Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»․ hetq.am (տեսանյութ) 12/23/2021   23:39  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։ Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Ալբերտ Սուքիասյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, իսկ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Դեռևս 1870-1880 թվականներին ներկայիս Արամի փողոց 3 հասցեում Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից կառուցվել է մեկհարկանի տուֆակերտ շինություն։ Երևանի պատմության թանգարանից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեում գտնվում էին Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը և խանութները։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։ 19-րդ դարում կառուցված շենքի լուսանկարներ մեզ չհաջողվեց գտնել, բացառությամբ այս մեկից։ Ստորև ներկայացված լուսանկարի կենտրոնում և աջ կողմում երևում է «Մանկական աշխարհ» հանրախանութի կառուցումը, իսկ ձախ կողմում Մելիք-Օհանջանյանի տունն է։

Ճարտարապետ Վահագն Ասատրյանը «Երևան» ամսագրում 2020 թ․ պատմելով Սոֆի Մելիք-Օհանջանյանի կառուցած շենքի մասին` նշել է, որ Արամի և Աբովյան փողոցների հատման մասում գտնված գրախանութը խորհրդային տարիներին արտաքինից աչքի չընկնող կառույց էր։


«Ինձ առաջարկեցին ներքին հարդարման և վերանորոգման նախագիծ։ Նախնական չափագրությունների ժամանակ պարզվեց, որ շենքը կառուցված է սև տուֆից և նախկինում ունեցել է առևտրական պասաժներին բնորոշ մեծ բացվածքներ։ Սովետական տարիներին բացվածքները փակել-փոքրացրել էին և քարե պատերը սվաղով ծածկել՝ ներսում գրադարակների պատ ստանալու համար։ Ես առաջարկեցի հիմնական վերանորոգումից բացի նաև հեռացնելով սվաղը՝ վերականգնել իր նախկին իրական տեսքը։ Բայց գրախանութի պետական ֆինանսավորումը կրճատվեց և նախագիծը չիրականացավ»,- նշել է ճարտարապետը։

 
Սեփականաշնորհումը՝ պայմանով 

Երբ բարձր տեխնոլոգիաների ներկայիս նախարար Վահագն Խաչատուրյանը (նաև՝ Վահագն Խաչատրյան) Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր (1992-1996 թթ.), սկսվեց Արամի 3 շենքի և Արամի 5 հասցեի տարածքի սեփականաշնորհման գործընթացը։ Նախ Երքաղխորհրդի գործկոմը 1993 թ-ին գրախանութի շենքը մշտական օգտագործման իրավունքով փոխանցեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին, որպեսզի շենքը վերակառուցի և «որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործի»։

1994-ի մայիսի 25-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությունը դիմում է գործկոմին՝ խնդրելով գրախանութի շենքը ետ վերցնել, քանի որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով չեն կարողանում այն վերակառուցել։ Նույն ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը ստանում է դիմում «Աստղիկ-1» արտադրական կոոպերատիվից, որ իրենք ցանկանում են վերակառուցել շենքը։ 1994 թ.-ին ստեղծված կոոպերատիվի նախագահը Խաչատուր Սուքիասյանի հայրն էր՝ Ալբերտ Սուքիասյանը։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը 1992-1994 թթ. ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետն էր, ապա` նախարարի խորհրդականը։

1994 թ.-ի մայիսին ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն չեղարկում է նախկին որոշումը և գրախանութի շենքը հատկացնում «Աստղիկ-1» կոոպերատիվին՝ վերակառուցելու և որպես ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն ու գրասենյակ օգտագործելու նպատակով։ Նույն որոշմամբ հաստատվում է գույքը մշտական օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագիրը։ Պայմանագրի գինը կազմում է 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

 

«Սույն պայմանագրով «Աստղիկ-1» կոոպերատիվը Երքաղխորհրդի գործկոմի վերոհիշյալ որոշմամբ իրեն մշատական օգտագործման իրավունքով հատկացված 0.0377հա հողամասի համար, որը օգտագործվելու է «հայ նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն և գրասենյակներ» (կառույցի) շինարարության համար, պարտավորվում է 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքային բյուջե․․․․ փոխանցել /5655/ հինգ հազար վեց հարյուր հիսունհինգ ԱՄՆ դոլարին համաժեք դրամ՝ մուծման օրվա հաշվարկային կուրսով»,- արձանագրված է պայմանագրում։ 


Մեկ տարի անց՝ 1995 թ.-ին, Ալբերտ Սուքիասյանը դիմում է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ խնդրելով ազատել «Աստղիկ-1» կոոպերատիվին գույքի վարձավճարից (խոսքն այստեղ ոչ թե 0.0377 հա հողամասի մշտական օգտագործման 5655 դոլար վճարի, այլ դրա վրա գտնվող շենքի վարձակալության վճարից ազատելու մասին է)։ «Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքները և մինչև շինարարության ավարտը շենքը շահագործման ենթակա չէ, ուստի խնդրում ենք Ձեր կարգադրությունը, հաշվի առնելով վերը նշվածը, մեր կազմակերպությանը վարձավճար մուծելուց ազատելու վերաբերյալ»,- իր դիմումում գրել է Ալբերտ Սուքիասյանը։ 

1995 թ.-ի դեկտեմբերի 15-ին Վահագն Խաչատուրյանը ևս մեկ որոշում է ստորագրել Արամի 3 հասցեի գույքի վերակառուցման մասին։ Որոշումից պարզ է դառնում, որ Արամի 3 հասցեում բնակվում է 4 ընտանիք, որոնց վերաբնակեցման համար անհրաժեշտ է եղել մեկ հատ 2-սենյականոց և 3 հատ 1-սենյականոց բնակարաններ ձեռքբերել (Արամի 5 հասցեում էլ բանալիների արհեստանոց էր գործում)։ Գործադիր կոմիտեն որոշել է Արամի 3 և 5 հասցեները վերակառուցելու պայմանագիր կնքել «Աստղիկ-1» կոոպերատիվի հետ։ Արդեն պայմանագրում ուրվագծվում է գույքի վերջնական սեփականաշնորհման հեռանկարը։

Հայաստանի ազգային արխիվից ձեռք բերված պայմանագրում (ստորագրված 1995թ.-ի դեկտեմբերին) նշված է, որ «պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Արամի փողոց 3 և կիսաքանդ շենքերի առաջին հարկը նկուղային հարկի հետ միասին և Արամի 5 տարածքը հատկացվում են «Աստղիկ-1» կոոպերատիվին մշտական օգտագործման իրավունքով՝ իր միջոցներով վերակառուցման, աշխատանքային գրասենյակներ, արվեստի գործերի և այլ մշակութային արժեքների վաճառատուն կազմակերպելու, նկուղային հարկերում մշակույթի գործիչների ակումբ հիմնելու և այլ ծառայությունների համար»։ Վերակառուցումն ավարտելու ժամկետը սահմանվել է 2 տարի։ Նույն պայմանագրով՝ կոոպերատիվը շինարարության ավարտից հետո 3 տարի ժամկետով վարձակալության վճարից ազատվում է, քանի որ վերակառուցման տրվող Արամի 3 և 5 հասցեների շինություններն անպիտան են եղել։

Պայմանագրի «4-րդ» կետով էլ սահմանվել է․ «Շենքերի ըստ նախագծի վերակառուցումն ավարտելու պահից «Աստղիկ-1» կոոպերատիվը հանդիսանում է իր կողմից կատարված ներդրումների հետևանքով ստացված հիմնական և շրջանառու միջոցների սեփականատեր, վերջիններիս ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում՝ ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում՝ արժեքային տեսքով»։ Իսկ պայմանագրի «5-րդ» կետով արձանագրվել է, որ կոոպերատիվը ձեռք է բերում վարձակալած շինությունների և տարածքների սեփականաշնորհման իրավունք և նախապատվություն։

Այսինքն, Ալբերտ Սուքիասյանի ստեղծած և ղեկավարած կոոպերատիվը նախ ստացել է Արամի 3 հասցեի գույքի մշտական օգտագործման իրավունք, ապա վերակառուցել և 1997 թ-ին դարձել է սեփականատեր։ Երևան համայնքին վճարել է ընդամենը 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Շենքը, չնայած վերը նշված որոշումներին, այդպես էլ չի դարձել հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառքի կենտրոն, այլ վերածվել է արվեստի հետ կապ չունեցող խանութների և գրասենյակների։

«Աստղիկ-1» կոոպերատիվը համաձայնեցրած նախագծով և շինթույլտվությամբ 1997 թվականին վերակառուցել է Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը՝ չպահպանելով նախկին շենքը։ Արամի 3 հասցեում կառուցվել է այլ լուծումներով տուն։ Վերակառուցված շենքի գլխավոր ճարտարապետը Արշակ Ղազարյանն է եղել։


«Աստղիկ-1» կոոպերատիվից՝ «Գռզո պլազա» ՍՊԸ-ին

Արամի 3 հասցեի շենքն այսօր պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, մինչ «Գռզո պլազա»-ի սեփականության իրավունքի գրանցումը շենքը պատկանել է «Աստղիկ-1» կոոպերատիվին։ 

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Աստղիկ-1» կոոպերատիվը ստեղծվել է 1994 թ.-ին։ Կոոպերատիվը 2010 թ.-ին վերակազմակերպվել է նույնանուն ընկերության՝ «Աստղիկ-1» ՍՊԸ-ի։ Այս ընկերությունն էլ նույն տարում անվանափոխվել է և դարձել «Գռզո պլազա» ՍՊԸ։ «Գռզո պլազա»-ն ունի 4 փայատեր, որոնցից երկուսը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներն են՝ Էդուարդ Սուքիասյանը և Ռոբերտ Սուքիասյանը, մյուս սեփականատերը Խաչատուր Սուքիասյանի կինն է՝ Ռուզաննա Ասատրյանը, իսկ 4-րդ փայատերը մյուս եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի կինն է՝ Ասպրամ Տոնոյանը։ Բոլորն ունեն 25-ական տոկոս բաժնեմաս։

Վերաբնակեցվածների ճակատագիրն անհայտ է


Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թ.-ի դեկտեմբերի 15-ի որոշման մեջ նշված վերաբնակեցվող ընտանիքների ճակատագրերն անհայտ են։ Որոշման մեջ նշված էր, որ գործկոմի բնակելի և ոչ բնակելի ֆոնդերի ձևավորման վարչությունը մեկամսյա ժամկետում Երքաղխորհրդի գործկոմ առաջարկություններ պետք է ներկայացներ՝ Արամի 3 շենքի բնակիչների վերաբնակեցման համար բնակարաններ գնելու կամ ազատված բնակարաններ հատկացնելու համար։ Բացի այդ, գործկոմի ֆինանսական վարչությանը հանձնարարվել է համապատասխան գումար տրամադրել վերաբնակեցման համար բնակարաններ գնելու նպատակով՝ օգտագործելով նաև հողի մշտական օգտագործման համար «Աստղիկ-1» կոոպերատիվի կողմից քաղաքային բյուջե փոխանցված 5655 դոլար գումարը։ Արամի 5 հասցեում գործող բանալիների վերանորոգման արհեստանոցին էլ տարածք պետք է հատկացվեր։

Հայաստանի ազգային արխիվից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1996 թ.-ի հունվար–փետրվար ամիսների և Սպանդարյանի շրջխորհրդի նույն ամիսների նիստերի արձանագրություններում վերաբնակեցման վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։ Իսկ Սպանդարյանի շրջխորհրդի 1996 թ.-ի մարտ-դեկտեմբեր ամիսների նիստերի արձանագրությունները Ազգային արխիվ չեն փոխանցվել։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի (ներառում է նախկին Սպանդարյանի շրջանը) ղեկավար Ավետ Պողոսյանն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ աշխատակազմում մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

«Սիլ պլազայի» կադաստրային արժեքը 999 մլն դրամ է


Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող «Սիլ պլազա»-ի վերակառուցումն ավարտվել է 1997 թ.-ին։ Այդ մասին հուշատախտակ է փակցված շենքի՝ Աբովյան փողոցին հարող ճակատային մասում։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեի շենքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 999 մլն 192 հազար 711 դրամ։

Անշարժ գույքի որակական և քանակական բնութագրի համաձայն, 1 շենքից բաղկացած երկհարկանի շինության զբաղեցրած հողակատորը 794 քառակուսի մետր է։ Նպատակային նշանակությունը հասարակական է։ Շենքում «հանգրվանել են»՝ «Հայէկոնոմբանկ»-ը, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, «Սպորտ թայմ» ՍՊԸ–ն՝ իր «Ադիդաս» ապրանքանիշի խանութ-սրահով, «Ինլոբի» ընկերությունը։

Մինչ վերակառուցումը Արամի 3 հասցեի շինությունը համարվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Այդ մասին նշում կա 1995 թվականի պայմանագրում, սակայն վերակառուցումից հետո անհայտ հանգամանքներում շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից։ Կառավարության 2004 թ.-ի որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Արամի 3 հասցեն ներառված չէ այդ ցանկում։

Խաչատուր Սուքիասյանն ասելիք չունի

Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ցանկացանք այս թեմայի վերաբերյալ զրուցել։ Խոսնակի միջոցով ներկայացրեցինք մեզ հետաքրքրող հարցերի շրջանակը։ Խաչատուր Սուքիասյանը չցանկացավ խոսել շենքի սեփականաշնորհման գործընթացի մասին։ Միայն փոխանցեց, որ շենքը սեփականաշնորհվել է իր հոր՝ Ալբերտ Սուքիասյանի կողմից և որ ինքը մանրամասներին չի տիրապետում։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանից, քանի որ իր որոշումներով է սեփականաշնորհվել շենքը՝ հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործելու նպատակով։ Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը, մինչ նախարար նշանակվելը, 2019-2021 թթ.-ին Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի անդամ է եղել։

Բարձր տեխնոլոգիական արդոյունաբերության նախարարությունից փոխանցեցին Վահագն Խաչատուրյանի մեկնաբանությունը։ Այն է՝ «իր կողմից ընդունված որոշումները եղել են իր լիազորությունների շրջանակում, ավելացնելու այլ բան չունի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:03 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա.Խաչատուր Սուքիասյան
11:22 17/12/2021  |  ԼՐԱՀՈՍ«Flyone Armenia»-ն չեղարկել է դեպի ՌԴ բոլոր չվերթները
13:05 15/12/2021  |  ԼՐԱՀՈՍFlyone Armenia ավիաընկերությունը պարզաբանել է` ինչու են չվերթները չեղարկվել
12:07 15/12/2021  |  ԼՐԱՀՈՍԽաչատուր Սուքիասյանին պատկանող ավիաընկերության անդրանիկ չվերթը չեղարկվեց. Վաղվա Երևան-Մոսկվա չվերթը նույնպես չի իրականացվի
13:17 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍ«Գռզո»-ի եղբոր նկատմամբ կրկին գրավ կիրառվեց, այս անգամ 55 մլն դրամի չափով
17:28 24/11/2021  |  Դատական ռեպորտաժներԳռզոյի եղբոր գործով առաջին դատական նիստը հետաձգվեց
17:21 24/11/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանական օլիգարխ-պատգամավոր Սուքիասյանին պատկանող Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից չվերթներ կիրականացնի դեպի Ստամբուլ
14:27 24/11/2021  |  ԼՐԱՀՈՍԽաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում կազինո է գնացել. պատասխան չտրվեց
10:21 20/11/2021  |  ՄամուլԻնչու են բերման ենթարկել Սուքիասյանների խնամուն. «Հրապարակ»
11:28 10/11/2021  |  Քրեական խրոնիկոն«Գռզո»-ի եղբոր գործը կքննի Կարեն Ֆարխոյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]