ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2022թ-ին, տերերը՝ Նիկոլենց պետք է զոհաբերեն հայ հասարակության հավատը վերականգնելու և նոր արևմտամետ գործիչներով իշխանությունը համալրելու կարևոր նպատակին.Զաքարյան 12/25/2021 13:35 | Մեկնաբանություն

Արցախի հանձնման, Հայաստանը Ռուսաստանից պոկելու և Թուրքիային կցագրելու օպերացիանները շարունակվում են։ Նիկոլը և իր խունտան առայժմ դա անում են բարձր պատրաստակամությամբ։ Բայց սեղանին, արդեն շուրջ ութ ամիս, դրված է նաև տրամագծորեն հակառակ՝ Հայաստանը նոր ձևավորվելիք միության կազմ մտցնելու պահանջը։ Այսպիսի գրառում է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Քաղաքական ֆուտորոլոգիան 2022թ. համար հուշում է հետևյալը.
Փողոցի կեղտից դեռ լրիվ չմաքրված, բայց տաքուկ կաբինետներին արդեն սովորած ՔՊ ականները, նորից փողոց են դուրս շպրտվելու «мавр сделал своё дело, мавр должен уйти» սկզբունքին համաձայն։
Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները և պատվիրատուները կանգնել են երկընտրանքի առաջ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս շարունակել կիրառել հեղափոխական տեխնոլոգիաները, երբ մարդկային զանգվածները դադարում են հավատալ «հեղափոխություններին»։
2003թ-ից աշխարհի տարբեր երկրներում, գունավոր հեղափոխությունների նոր ալիքի սկիզբ է դրվել։ Հիմնական նպատակն այդ երկրներում հաստատված իշխանություններին փոխելու միջոցով, երկրները ներսից թուլացնելն ու դրսից կառավարելի դարձնելն է։ Այդ դառնությունը ճաշակել են արաբական աշխարհի մի շարք երկրներ (Թունիս, Եմեն, Եգիպտոս, Լիբիա, Սիրիա, Բահրեյն և այլն), ինչպես նաև Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ղըրղզստանը, Հայաստանը և այլն։
Գրեթե բոլոր երկրներում, օտարերկրյա պատվերով և աջակցությամբ իշխանափոխություն իրականացրած խմբերը՝ որոշ ժամանակ հետո հեռացվել են իշխանությունից իրենց տերերի նախաձեռնությամբ։
Որովհետև նրանց վրա հարյուրավոր միլիոններ են ծախսվել և իշխանության են բերվել ոչ թե «սիրուն աչքերի» կամ «ազնիվ մտքերի» համար, այլ տվյալ երկրի քաղաքական վեկտորը փոխելու, աշխարհաքաղաքական բալանսը շեղելու, ազդեցության գոտիներն ընդլայնելու համար։ Ամեն բան այս դաժան աշխարհում ունի իր գինը։
Օրինակ, եթե ուկրաինական նարնջագույններն ազնիվ ասեին, որ Յուշչենկոյին կամ Պորոշենկոյին ընտրելով հետագայում կորցնելու եք Լուգանսկը, Ղրիմը, Դոնբասը՝ ուկրաինացիները կգնայի՞ն մայդան։ Իհարկե ո՛չ։
Եթե վրացիներն իմանային, որ Սահակաշվիլուն ընտրելով կորցնելու են Հարավային Օսիան և Աբխազիան՝ վրացիները կգնայի՞ն վարդերի հեղափոխության։ Իհարկե ո՛չ։
Եթե նիկոլականները 2018թ-ին հրապարակում ազնիվ հայտարարեին, որ իրենց թավշյա իշխանափոխության նպատակն Արցախի կորուստն է՝ հայերը կգնայի՞ն փողոցներ փակելու։ Իհարկե ո՛չ։ Այնինչ դա ակնհայտ էր, քաղաքական գործիչները, փորձագետները, մտավորականները մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսել են։ 2018թ դեկտեմբերի 9-ին, խաբված հայ ժողովուրդը, իր երեխաների արյան գնով և իր «պաշտելի» նիկոլի ձեռքերով, հանձնեց Արցախը՝ 75%-ը Թուրքիային, իսկ 25%-ը՝ փրկվեց բացառապես ՌԴ շնորհիվ։
Արցախի հանձնման, Հայաստանը Ռուսաստանից պոկելու և Թուրքիային կցագրելու օպերացիանները շարունակվում են։ Նիկոլը և իր խունտան առայժմ դա անում են բարձր պատրաստակամությամբ։ Բայց սեղանին, արդեն շուրջ ութ ամիս, դրված է նաև տրամագծորեն հակառակ՝ Հայաստանը նոր ձևավորվելիք միության կազմ մտցնելու պահանջը։
Միայն միամիտներն են կարծում, որ 2021թ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, Նիկոլն առանց ՌԴ և արևմուտքի աջակցության, կարող էր վերընտրվել։ Հետևաբար նիկոլը երկու կողմին էլ պարտական է։ Այլապես՝ մնացյալ ողջ կյանքում նիկոլիստներին սպասվում էին սյունյաց ջերմ ողջույններ։
Ակնհայտ է, որ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի՝ տրամագծորեն հակառակ պահանջները, նիկոլիզմը միաժամանակ բավարարել չի կարող։ Իսկ սրանք, փաստորեն, գնացել են դրան, հանուն իշխանության մնալու։
Նիկոլապատկան խունտան, առայժմ անդարդ տեղավորվել է իր տաքուկ բազկաթոռներին, հույսով, որ մինչև 2026թ. իրենց քշող չի լինելու։ Սակայն, խոշոր քաղաքականությունն իր պլաններն ունի, որը նոր քաղաքական զոհեր է պահանջելու։ 2022թ-ին, տերերը՝ Նիկոլենց պետք է զոհաբերեն հայ հասարակության հավատը վերականգնելու և նոր արևմտամետ գործիչներով իշխանությունը համալրելու կարևոր նպատակին։
Իսկ դա հնարավոր է երկու տարբերակով.
ա) խորհրդարանով՝ ՔՊ խմբակցության հանգած հրաբուխն արթնացնելու միջոցով (որոնք առայժմ դրված են «режим ожидания» տարբերակի վրա)
բ) նույն փողոցի սորոսական և աղանդավորական «գվարդիաներով», որոնք 2018թ. նիկոլիզմը բերեցին իշխանության։
Եթե նիկոլիզմը բավարարի միայն արևմտյան պահանջը, բնականաբար, Ռուսաստանը հանգիստ չի նստի ու հետևի նիկոլի հերթական արկածախնդրությունը։ Կլինի կոշտ և կոնկրետ արձագանք։
Միակ ռիսկն այն է, որ երկու դեպքերում, նիկոլենց կարող են փոխարինել ավելի վատերը (չնայած սատանայից ավելի վատը ո՞րն է, գուցե մեկ ա՞յլ սատանան)։
2022թ. Հայաստանի համար լինելու է բեկումնային տարի։ Գերակտիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական տարի է մեզ սպասվում (նաև աշխարհում)։ Եթե հայ ժողովուրդն, անհրաժեշտ պահին ճիշտ կողմնորոշվի և թույլ չտա, որպեսզի իրեն կրկին խաբեն, ապա ազգային ուժերի և անհատների միավորման շնորհիվ, հնարավոր կլինի վերականգնել իրական անվտանգ և ապահով Հայաստանը»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/19/2022 10:41 Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:39 Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:36 «Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
- 08/19/2022 10:28 Ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևանքը. «Հրապարակ»
- 08/19/2022 10:23 Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում.«Հրապարակ»
- 08/19/2022 10:19 Հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել.«Հրապարակ»
- 08/19/2022 10:15 Քարոզարշավի մեկնարկը չի տրվել.«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/19/2022 18:12 Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել․ վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան
- 08/19/2022 11:02 Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում.Դավիթ Բաբայան
- 08/19/2022 10:56 Քո պարտությունները, Դանիել, շարունակվելու են. Բաբայան
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/20/2022 00:16 Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել․Հակոբյան
- 08/19/2022 23:36 Ջրվեժ գյուղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
- 08/19/2022 23:25 Ոստիկանները բանակցում են Մասիսի քաղաքապետարան նռնակով մուտք գործած քաղաքացու հետ (տեսանյութ)
- 08/19/2022 23:16 Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը