող կանխ­վել և վերացվել:

Ընդ որում, տվյալ դեպքում անհաղթահարելի ուժի առկայությունը պայմանականորեն ընդունելի համարելու պա­րա­գայում դատա­րաններում առգրավումներ կատարելու մտադրության մա­սին հսկող դա­­տախազի կողմից ԲԴԽ-ին իրազեկում ուղարկելու օրենսդրական պահանջն ըստ էության բացառում է տվյալ քննչական գործո­ղութ­յան իրականա­ց­ման անկանխա­տե­սե­լիության վերա­բերյալ վարկածի նույնիսկ գոյությունը: Մեր համոզմամբ վերոնշյալ առգրավումների իրակա­նա­ցումը ոչ մի պարագայում չի նույնանում անհաղ­թահարելի ուժի ի հայտ գալու հետ:

Բացի այդ, նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայությունը պայմանականորեն ընդունելու պա­րա­գայում գործերի բաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը պետք է իրակա­նացվի նախ՝ պատահական ընտրության սկզբունքով, այն է՝ համաձայն ԴՕ սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի և 41-րդ հոդվածի 4-րդ մասի իմ­պերա­տիվ պա­հանջի, անհաղթահարելի ուժի ի հայտ գալը փաստելու պահից գործերը պետք է բաշխվեն և վերաբաշխվեն ըստ դատավորների ազգա­նունների այբ­բե­նական հերթականութ­յան: Միևնույն ժամանակ, գործերը պետք է բաշխվեն դարձյալ բաշխ­ման հավա­սա­րաչա­փությունը պահպանելու սկզբունքով:

Ընդ որում, դատարանի նախագահը պարտավոր է ջանքեր գոր­ծադրել նաև ԴՕ սահմանադրական օրենքի 45-րդ հոդ­վածում նախատեսված գործերը հավասարաչափ բաշխման չափա­նիշ­ներից նվա­զեցումները հնարավորինս պահպանելու համար, մասնավորապես՝ Ընդհանուր ժողովի ուսում­­­նական,  Էթի­կայի և կարգա­պահական հարցերի, դատավորների գործունեության գնա­հատ­­ման հանձնաժողով­ների անդամներին, դատարանների նախագահներին, Բարձրա­գույն դատական խորհրդի դատա­վոր անդամ­ներին՝ ԴՕ օրենքով, իսկ առանձին դատավոր­ներին՝ ԲԴԽ որոշմամբ տրվող մակագրման նվազե­ցումների մասին է: Ահա սրանք ենք ներպետական օրենսդրությամբ սահմանված՝ անհաղթահարելի ուժի ի հայտ գալու պարագայում գործերի բաշխ­ման երեք օբյեկտիվ չափանիշները։

ԴՕ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխման անհնարինության դեպքում տվյալ դատարանի նախագահը պարտավոր էր անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին, որն իր հերթին ծանուցումն ստանալուց հետո պարտավոր էր քննարկել պատճառները և դրանց վերացման ուղղությամբ Դատական դեպարտամենտին տալ կատարման համար պարտադիր ցուցումներ:

-ԲԴԽ-ից որևէ պարզաբանում ստացե՞լ եք՝ ներկայացված դիմումի և դրանում բարձրացված հարցերի վերաբերյալ։

- Դիմելով ԲԴԽ-ին՝ նշել էինք, որ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են տրամադրվել զանգվա­ծա­յին կամ էլեկտ­րոնային լրատ­վամիջոցներին պարբերաբար տրվե­լիք հրա­պարակային ելույթների միջոցով, ընդգծել, որ այդ եղանակը նաև կնպաստի դատա­րաններից իրավական աջակցութ­յուն ակնկալող քաղա­քացիների կողմից քննարկվող փաստարկի օգտագործ­մամբ դատավորների նկատմամբ ինքնաբա­ցարկ­ներ ներ­կա­յացնելու դեպքերի նվազեց­մանը և բոլոր դատավորների կողմից իրենց սահմա­նադրական առաքե­լութ­յան բնականոն շարու­նակ­­մանը:

Մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել, այդ թվում՝ հրապարակայնորեն:

 Ընդ որում, գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագիրը ներդրվել էր դա­տա­­­րանների ու դատավորների անկախության և անաչառության երաշխավորման նպատա­կով և ան­միջա­կանորեն փոխկապակցված էր դատավարական այդ սկզբունքի հետ և պետք է նպաստեր օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից անձի արդար դա­տական քննության իրավունքն ապահովելուն: Բացի այդ, այդ ծրագիրը գործարկելու և սպասար­կելու, դրա գաղտնիությունն ու անվտանգութ­յունն ապահովելու ուղղակի պարտա­կա­նությունն օրենքով դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա:

          Մեր՝ դատավորներիս համոզմամբ նախ՝ քրեական հետապնդման մարմինները պարտավոր էին ձեռնպահ մնալ այն­­պիսի քննչական գործողություն իրականացնելուց, որը կարող էր վտանգել կամ վնասել դատարանների կամ դատավորների անկախությունը, իսկ ԲԴԽ-ն  իր հերթին պարտա­վոր էր քննարկել ՀՀ դա­տարան­ների կամ դատավորի անկա­խութ­յունն ու անաչառությունն էապես վտանգող տվյալ հարցը և առգրավման մասին իրազեկած քրեական հե­տապնդման մարմիններից պա­հանջել տվյալ հարցի լուծման ուղ­ղությամբ ձեռնարկել անհրաժեշտ և համաչափ միջոցներ, նույնիսկ եթե ԴՕ օրենքը բավարար չափով հստակ չէ և նման ուղղակի լիազորություն ԲԴԽ-ին կարծես վերապահված չէ: Բայցև այդ լիազորությունը բխում է դատարանների և դա­տավորների անկախությունը երաշխավորղ միակ սահմանադրական մարմինը հանդի­սանալու փաստից, այդ մարմնի կողմից իրականացվող հատուկ առաքելության բնույթից և բովանդակութ­յունից:

Փաստ է նաև, որ շուրջ 5 ամիս է, ինչ գործերի բաշխման ծրագիրը չկա և նոր ծրագիր չի ներդրվել, թեև նորի ներդրումը էական ջանքեր և նյութական միջոցներ չէր պահանջում։

Կարծում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն անմիջականորեն պետք է իրակա­նացներ համակարգչային ծրագրի գաղտնիությունն ու անվտանգութ­յունն ապահովելու, համա­կարգչային ծրա­գիրը գործար­կելու և սպասարկելու գործ­ընթացը, մասնավորապես՝ տվյալ քննչական գոր­ծողությունը նախաձեռնած քրեական հետապնդման մարմինների հետ քննարկեր նրանց հե­տաքրքրող տվյալները հատուկ համակարգչային ծրագրի գործողության փաստացի դա­դա­րեցմամբ չուղեկցող քննչական գործո­ղություններով, օրինակ՝ համապատասխան մաս­նագետ ներգրավելու միջոցով զննությամբ կամ տեղում իրականացվելիք համա­կարգչային փոր­ձաքննութ­յամբ, առգրավ­ման այլընտրանքի բացակայության պարագայում նախքան առգրավման իրականացումը գոնե ժա­մանակավոր ծրագիր ներդնելու հնարավորության հարցերը:

 Ավելին, ակնհայտ է, որ ծրագրի հետ առնչվող խիստ սահմա­նափակ շրջանակի պաշ­տոնատար կամ նրանց ենթադրաբար հան­ցակցած անձանց կողմից չա­րա­շահումներ թույլ տրվելու փաստարկը, գործ հարուցելու և կոնկրետ դեպքն հետաքննելու, հնարավոր մեղավորներին նույնիսկ պա­տասխանատվության ենթար­կելու հանրային շահը չէր կարող է գերակայել առավել բարձարժեք հան­րային շահի՝ դատա­րան­ների և դա­տա­վորների անկախության ու անա­չառության, այդ սահմա­նադրական սկզբունքի գոյությամբ երաշ­­խավորվող՝ քրեական, քաղաքացիական, սննակության և վարչական բնույ­թի բոլոր գործերով իրենց խախտված իրավունքներն վերականգնելու լիգիտիմ ակնկա­լիքներ ունե­ցող անձանց ար­դար դատական քննության իրավունքի նկատմամբ:

 

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

          

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]