ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Ռուբինյանը մունետիկի դեր է խաղալու, բանակցողը Փաշինյանն է լինելու.քաղաքագետ 12/20/2021 15:25 | ԼՐԱՀՈՍ
Ռուբեն Ռուբինյանը դրվել է, որպեսզի Հայաստանը զիջումներ անի, եթե այդ զիջումներն անհանգստություններ առաջացնեն երկրի ներսում և նոր խնդիրներ ի հայտ գան, ապա այդ ամենի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի գլխին է ջարդելու՝ որպես քավության նոխազ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններում որպես հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը:
Քաղաքագետի արձանագրմամբ՝ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը նման կարևոր պաշտոնին Հայաստանին հերթական ձախողումն է տալու, որը պատմականորեն ժառանգություն կմնա Հայաստանի հաջորդ իշխանությունների:
Ալեն Ղևոնդյանը նկատեց՝ ինչպես ցանկացած նշանակման դեպքում, այս դեպքում էլ իշխանությունը շարժվել է ոչ թե տվյալ անձի հմտություններով և փորձառությամբ, այլ այն հանգամանքով, որ լինի ՔՊ-ի անդամ և լոյալ լինի քաղաքական թիմին:
Ըստ զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանը կրկին պաշտոնի է նշանակում մարդու, որի վրա հնարավոր կլինի բարդել հետագայում հնարավոր զիջումները և ձախողումները.
«Ակնհայտ է, որ Ռուբեն Ռուբինյանը բանակցություններից հեռու է, իսկ Թուրքիայի բանագնացը բարձր մակարդակի մասնագետ է, թուրքական դիվանագիտությանն անգամ գերտերությունները չեն կարողանում դիմագրավել, հիմա Փաշինյանն այս երիտասարդին է նշանակել այդ պաշտոնին, որպեսզի եթե ինչ-որ փուլում ձախողումներ կամ խնդիրներ լինեն, նրա գլխին ջարդի այդ ամենը: Նիկոլ Փաշինյանը նախապես նշանակում է մարդկանց, որոնք հաստատ ձախողելու են գործընթացը, իսկ դա իրեն լեգիտիմացնելու է»,-ասաց Ալեն Ղևոնդյանը և նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իր համար վստահելի և կառավարելի սուբյեկտի է նշանակել այդ կարևոր պաշտոնին, որպեսզի ստանա անհրաժեշտ տեղեկությունները բանակցային գործընթացից, ինչպես նաև կառավարի բանակցությունների վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը.
«Պարզ է, որ բանակցողն այդ երկիտասարդը չի լինելու, ինքն այնտեղ քարտուղարի կամ մունետիկի դեր է խաղալու, բանակցություններն ընթանելու են Նիկոլ Փաշինյանի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Արբեջանի ղեկավարության միջև։ Այսինքն՝ ի դեմս Ռուբեն Ռուբինյանի, մենք ունենք տեխնիկական նշանակում, քանի որ երիտասարդն անգամ անհրաժեշտ գիտելիքներ չուներ՝ ԵԽԽՎ-ում քվեարկության սեղմակների գույները տաբերելու համար»,-ասաց Ղևոնդյանը:
Հարցին՝ որքանո՞վ է այդ նշանակումը համատեղելի ԱԺ փոխնախագահի պաշտոնի հետ, քաղաքագետը պատասխանեց.
«Քանի որ, մեծ հաշվով մենք ԱԺ ինստիտուցիոնալ մարմին չունենք, ԱԺ-ն ավելի շատ ՝ գործադիրի ղեկավարին կից նոտարական գրասենյակի դերակատարում ունի, անգամ եթե ԱԺ նախագահը նշանակվեր այդ պաշտոնին, դրանից մեծ հաշվով ոչինչ չէր փոխվելու ԱԺ գործունեության մեջ, բայց կարծում եմ՝ ԱԺ փոխխոսնակի գործառութային նկարագիրը հակասության մեջ չի մտնում այսպիսի պրոցեսում ներգրավվածության մասով, բայց պետք է հասկանալ՝ բանագնացները գործադիրի՞ց պետք է լինեն, թե՞ օրենսդիրից, իմ կարծիքով՝ մեծ սկզբունքայնություն չկա»,-ասաց քաղաքագետը:
Նշենք, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններում ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, որը փորձառու դիվանագետ է և մշտապես պայքարել է Ցեղասպանության ճանաչման դեմ:
Ալեն Ղևոնդյանի արձանագրմամբ՝ երկու կողմի բանագնացների մասնագիտական հմտություններն անհամեմատելի են.
«Թուրքական կողմի ներկայացուցիչը դասեր է կարդալոու Ռուբեն Ռուբինյանի համար, մասնագիտական և փորձառության մասով համեմատելի չեն, թուրքական բանագնացի միայն դիվանագիտական փորձն ավելին է քան Ռուբեն Ռուբինյանի կյանքի փորձը»,-ասաց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել