ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամաչելը, հասկանալն ու ինչ-որ բան փոխելը երբեք ուշ չէ. «Փաստ» 12/25/2021 09:22 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ « Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը ևս քաղաքական գործընթացները հաճախ ազդում էին մարդկանց անձնական հարաբերությունների վրա, իրարից նեղանում ու հեռանում էին ընկերներ, բարեկամներ, ազգականներ, հարևաններ: Բայց այդ երևույթները, որպես կանոն, ի հայտ էին գալիս ընտրությունների ժամանակ, հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բայց հիմնականում արագ էլ «անցնում» էին, մի խոսքով՝ առավելապես կարճաժամկետ էին: Քաղաքական գործիչները ևս աշխատում էին նույնիսկ ամենասուր ելույթներում, հակադարձումներում, քննադատություններում չանցնել որոշակի «կարմիր գծեր»:
Դե, գուցե թե բացառությամբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի... Մի խոսքով, նշյալ երևույթները նոր չեն: Սակայն նույն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության հասնելուց հետո դրանք ստացան համակարգային բնույթ. Փաշինյանը, ստանալով անսահամանափակ հնարավորություններ ու լծակներ, հիմք դրեց «կարմիր գծերի» ոտնահարման գլոբալ պրոցեսի՝ տեղեկատվական ողջ գործիքակազմով դրանում ընդգրկելով հասարակության լայն շերտերի:
Արդյունքում «նորմալ» դարձան հայհոյանքն ու վիրավորանքը, ինչի դեմ հիմա իբր ուզում է պայքարել այս իշխանությունը, «նորմալ» դարձավ ընտանիքի անդամներին թիրախավորելը, «նորմալ» դարձան թշնամանքն ու ատելությունը: Չէ, հասկանում ենք, որ Փաշինյանն ու նրա թիկունքին կանգնած ուժերը այս ամենը փորձել են սերմանել տարիներ շարունակ, ուղղակի եթե նախկինում նման երևույթների դեմ պայքարողներն ու արժեքային համակարգերի կողմնակիցներն ավելի մեծ հնարավորություններ ունեին ու ավելի շատ էին, վերջին երեք տարում Նիկոլին հաջողվեց մնացյալ ամեն ինչի հետ միասին ավիրել բարոյական արժեքներն ու մարդկային պարզ հարաբերությունները: Դրա արդյունքում է, որ սոցցանցային հայաստանյան հատվածը դարձել է այսքան գարշելի, այսքան մարդատյաց, այսքան թունավոր:
Ցավոք, այս ամենը տղափոխվում է նաև առօրյա կյանք, առօրյա հարաբերություններ: Տեսեք, նույն քպականները ինչպիսի ջերմեռանդությամբ են գովերգում, պաշտպանում, հիանում նրանցով, ովքեր իրենց կողքին են: Սակայն բավական է նրանցից մեկը ժամանակին հասկանա նիկոլիզմի վտանգը Հայաստանի ու հայ ժողովրդի համար, սկսում են այդ մեկին քարկոծել տասնապատիկ ջանասիրությամբ, ամենակեղտոտ եղանակներով, ամենակեղտոտ բառապաշարով՝ մոռանալով նախկինում իրենց իսկ գնահատականները: Նրանք պատրաստ են ամենաէժան բամբասանքի մակարդակով հրապարակ նետել նույնիսկ ամենանվիրական գաղտնիքները, նույնիսկ «մի կտոր հացի» շուրջ իրենց զրույցների մանրամասները, պատրաստ են աղբանոցը նետել նույնիսկ երկար տարիների ընկերությունը, մարդկային հարաբերությունները: Կարևորը՝ Նիկոլը գովի իրենց, գլուխները շոյի, գոհ մնա իրենցից:
Չէ, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի «շեֆ» (առավել ևս՝ Նիկոլը), ոչ մի պաշտոն չարժեն, որ տրորեք բոլոր արժեքներն ու սրբությունները, որ անցնեք բոլոր «կարմիր գծերը»: Պաշտոնը անցողիկ է, նեղ կուսակցական, նեղ քաղաքական շահերը՝ երկրորդական ու երրորդական, էլ չենք խոսում՝ բարձր աշխատավարձի ու պարգևավճարների մասին: Հաստատ չարժե այդ ամենի համար ուրանալ սեփական անցյալը, ընկերությունը, հարազատությունը... Դե, երկրի մասին չենք խոսում:
Ինքներդ ձեզ համար տեղ թողեք, որ վաղը կարողանաք մարդկանց աչքերի մեջ նայել, լավ, բոլորի չէ, գոնե նրանց աչքերի մեջ, որոնք հարազատ են ձեզ, որոնց հետ ճանապարհ եք անցել, որոնց հետ «մի կտոր հաց» եք կիսել: Եվ հա, դուք հիմա իրո՞ք հանգիստ եք գլուխներդ բարձին դնում: Եթե այո, ապա դա արդեն ախտորոշում է, իսկ եթե ոչ, ապա մեկ-մեկ, երբ միայնակ եք մնում, խոստովանեք դա ինքներդ ձեզ ու փորձեք հասկանալ պատճառները: Ամաչելը, հասկանալն ու ինչ-որ բան փոխելը երբեք ուշ չէ: Ցավալին անդառնալի վստահությունն է, թե ճիշտն այն է, ինչ անում եք դուք...»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25.12.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը