Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում 12/20/2021   19:11  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր մակարդակով խոսում է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին: Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում ասել է Համբարձում Մաթևոսյանը։

Նա մասնավորապես ասել է․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ Փաշինյան,
Մեծարգո՛ պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Վրաստանի վարչապետ, Նորին Գերազանցություն Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը` ջերմ ընդունելության համար:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր մակարդակով խոսում է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:

2020թ. կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա՝ չշրջանցելով նաև Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական հարաբերությունները: Սակայն, մեր երկրների հակահամավարակային ռազմավարության ու իրականացված միջոցառումների շնորհիվ 2021թ. ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մենք արձանագրել ենք երկկողմ առևտրաշրջանառության ավելի քան 40% աճ: Այս դինամիկան, անշուշտ, լավատեսություն է ներշնչում՝ փաստելով, որ որդեգրված ուղենիշերն արդարացված են և համահունչ ծառացած մարտահրավերներին:

Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում՝ բացահայտել դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործել դրանից բխող հնարավորությունները: Հետևապես, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջգերատեսչական փոխգործակցությանը և տնտեսական համատեղ ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:

Մենք մեծապես կարևորում ենք երկու երկրների տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների զարգացումը, որտեղ հաջող արդյունքներ ունենք՝ նկատի ունենալով 2021թ. մարտ ամսից Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթների վերականգնումը, հունիս ամսից ուղևորատար երկաթուղու վերագործարկումը, 2020թ. համեմատությամբ 2021թ. նույն ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման ծավալների ավելացումը:

Կարևորում ենք նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը: Այս հարցում կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն, ինչպիսի օրինակ է Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը Հյուսիս-հարավ, Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների ծրագրերում:

Այսօրվա նիստի օրակարգային հարցերից է համագործակցությունը էներգետիկ բնագավառում՝ հաշվի առնելով վերջինիս տնտեսական և անվտանգային բաղադրիչները: Հրամայական է դառնում նաև Հայաստանի և Վրաստանի գործակցության զարգացումը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և կիբեր անվտանգության ոլորտներում: Երկկողմ միջգերատեսչական համագործակցությունը և այսօրվա նիստի շրջանակներում անցկացվող քննարկումները, վստահ եմ, կհանգեցնեն երկուստեք ցանկալի արդյունքների:

Հարգելի՛ ներկաներ,

Կորոնավիրուսի համավարակը կրկին փաստեց, որ այն հաղթահարելի է միայն փոխադարձ աջակցության ու ջանքերի մեկտեղման միջոցով: Մենք առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ՝ համագործակցելով միջազգային բոլոր գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: Աշխատանքները սերտորեն շարունակելու մեր պատրաստակամության համատեքստում՝ այսօրվա նիստի օրակարգում է առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության առավել խորացումը, այդ թվում՝ համավարակի հաղթահարմանն ուղղված համատեղ մեխանիզմների ու գործիքակազմերի մշակումն ու արդիականացումը:

Մեր երկրների տնտեսությունների հեռանկարային ուղղություններից են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը: Այդ ասպարեզներում փոխգործակցությանը նոր զարկ տալու մղումով էլ մեր վրացի գործընկերների հետ քննարկվում են առկա ծրագրերի ընթացքն ու ապագային միտված նախաձեռնությունները: Միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ոչ պակաս կարևորություն են ներկայացնում նաև շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և սոցիալական, սպորտի և երիտասարդության հարցերը:

Ներկայումս մրցունակ, զարգացող շուկայական տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտակրթական և մշակութային ներուժի վրա: Այս տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում նշյալ ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ փոխգործակցության խթանումը և մասնագիտական կանոնավոր շփումների շարունակականությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներն ընդգրկող մի քանի տասնյակ միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ պարբերաբար ընդլայնվում և նորացվում են:

Հավատացած եմ, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածությունները կհարստացնեն հայ-վրացական բազմոլորտ գործակցության օրակարգը նոր բովանդակությամբ և տեսլականով: Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք հանձնաժողովի բոլոր մասնակիցներին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:37 13/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին.փոխվարչապետն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» փոխնախագահին
13:50 11/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի համար կանաչ ապագայի տեսլականն այլընտրանք չունի. փոխվարչապետ
19:39 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
16:28 30/11/2021  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել են Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը
19:26 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել Արմավիրի նորանշանակ մարզպետի ներկայացման միջոցառմանը
11:34 26/11/2021  |  ՄեկնաբանությունՀետևողականորեն շարունակելու եմ զբաղվել Արմավիրի մարզի խնդիրների լուծմամբ. Մաթևոսյան
11:12 25/11/2021  |  ԼՐԱՀՈՍԿանեմ հնարավորը՝ արդարացնելու ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները. Համբարձում Մաթևոսյան
10:16 25/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀամբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ. Նախագահը ստորագրեց հրամանագիրը
18:16 24/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ազատվել է պաշտոնից
21:14 22/07/2021  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

Արխիվ

[]