ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք չենք պատրաստվում ընկրկել. Առուշ Առուշանյանը՝ գորիսեցիներին 12/30/2021 10:54 | ԼՐԱՀՈՍ

Երկու օրից միասին կփակենք մեր տարեգրության ևս մեկ դժվարին էջ։ Անցնող տարին ծանր փորձություններով լի ժամանակահատված էր մեզանից յուրաքանչյուրի համար․ մեր երկրի ու սահմանների անվտանգային խնդիրները 2021-ին ավելի են դժվարացել, սոցիալ-տնտեսական ճգնաժամն օրերցօր ավելի ու ավելի է խորանում, բայց դրանից մարտահրավերներին դիմակայելու մեր աննկուն կամքը չի նահանջում։
Մենք չենք պատրաստվում ընկրկել, չենք խորշում մեզ բաժին ընկած փորձություններից, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք։ Այս մասին նշված է Առուշ Առուշանյանի Ամանորյա ուղերձում։
«Ինչպես նախորդ տարիներին, գալիք տարում ևս Ձեզ հետ միասին՝ մեր ջանքերը բազմապատկելով, շարունակելու ենք մեր սիրելի Գորիս համայնքի համընթաց զարգացման ճանապարհային քարտեզով առաջ շարժվել և այդ ճանապարհին մեզ ոչինչ ու որևէ խոչընդոտ չի կարող խանգարել։
Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում, մենք պարտավոր ենք նրանց փոխանցել մեր ազգային ավանդույթները և նոր ու լուսավոր նպատակներ իրագործելու ձգտումը:
2022-ին նույնպես շարունակելու ենք շենացնել մեր Գորիս համայնքը, դինամիկ զարգացում ապահովել բոլոր ոլորտներում, որ հաջորդ տարեմուտին շոշափելի առաջընթաց ապահովենք բոլոր բնագավառներում ։
Մեր գործունեության առանցքում առաջնային տեղ են զբաղեցնելու մեր սիրելի գորիսեցիներն ու նրանց կարիքները:
Արդեն 2 տարի է` մեր բոլորի կյանքը փոխվել է, կիսատ ու թերի է դարձել, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու օկուպացրած տարածքները, Շուշին ու Հադրութը մերը չեն, քանի դեռ Արցախի ճակատագիրն անորոշ է, քանի դեռ ունենք իրենց զավակների կորուստը սգացող ու անհայտ կորածներին սպասող ընտանիքներ, քանի դեռ թշնամին շարունակում է պատանդառված պահել մեր եղբայրներին, քանի դեռ մեր սահմաններին լսվում են կրակոցներ...
Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակներն ու երազանքները փոխշաղկապված են Հայաստանի ու Արցախ աշխարհի խաղաղ գոյակցության հետ:
Մեր 5000-ամյա պատմության ընթացքում էլի ենք ունեցել ծանրագույն ժամանակներ, կորցրել ենք հսկայական տարածքներ, մերը չէ մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բայցև ունեցել ենք շռնդալից հաղթանակներ․ մեր հայրենասեր ու հայրենատեր նախապապերի շնորհիվ կատաղի ճակատամարտեր ենք հաղթել, թշնամուն մեր բազկի հզորությունն ու ուժը ցուցադրել, Ծովից ծով Հայաստան ենք ունեցել...
Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբվել հանուն մեր հայրենիքի անվտանգության, հանուն մեր պետության ու պետականության պահպանման, հանուն Հայոց աշխարհի կայուն զարգացման։
Սիրելի՛ գորիսեցիներ,
Ավանդաբար սերունդներին փոխանցված բարեմաղթանքներից զատ (առողջություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ) ցանկանում եմ, որ մեր կորցրած հողերը հետ վերադարձնենք, մեր սահմաններն անառիկ պահող հայ մարտիկին, կամավորին՝ տոկունություն, հոգու և ոգու ամրություն եմ մաղթում:
Առաձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանը պահող հայ մարտիկին, ազգի նվիրյալ զավակներ ու հերոսներ ծնող հայ մայրերին, նրանց ընտանիքներին։
Սիրելի՛ գորիսեցիներ,
Անցնող տարում արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հենք դառնան բոլորիս համար։ Ուզում եմ, որ Նոր տարին դիմավորենք վաղվա օրվա նկատմամբ ունեցած հույսով, լույսով, Աստծո հանդեպ անկեղծ սիրով ու հավատով լեցուն հոգիներով։
2022-ը թող մեր ազգի համար լինի Վերածննդի, վերաարժեվորման, ազգային իղձերի իրականացման, առկա ճգնաժամերը հաղթահարելու , պատմական հաղթանակների և ստեղծագործ աշխատանքի տարի:
Թող միասնությունն ու համերաշխությունն իշխեն Հայաստանում և Արցախ աշխարհում։
Թող Աստված մեզ իմաստնություն տա՝ համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրում կերտելու մեր համայնքի, մեր երկրի լուսավոր ապագան:
Լինե՛նք լավատես, զինվե՛նք համբերությամբ ու մեր ուժերի հանդեպ վստահության զգացումով դիմավորենք Նոր տարին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԱՍՏՎԱԾ բոլորիս պահապան》,֊նշված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը