ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհետ կորած համարվող դեբետցի պայմանագրայինը Բաքվից կապվել է հարազատների հետ, խոսել կնոջ ու եղբոր հետ 12/13/2021 20:11 | ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվեցին տասնյակ զինծառայողներ։ ՀՀ ՊՆ-ն նախ հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Վարչապետը, սակայն առցանց ասուլիսով հաղորդեց, որ անհետ կորած զինծառայողները ևս գերեվարված են՝ հայտնելով 32 զինծառայողի գերեվարման մասին։
Գերևարվածների և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները գրեթե երեք շաբաթ պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չէին կարողանում։ Բաքուն չէր հաստատում նաև գերիների կոնկրետ թիվը, նրանց տվյալները՝ չնայած 11 հոգու հայրենադարձությանը։
Ի վերջո, Ադրբեջանը հաստատել է մոտ 21 հոգու ցուցակ, որոնք նոյեմբերի 16-ին գերեվարվել ու առ այսօր գտնվում են Բաքվում եւ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին վերջապես հնարավորություն տրվեց տեսակցել նրանց հետ։ ԿԽՄԿ-ի միջոցով նրանք կապ են հաստատել նաեւ իրենց հարազատների հետ։
«Փաստինֆո»-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը հայտնել է, որ այս պահին գերեվարված է համայնքի մեկ բնակիչ, որի ընտանիքը վերջերս անակնկալ զանգ է ստացել. Նոյեմբերի 16-ին գերեվարված դեբետցի զինծառայողը գրեթե երեք շաբաթ անց կապ է հաստատել ընտանիքի հետ։
«Պայմանագրային է, ամուսնացած է, մեկ մանկահասակ երեխա ունի։ Նրա հետ խոսել է կինը եւ եղբայրը։ Իմ տեղեկությունով՝ հեռախոսազանգ է եղել։ Կարևոր չէ՝ ինչ է ասել, ինչի մասին են խոսել, եթե ասել է՝ պարզ է ինչ հանգամանքներում տեղի ունեցած կլինի խոսակցությունը։ Ամեն դեպքում, հետաքրքրվեցինք, ձայնից էլ զգացել են՝ նորմալ էր, լավ է։ Ավելի շատ բան ասում է ձայնի տոնայնությունը, քան հենց խոսքերը»։
Մինչև օրս որքանով հետաքրքրվել էր համայնքապետը մի շարք կառույցներից, պայմանագրայինը անհետ կորածների ցուցակում էր և միայն զանգով է հաստատվել նրա՝ Բաքվում գտնվելու փաստը։
Իսկ հնարավոր վերադարձի մասին հստակ տեղեկություններ չկան։ «Հարազատների մոտ մի անհանգստություն կա, նրանք վերադառնան, հասնեն հայրենիք։ Գոնե ես տեղեկություն չունեմ, որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպումից կախված է գերիների նոր խմբի վերադարձ կամ խոստում, որ այդ հանդիպումից հետո կվերադառնան»,- ասել է համայնքի ղեկավարը։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/13/2022 22:14 Այժմ արդեն կիսով չափ հայ, կիսով չափ հրեա Գարի Կասպարովը կարող է գալ ու ապրել Հայաստանում․ Գրիգորյան
- 08/13/2022 20:52 Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, այլ՝ այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար․ Դանիելյան
- 08/13/2022 19:41 Լիբերալիզմի առանցքային թշնամին կրոն երևույթն է, որոնց վրա է հիմնված ավանդական պահպանողական արժեքային համակարգը․ քաղաքագետ
- 08/13/2022 19:14 Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար․ Օհանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/14/2022 23:02 «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները․ ԱԻՆ-ը հրապարակել է անունները
- 08/14/2022 22:41 Պայթյունի հետևանքով անհետ կորել է 5 տարեկան երեխան և իր հղի մայրը. ԱԻՆ նախարար
- 08/14/2022 21:57 Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են.քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում.ԱԻ նախարար
- 08/14/2022 21:39 Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը