ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինի և ենթադրյալ «Զանգեզուրի» միջանցքի մասին Ալիևի համեմատությունները պարզապես աբսուրդ են, դրանք որևւէ ընդհանրություն չունեն. Տաթևիկ Հայրապետյան 12/15/2021 22:40 | Քաղաքական
Լաչինի և ենթադրյալ «Զանգեզուրի» միջանցքի մասին Ալիևի համեմատությունները պարզապես աբսուրդ են, այստեղ որևէ ընդհանրության չի կարող լինել:«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համարժեք լինեն:
Տաթևիկ Հայրապետյանը նախ ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մեջ «Զանգեզուրի» միջանցքի մասին որևէ հայտարարություն չկա, իսկ Ալիևն ամեն անգամ փորձում է այդ համաձայնագիրն այնպես մեկնաբանել, որ իր շահերին համապատասխան ստացվի.
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած գործողությունների դադարեցմանը, այնտեղ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, կա Լաչինի միջանցքի մասին ձևակերպում, որն այս պահին վերահսկում են ռուս խաղաղապահները, որպեսզի ապահովեն կապը Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանի հիմնավորումներն անհիմն են»,-ասաց Հայրապետյանը:
Զրուցակցի արձանագրմամբ՝ Ադրբեջանը քարոզչական առումով փորձում է միջանցքների վերաբերյալ այս թեզը դնել շրջանառության մեջ, որպեսզի հայ հանրության շրջանում հերթական անգամ անհանգստություններ առաջացնի.
«Իրենք հստակ գործելաոճ ունեն, եթե կհիշեք, այն ժամանակ էլ գերիների հարցին փորձում էին հակադրել ականապատ դաշտերի քարտեզները, մինչդեռ գերիների հետ կապված հարցն ուներ հստակ հղման կետ, դա նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետն էր, իսկ այդ հայտարարության մեջ ականապատ քարտեզների վերաբերյալ որևէ ձևակերպում չկար:Հիմա էլ միջանցքի հետ կապված դիսկուրսն են փորձում շրջանառության մեջ դնել, ցավում եմ, որ մեր հանրային դիսկուրսում այս թեզերը քննարկվում են, Ալիևի նպատակն էլ հենց դա է»,-ասաց Հայրապետյանը:
Դիտարկմանը, որ Ալիևի հերթական ծավալապաշտական հայտարարությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ երկաթուղիների վերագործարկման պայմանավորվածություն է ձեռք բերվել, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց.
«Նույն ձևով էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի նախագահի հետ տարբեր հարցերում տարակարծություններ չունենք, իսկ ժամեր հետո Ալիևը Աշխաբադում հայտարարեց, թե Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, գուցե հանդիպումների ժամանակ մթնոլորտն ավելի կառուցողական է, բայց բաց տեքստերով այն ինչ ասում և անում է Ալիևը, դա խաղաղության հետ որևէ առնչություն չունի»:
Ինչ վերաբերում է երկաթուղիների գործարկմանը, ապա զրուցակցի դիտարկմամբ՝ իշխանությունները ցանկանում են ապաշրջափակման գործընթացը որպես խաղաղությանը միտված կարևոր գործողություն ներկայացնել, բայց այն պայմաններում, երբ Բաքվում ամեն օր հակահայկական քարոզ է տարվում, ճանապարհների ապաշրջափակումն այդքան էլ իրատեսական չէ.
«Այսքան տարիների մեկուսացումից հետո, իհարկե, կարևոր է ապաշրջափակման գործընթացը, բայց խնդիրն այն է, թե դա
ի՞նչ պայմաններում է ընթանում, ինձ համար անհեթեթ և անիրատեսական է, որ Բաքվում մի կողմից պետական մակարդակով հայատյացություն են քարոզում, մյուս կողմից՝ նույն անձնավորությունը, որն առավոտից երեկո սպառնում է հայերին և թշնամի է համարում, այլ քաղաքներում խոսում է բարիդրացիությունից և նման ականջահաճո ձևակերպումներ է անում: Այս բոլոր գործընթացները բազմաթիվ վտանգներ են պարունակում»,-ասաց Հայրապետյանը:
Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, այս նպատակով երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու:
Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ Թուրքիան նման գործընթացի մեջ է մտել՝ հստակ նպատակներ հետապնդելով, օրինակ՝ որպեսզի ստիպի Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և վերջնական փակի Արցախի հարցը.
«Խնդիրն այն է, որ հայ-թուրքական սահմանը Հայաստանը չի փակել, Հայաստանն էլ չի բացելու: Թուրքիան կարող է այս գործընթացի մեջ մտնել իր համար շահավետ որոշ բաներ քաղելու նպատակով, ինչպես օրինակ եղավ հայտնի արձանագրությունների ժամանակ, իսկ վերջում Թուրքիան ուղղակի հետ քայլ արեց, և սա եղավ դեռ 2008թ-ին, երբ այնտեղ Աբդուլա Գյուլն էր ղեկավարում, որն ավելի չափավոր հայացքներ ունեցող քաղաքական գործիչ էր համարվում, իսկ թե որքա՞նով է իրատեսական, որ այս հռետորաբանության, այս գործելաոճի պայմաններում Էրդողանը գնա նման գործողությունների, սա առնվազն շատ խնդիրներ կան: Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Հայաստանը, լավ կանի, սկսի աշխատել Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ սա ենթադրում է Արցախյան հարցի փակում»,-ասաց Հայրապետյանը:
Զրուցակիցը շեշտեց նաև, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորմանը, ըստ ադրբեջանագետի, այստեղ տարօրինակը ոչ թե գործընթացն է, այլ՝ Թուրքիայի նախապայմաններին առաջ քաշելուն զուգահեռ այդ գործընթացի առկայությունն է, ինչպես նաև հայկական կողմից բացակայող դիվանագիտական աշխատանքը.
« Նույն 2008-ին Սերժ Սարգսյանը այս ուղղությամբ հսկայական գործընթաց նախաձեռնեց, բազմաթիվ քննադատությունների արժանացավ, բայց այդ ժամանակ ողջ դիվանագիտական աշխատանքը միտված էր Թուրքիայի կողմից որևէ նախապայման բացառելուն, իսկ թե որքանով է դա արվում այս փուլում՝ առկա իրավիճակը թույլ չի տալիս դրական պատասխան տալ»:
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մշտապես երեք նախապայման է առաջ քաշել՝տարածքային ամբողջականության ճանաչում, ցեղասպանության հարցից հրաժարում և Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծում, վերջերս էլ այդ պահանջներին ավելացրել է ևս մեկը, այն է՝ Սյունիքով միջանցքի տրամադրում Ադրբեջանին:
Հարցին՝ ի վերջո Թուրքիա՞ն հրաժարվել է իր նախապայմաններից, թե՞՝ Հայաստանն է համաձայնվել այդ նախապայմաններին, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց.
«Հայտարարությունների մակարդակով Հայաստանը չի համաձայնվել, Թուրքիան էլ նախապայմաններից չի հրաժարվել, թե կուլիսային ի՞նչ քննարկումներ կան, չեմ կարող ասել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել