Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում. «Փաստ» 12/21/2021   10:01  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը վճռական նշանակություն ունեցավ տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Եվ դա այնպիսի ռեզոնանսային նշանակություն է ունեցել, որ դեռ երկար ժամանակ զգալու ենք հետևանքները։ Այս առումով հատկապես ցավալի է, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում հայկական կողմը այդպես էլ ընդունակ չեղավ նորից ոտքի կանգնել։ Իսկ դրա հետևանքով Հայաստանն ու Արցախը ժամանակի ընթացքում ավելի շատ ներքին ու արտաքին մարտահրավերների են բախվում։ Այն աստիճանի, որ այս անգամ արդեն զոհասեղանի վրա է դրված նույնիսկ մեր պետության ինքնիշխանությունը։ Նախ՝ պետք է հաշվի առնել, որ ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում։ Ամեն լուրջ գործընթացի հետևում ընկած են լինում նպաստավոր գործոնների բազմաթիվ համընկնումներ։

Եվ այս առումով թերևս վճռական նշանակություն ունեցավ 2018 թվականի իշխանափոխությունը, քանի որ դրա արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման հետևանքով հասունացավ պատերազմի պահը, որը հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ ունեցավ։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ հանրության մեծամասնության շրջանում դեռևս անհասկանալի է մնում իշխանափոխության բուն պատճառահետևանքային կապը։ Եվ դրա հետ կապված տարբեր վարկածներ են շարունակում շրջանառվել՝ անգամ դավադրությունների տեսությունների և արտաքին պայմանավորվածությունների համատեքստում։ Ու այսպիսի խառնաշփոթ տեսակետների շրջանառման պայմաններում իշխանությունները փորձում են ամեն անգամ պղտոր ջրում ձուկ որսալ և պարտության ու կորուստների մեղքը գցել ուրիշների, մասնավորապես ու հատկապես նախկինների վրա։

Եվ ուշագրավ է, որ դեռևս մարդիկ կան, որոնց շրջանում ակնհայտ մանիպուլ յատիվ այս թեզերն ընդունելություն են գտնում։ Միևնույն ժամանակ, հանրության մեծամասնությանը պատել է անորոշության, հուսալքության և անկարողության զգացումը, ու անելիքների մասով որոշակիության ու պարզաբանումների խնդիր կա։ Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի համագումարում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մի հիմնական հատվածը նվիրված էր այս հարցերին, քանի որ պատեհ առիթ էր ամփոփելու անցած տարիներին տեղի ունեցած իրադարձությունները։ Երրորդ նախագահը նախ պարզաբանումներ տվեց 2018 թվականի իրադարձությունների մասով։ Նա ներկայացրեց, որ իրենց նպատակը 2018 թվականին ամեն գնով իշխանությունը պահելը չի եղել, այլ Արցախը պահելը, որից էլ ածանցվում է Հայաստանի անվտանգությունը։

Իսկ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն, որ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ բանակցային սեղանին դրված էր այնպիսի փաթեթ, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր։ Այլ կերպ ասած՝ այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, իսկ Ադրբեջանը ստիպված էր հաշվի նստել այդ հանգամանքի հետ։ Այսինքն՝ նախկինում հայկական կողմն այն ժամանակի դիվանագիտական հարթակում իրենից ուժ էր ներկայացնում, որի հետ միջազգային հանրությունը հաշվի էր նստում։ Եվ արդյոք պատահակա՞ն է, որ երրորդ նախագահը պարբերաբար պաշտոնապես հայտարարում է, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այս անգամ ևս նա շեշտեց, որ հայկական կողմի կարմիր գիծը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Սակայն իշխանափոխությունը իրավիճակ փոխեց, քանի որ դրան հետևեց արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությամբ և այլ երկրներում փորձարկված տեխնոլոգիաներով երեքուկես տարի արժեքների ոտնահարումը, պետականության հիմքերի միտումնավոր խարխլումն ու թուլացումը, որն էլ իր հերթին նախադրյալներ ստեղծեց պարտության համար։ Իսկ բանակցային հարթակում սեփական կետից սկսելու ու անհեռատես քայլերի արդյունքում քանդվեցին հայկական կողմի ունեցած բանակցային խրամատները։ Եվ նույնիսկ հիմա գործող իշխանությունները ամեն ինչ անում են հանրության շրջանում վախեր հարուցելու և խաղաղասիրական լոզունգների ներքո պայքարի ձգտումը թուլացնելու ուղղությամբ։ Սակայն գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե այդ դեպքում ինչո՞ւ տեղի ունեցավ իշխանափոխությունը։

Պարզ է, որ տեղի չէր ունենա, եթե դրա համար չլինեին համապատասխան նախադրյալներ։ Եվ այս առումով ուշագրավ է, որ Սարգսյանը ընդունեց, որ իր կառավարման ընթացքում սխալներ ու բացթողումներ են եղել։ Բայց սխալներից բացի կարևոր նշանակություն է ունեցել նաև այն, որ իշխանության ձգտող պոպուլիստներին հաջողվել է մոլորեցնել մարդկանց, որոնց մոտ էլ նոր ապագա կառուցելու հույսեր են առաջ եկել։ Ուստի երրորդ նախագահը նախընտրել է ուժ չկիրառել ու երկրին խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով՝ հեռանալ, սակայն այս ընթացքում նա մի կողմ չի քաշվել ընթացիկ իրադարձություններից ու իր գլխավորած քաղաքական ուժի միջոցով միշտ անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։ Սարգսյանի ելույթն այս անգամ ևս խարսխված էր գործող իշխանությունների հասցեին կոշտ քննադատության վրա այն մասով, որ նրանց կառավարման արդյունքում պետությունը կանգնել է սոցիալական, տնտեսական, առողջապահական, դիվանագիտական ոլորտների ձախողումների առաջ։ Եվ իրավիճակն այնքան լուրջ է, որ արդեն պայքարն այլևս ոչ թե իշխանության ձգտելու տրամաբանության մեջ է, այլ հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման։ Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, ապա Սարգսյանի առաջին կարևոր ուղերձը վերաբերում էր հանրության համախմբմանը ու միասնականության մթնոլորտի ձևավորմանը։

Այս առումով հատկանշական է, որ երկիրը կապիտուլ յացիայի հասցրած իշխանություններին սատարելու մասով մեղադրանքներ են հնչում հանրության որոշակի շրջանակների հասցեին, սակայն երրորդ նախագահի ելույթում շեշտադրումներ արվեցին, որ այդ մարդիկ մասնակցել են «հեղափոխություն» կոչվածին բարի նպատակներով, սակայն խաբվել են, նրանց մոլորեցրել են ապատեղեկատվությամբ։ Այսինքն, այնքան էլ ճիշտ չէ այս ծանր պայմաններում ստեղծված իրավիճակի համար մեղադրել մարդկանց։ Բացի դրանից, հենց պառակտումն է, որ հայությանը հասցրել է աղետալի հանգրվանի, իսկ դրա շարունակությունն էլ առավել ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել, դրա համար էլ երկրի շահը պահանջում է, որ պայքարը շարունակելու նպատակով մի կողմ դրվեն բոլոր հակասությունները։

Մյուս կարևոր շեշտադրումը վերաբերում էր նրան, որ պետք չէ հուսահատվել, քանի որ ամեն ինչ դեռ կորած չէ, և ինքնիշխան ու արժանապատիվ Հայաստան ունենալու համար պայքարը դեռևս առջևում է։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ նախագահ Սարգսյանի ելույթը մեկնաբանվեց երեք 0-ների բանաձևի ներքո, այսինքն՝ զրո հուսահատություն, զրո հանդուրժողականություն դավաճանների հանդեպ և զրո ամբիցիա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 21.12.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:11 18/12/2021  |  ՔաղաքականՍերժ Սարգսյանը խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
17:38 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը վերընտրվեց «Հանրապետական» կուսակցության նախագահի պաշտոնում
14:46 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԻնձ գժի տեղ չեմ դրել բանակցություններում, ինչպես արել է կապիտուլյանտը. պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես. Սարգսյան
14:34 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականն այսօր իշխանություն չի ուզում, այլ Հայաստանի ինքնիշխանություն. Սերժ Սարգսյան
14:20 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԵս խանգարում էի նրանց, որոնք խեղկատակների ձեռքով ծանր երկընտրանքի առաջ կանգնեցրին ինձ՝ հեռանալ կամ արյուն թափել երկրում. Սարգսյան
14:02 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԵս ձեզ չեմ ստիպել նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը. ՀՀԿ նախագահը դիմեց որոշակի շրջանակների
13:51 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՈմանք չեն դիմացել փորձությանը․ հարմար պահի սեփական շահը վեր էին դասում ու լքում քաղաքական ընտանիքը. Սերժ Սարգսյան
13:45 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀե՞շտ է տեսնել, թե ինչպես են լիկվիդացիոն գներով մեզ հանել գեոպոլիտիկ աճուրդի․ Սերժ Սարգսյան
13:34 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍրանք այդպես էլ չհասկացան, որ պետական պաշտոնյայի խոսքը լսում են նաև Հայաստանից դուրս․ Սերժ Սարգսյան
13:03 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԾանր սոցիալական իրավիճակում գտնվող զոհված զինվորի ընտանիքին պետությունը պարտավորությունները կատարում է հերթերում ժամերով սպասեցնելով. Սարգսյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]