Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան

Դավիթ Բաբայան. «Մենք չենք պատկերացնում, որ կարող է մայր Հայաստանը ոչնչացնել Արցախը». «Հրապարակ» 12/29/2021   11:35  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները թափանցիկ ակնարկներ են այն մասին, որ նա պատրաստվում է Արցախը վերջնականորեն հանձնել Ադրբեջանին՝ այն ճանաչելով որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Դրան, բնականաբար, հակադրվում են Արցախի իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանի ամեն ասածի հետ մինչ օրս համաձայնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունն են որոշելու նրա ճակատագիրը, եւ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս հակամարտության ֆոնին արդեն կարծիքներ են գեներացվում, թե Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում, որ ձեռքերը լվանա Արցախից՝ հրաժարվելով ինչպես Արցախի անունից բանակցային սեղանի շուրջ հանդես գալուց, այնպես էլ Հայաստանի բյուջեից Արցախի Հանրապետությանը ֆինանսավորելուց։ Եվ այսքան տարի Հայաստանի անվտանգության պատնեշ հանդիսացած Արցախն Ադրբեջանի դեմ պայքարում միայնակ կմնա։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց՝ չի պատկերացնում, որ նման սցենար կարող է լինել, եւ մայր Հայաստանը կարող է ընդհանրապես հրաժարվել Արցախից։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արդյոք այդ մասին չե՞ն վկայում, որ նա կարծես թե մտադիր է հրաժարվել Արցախից կամ նրա խնդիրները լուծելուց։

- Որպեսզի մենք միանշանակ կարողանանք այս կամ այն եզրակացությունն անել, պետք է ավելի համապարփակ մոտեցում լինի պաշտոնական Երեւանից։ Դա պետք է իշխանության տարբեր թեւերով, տարբեր մարմիններով, ղեկավարման տարբեր աստիճաններից նման կարծիքներ պաշտոնապես հնչեն։ Ես, կրկնում եմ, չեմ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել։

- Իսկ Դուք՝ որպես Արցախի ԱԳ նախարար, ի՞նչ եք կարծում, Արցախը կարո՞ղ է ուղիղ հարաբերվել Ադրբեջանի հետ եւ փորձել ինքն իր հարցերը կարգավորել Ադրբեջանի իշխանության հետ ուղիղ շփումների մեջ մտնելով։

- Գիտե՞ք, մենք երբեք չենք վախեցել կամ չենք քաշվել Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից, մանավանդ, որ եղել են այդպիսի շփումներ նախկինում, եւ միշտ պատրաստակամություն ենք հայտնել ցանկացած հարց քննարկելու։ Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ մենք քննարկելու ենք Ադրբեջանի կազմ մտնելու հարցը, դա անհնարին է եւ անթույլատրելի։

- Արցախի նախագահի հայտարարության տողատակերում կարծես ակնարկ կար, որ դիմում եք Ռուսաստանին, որ Ռուսաստանը գա եւ սատար կանգնի Արցախին, պաշտպանի Արցախի տարածքային ամբողջականությունը։

- Ես չեմ հիշում, որ նման բան հայտարարության մեջ լինի, բայց մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը եւս։ Այսինքն՝ մեր մեկնաբանություններում մենք որեւէ հարց կարգավիճակի վերաբերյալ չենք դրել։ Կարգավիճակի վերաբերյալ մենք ունենք միայն մեկ կարմիր գիծ, որը երբեք չենք խախտելու․ մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու։ Իսկ մնացած հարցերի մասին դեռեւս վաղ է խոսելը։

- Իսկ Ռուսաստանի կազմում լինելը քննարկման ենթակա՞ է ձեզ համար։

- Կրկնում եմ՝ մեր ժողովրդի համար կարմիր գիծ է Ադրբեջանի կազմում լինելը։ Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում երբեք։ Մնացած խնդիրներն արդեն ժամանակը ցույց կտա։ Այս պահի դրությամբ մեր օրակարգում անկախությունն է, անկախության ճանաչումը եւ ինքնիշխանության պահպանումը։

- Արցախը Հայաստանին կապող միակ սնուցող երակը մնացել է Լաչինի միջանցքը, եւ ռիսկը մեծ է, որ Ադրբեջանը կարող է այդ միջանցքը փակել ու Արցախը թողնել շրջափակման մեջ։ Այդպիսի իրավիճակում Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ու արցախցիների ճակատագիրը։

- Ես ասեմ հետեւյալը․ տեխնիկապես, իհարկե, միջանցքը փակելը որեւէ դժվարություն չի պարունակում։ Բայց այդ միջանցքը միայն տեխնիկական միջանցք չէ, սա, բնական է, որ բերելու է շատ լուրջ հետեւանքների՝ ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական։ Առավել եւս, որ միջանցքի անվտանգությունը, երթեւեկության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահ ուժերը։ Հետեւաբար, դա տեխնիկական խնդիր չէ։ Այդ է պատճառը, որ միջանցքն առայսօր անվտանգ է։ Թե չէ, եթե Ադրբեջանի տիրապետության ներքո դա գտնվեր, վաղուց էին փակել եւ ոչ միայն փակել, այլեւ վաղուց արդեն Արցախը չէր լինի։

- Իսկ Դուք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ի՞նչ եք հասկանում, ինքն ուզո՞ւմ է Արցախի հարցը պրոհայկական եւ պրոարցախյան տարբերակով լուծել, թե՞ ավելի շատ տանում է նրան, որ Արցախը վաղը լինի Ադրբեջանի կազմում։

- Տեսեք, մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ։ Չի լինելու էդպիսի բան։ Մնացած հարցերը ես չեմ ուզում մեկնաբանել, դիմեք համապատասխան մարմիններին։ Ես էլի եմ ասում՝ պարզապես մենք չենք պատկերացնում, որ կարող է մայր Հայաստանը ոչնչացնել Արցախը։ Մնացած դետալներն արդեն տեղում ճշտեք ձեր աղբյուրներից, համապատասխան պաշտոնյաներից։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 15/12/2021  |  ՔաղաքականՍարսափելի վտանգավոր է, Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելը կհանգեցնի Արցախի ոչնչացմանը, նոր ցեղասպանության. Բաբայան
14:22 04/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովրդի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Առաջնահերթ է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի տարածքների դեօկուպացիան. Բաբայան
10:46 04/12/2021  |  ՄեկնաբանությունԴավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները. ԱՀ ԱԳՆ
18:19 25/11/2021  |  ՔաղաքականՍահմանագծումից ու սահմանազատումից հետո էլ երաշխիք չկա, որ խաղաղ կլինի. Հայաստանին մնում է ուժեղանալ. Բաբայան
18:18 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը, քննարկվել են նաև ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
17:38 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ-ում
19:01 27/09/2021  |  ՀարցազրույցԸնդունում ենք Ալիևի հայտարարությունը. Ադրբեջանի կազմում Արցախ չկա և երբեք չի լինելու. Բաբայան
18:51 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին
19:46 07/09/2021  |  ՔաղաքականԱրցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, անհրաժեշտ է հիմնախնդրի համապարփակ կարգավորում. Բաբայան
17:20 07/09/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանում հանդիպել են Արցախի և ՀՀ ԱԳ նախարարները. քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]