ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. փաստաբան 12/15/2021 21:38 | ԼՐԱՀՈՍ

Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Մամիկոն Ասլանյանն այսօր ձերբակալվել է ՔԿ-ի որոշմամբ, թեեւ ընդամենը օրեր անց նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ պետք է ընտրվել Վանաձոր համայնքի նոր ղեկավարը։
Փաստաբանների տարածած հայտարարության մեջ ասվում է.
«2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12814 ընտրող (ավագանու մանդատների 45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում, բնականաբար, համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։
Այսօր, սակայն, ընտրություններում 1313 ձայն հավաքած, ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան, բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը։ Մինչ այդ իրականացված վերահաշվարկի արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ ներկայացված հայցը չունի որևէ իրավական հեռանկար։ Հայցի միակ արդյունքը ավագանու նիստը մեկ շաբաթ ժամանակով հետաձգել է։
Տարօրինակ զուգադիպությամբ, կրկին այսօր, ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը։ ՀՀ Քննչական կոմիտեում Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։
Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
Իշխանության կամքին հակառակ, սակայն ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է։
Մամիկոն Ասլանյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան »։
Հ.Գ. Անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանն իր հերթին խնդրեց փոխանցել իր կողմնակիցներին պահպանել հանգստություն, ինքը հաստատակամ է, վստահ է, որ վանաձորցուն ճնշելն անհնար է, ընտրողի վստահության քվեն չի փոշիանալու և իրացվելու է Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչների կամքին համապատասխան, «ղոչաղ կացեք»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/16/2022 10:16 Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:08 Բերձորից դուրս է եկել մոտ վեց ընտանիք, վաթսունից քիչ ընտանիք է մնացել․ համայնքապետ․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:01 Սուրմալու առևտրի կենտրոնում ավելի քան մեկ տարի առաջ բռնկված հրդեհի գործով եզրակացությունը ՀՀ քննչական կոմիտեն նոր է ստացել. «Ժողովուրդ»
- 08/16/2022 09:49 Սուրեն Պապիկյանը, բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է յուրայիններին ՔՊ վարչություն խցկելու գործով. «Հրապարակ»
- 08/16/2022 09:38 Պատկան մարմիններն այստեղ մեղքի իրենց բաժինը չունե՞ ն. ԱԻ փոխնախարարի արձագանքը. «Հրապարակ»
- 08/16/2022 09:15 Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է. «Ժողովուրդ»
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/16/2022 16:39 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն.արաբագետ
- 08/16/2022 16:09 Թշնամին իրականացնում է հիբրիդային պատերազմ, որի նպատակը մի քանիսն է
- 08/16/2022 13:39 Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ. որևէ մեկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչության, տեխնածին աղետի հաջորդ զոհը.Զաքարյան
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 22:20 Սյունիքում անչափահաս տղան, Toyota 4Runner-ով մի քանի պտույտ գլորվել է․ նա և ևս 4 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց
- 08/16/2022 20:31 Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
- 08/16/2022 19:00 Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվել է գազատար ավտոմեքենա
- 08/16/2022 17:23 ԱԻՆ-ն անհետ կորած է համարում 3 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը