Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական աբսուրդ է առաջացրել. Հայրապետյան 12/28/2021   12:33  |  Մեկնաբանություն

ՍԴ որոշումը ընթերցելիս տպավորություն է, որ վերջին պահին որոշ պարբերություններ հանվել են որոշումից` խախտելով որոշման բովանդակության տրամաբանական կապը դիրքորոշումների միջև։ Զուտ արձանագրենք, որ կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական աբսուրդ է առաջացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։ 

«ՍԴ-ն հրապարակեց աշխատողների շրջանում պարտադիր թեստավորման պահանջ սահմանող ՀՀ առողջապահության նախարարի 04.08.2020թ.-ի թիվ 17-Ն և 18.09.2020թ.-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱՆ 20.08.2021թ.-ի թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1621 որոշումը:

Ըստ որոշման առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի մի շարք դրույթներում տեղ գտած՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին:» բառակապակցությունը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին:

Ի սկզբանե նշեմ, որ ՍԴ այս որոշմամբ վտանգվել է իրավական որոշակիության սկզբունքը,

Անդրադարձ է կատարվել սեփականության իրավունքի միջամտությանը, բայց զլացել են դրան տալ հստակ իրավական գնահատականներ, այնինչ` պարտավոր են,
Որոշումը ընթերցելիս տպավորություն է, որ վերջին պահին որոշ պարբերություններ հանվել են որոշումից` խախտելով որոշման բովանդակության տրամաբանական կապը դիրքորոշումների միջև,
Զուտ արձանագրենք, որ կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական ապսուրդ է առաջացրել:Ի վերջո ինչ է նշանակում ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը, եթե այդպիսի հետազոտություն իրականացնելու իրավունք ունեն հատուկ լիցենզավորված կազմակերպությունները:

ՍԴ տրամաբանությամբ ստացվում է, որ առողջապահության նախարարն իրավասու էր ենթաօրենսդրական իրավական ակտի մակարդակով աշխատողներին իրենց կամքին հակառակ բժշկական միջամտության ենթարկվելու պահանջ սահմանել` թքած ունենալով նման պահանջ սահմանելու՝ օրենքներով սահմանված ընթացակարգերի արգելքների վրա, եթե նախարարի հրամանը դիտարկում ենք որպես նյութական օրենք, և մարդու ֆիզիկական անձեռնմխելիության հիմնական իրավունքի վրա, եթե համարում ենք, որ սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածում նկատի է ունեցել միայն ձևական օրենքները, թեև քննարկվող դեպքում սահմանադիրը նկատի է ունեցել միայն ձևական օրենքները: Սրանով ՍԴ-ն վտանգավոր հող է նախապատրաստում առողջապահության և ոչ միայն նախարարի համար օրերից մի օր մեկ այլ պարտականություն սահմանելու:

Ըստ ՍԴ-ի ՊՇՌ հետազոտությունը ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՇՎԻՆ իրականացնելու պահանջը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով՝ նկատի ունենալով, որ ՊՇՌ հետազոտությունն աշխատողին հաշվին անցնելու պահանջը սահմանված է ոչ թե ձևական, այլ նյութական օրենքով:
Երկրորդ ապսուրդը.

ՊՇՌ հետազոտությունն աշխատողի հաշվին իրականացնելու պահանջի մասով նախարարի հրամանը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, քանի որ այդ պահանջը սահմանված չէ ձևական օրենքով, իսկ ՊՇՌ հետազոտություն անցնելու բուն պահանջը, որը չի իրականացվում աշխատողի հաշվին, սահմանադրական է, թեկուզև սահմանված չէ ձևական օրենքով:

Ինձ համար գոնե անհասկանալի է այսպիսի անհեթեթ տարբերակումը, կամ միգուցե ՍԴ-ն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե Սահմանադրության 39-րդ հոդվածում սահմանադիրը ձևական, թե նյութական օրենքն է նկատի ունեցել, թե կողմնորոշվել է, բայց հանրային շահին ոչ ձեռնտու պատճառներով մի դեպքում նույն հրամանը դիտարկել է որպես ոչ ձևական օրենք, իսկ մեկ այլ դեպքում՝ հակառակը, որով կարող էր սահմանափակվել անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը՝ արտահայտված բժշկական միջամտությամբ:

Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի համապատասխան դրույթներում տեղ գտած «իր հաշվին» բառակապակցությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասող ճանաչելիս ՍԴ-ն չի պազաբանել է, թե ում հաշվին պետք է կատարվի հետազոտությունը, նշելով, որ պետությունն ըստ հայեցողության կարող է այդ բեռը վերցնել իր վրա:


Արձանագրելով, որ այս որոշումն ընդունելիս ՍԴ-ն որոշել է համ կույս մնալ, համ բարձր դատարանին վայել հաճույք ստանալ, այնուամենայնիվ պետք է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և 27.12.2001թ.-ի 1286 որոշուման դրույթների հաշվառմամբ ՊՇՌ հետազոտության ծախսերը պետք է դրվեն պետության վրա»,- գրել է Հայրապետյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:14 24/12/2021  |  ԼՐԱՀՈՍՊետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու․ իրավաբան
17:01 24/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է. Աննա Մկրտումյան
13:49 24/12/2021  |  ԼՐԱՀՈՍՉի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը. ՀՀ կառավարություն
13:20 24/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում միջազգային կազմակերպությունների 2 ներկայացուցիչ կընդգրկվի
00:23 24/12/2021  |  ՄեկնաբանությունԴե ասեք, թե ով պիտի վճարի աշխատողի հետազոտության համար․ սահմանադրագետ
18:36 23/12/2021  |  ՄեկնաբանությունՄի շարք մասնագետներ, ներառյալ ես, հրապարակային պնդել ենք այս դրույթի հակասահմանադրական լինելու մասին, ինչն այսօր հաստատվեց ՍԴ կողմից. Հայրապետյան
18:21 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱշխատողներին գործատուն իրավունք չունի ասելու՝ կգնաս, քո գրպանից կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար. Արամ Վարդևանյան
18:08 23/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց
19:55 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍԼինի Նիկոլը, թե կարգին Հայկոն՝ իրար վրա ցեխ շպրտելով չեն մաքրվելու էն արհավիրքին մեղսակցությունից, որը բերել են երկրի և ժողովրդի գլխին. Հայրապետյան
22:38 20/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հասկանում է, որ արգելվում է գերիներին առևտրի առարկա դարձնել․ իրավաբան

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]