ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն արդեն բավարարել է Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից երկուսը. միջազգայնագետ 12/20/2021 12:44 | ԼՐԱՀՈՍ
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի ներկայացուցչի հարցում առաջնահերթություն է տրվել ոչ թե պրոֆեսիոնալ, այլ վստահելի մարդ ընտրությանը, ինչը սխալ մոտեցում է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության համար ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Սուրեն Սարգսյանը նկատեց՝ հիմա խոսք է գնում հայ-թուրքական հարաբերությունների հիմնադրման մասին, ինչը պատմական փուլ է, և սխալ հիմնադրման փաստը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մեր արտաքին քաղաքականության համար։
«Կարծում եմ՝ Թուրքիան մեզանից մաքսիմալ զիջումներ է պահանջելու և անհավասար նախապայմաններ է դնելու մեր առջև, իսկ մենք, ցավոք սրտի, որևէ նախապայման դնելու հնարավորություն չունենք։ Կարծում եմ՝ կլինեն ինչ-որ փաստաթղթեր, հայտարարություններ, համաձայնագրեր, որոնց վրա ըստ էության կհիմնադրվեն հայ-թուրքական հարաբերությունները։ Հաշվի առնելով դրանց բարդությունները, բարդ անցյալն ու ներկան, ինչպես հիմքը դրվի, այդպես էլ այդ հարաբերությունները կկառուցվեն»,-նշեց միջազգայնագետը։
Հարցին՝ ԱԺ փոխնախագահն իրավասություն ունե՞ր այս գործընթացում ներկայացուցիչ նշանակվել, Սուրեն Սարգսյանը նկատեց՝ այստեղ իրավասության խնդիր չկա, քանի որ ցանկացած պետություն ինքն է որոշում, թե ում նշանակի։ Խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է։
«Կցանկանայի՝ նշանակեին պրոֆեսիոնալ դիվանագետ, մարդու, որը հնարավորություն, փորձ ու գիտելիք է ունեցել տարբեր տարիներին հայ-թուրքական հարաբերությունների մեջ ներգրավվածության տեսանկյունից։ Դա կարող էր լինել ցանկացած նախկին արտգործնախարար, որն այս ոլորտում փորձ ու գիտելիք ուներ, բայց ցավոք սրտի առաջնահերթությունը տրվել է վստահությանը»,-ասաց Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետը կարծում է, որ Հայաստանը հնարավորություն չունի չենթարկվելու Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմաններին։ Ավելին, Սուրեն Սարգսյանի խոսքով նախապայմաններից երկուսն արդեն իսկ բավարարվել են։ Խոսքը գնում է Արցախի հարցի մասին, որին այնպիսի լուծում է տրվել, ինչպիսին Թուրքիան էր ուզում տարիներ շարունակ։ Երկրորդ նախապայմանն էլ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է, և ըստ էության հայկական կողմը դրանից հրաժարվել է, քանի որ արտաքին քաղաքական օրակարգում դա չկա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞վ է Ռուբեն Ռուբինյանի վրա լրացուցիչ պարտավորություններ դնելու, Սուրեն Սարգսյանը նշեց, որ ուղիղ կապ կլինի վարչապետի հետ և հավանաբար հենց նա էլ կհամակարգի այդ ամենը։
«Կարծում եմ՝ ուրիշ որևէ մեկը ներգրավվածություն չի ունեն։ Միգուցե արտգործնախարարը մասնակցի ինչ-որ խորհրդատվական տեսանկյունից, բայց ցանկալի կլիներ ունենալ պրոֆեսիոնալների խումբ, թուրքագետների խումբ, որոնք ճանաչում են Թուրքիան, գիտեն Թուրքիայի քաղաքականությունը։ Ցավոք սրտի այս պահի դրությամբ նման տեղեկություն չունեմ»,-նշեց միջազգայնագետը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ